Վլադիմիր Միխայլով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վլադիմիր Միխայլով
 
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր հոկտեմբերի 7, 1951(1951-10-07) (72 տարեկան)
Քաղաքացիություն  ԽՍՀՄ և  Ռուսաստան

Վլադիմիր Միխայլով (ռուս.՝ Владимир Петрович Михайлов, հոկտեմբերի 7, 1951(1951-10-07)), խորհրդային և ռուս դիվանագետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1974 թվականին ավարտել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը և 1991 թվականին ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության բարձրագույն դիվանագիտական դպրոցը։ Տիրապետում է հունարենին և անգլերենին։

1974 թվականից զբաղվում է դիվանագիտական գործունեությամբ։

  • 1991 թվականից մինչև 1994 թվականը եղել է Ռուսաստանի Դաշնության Հյուսիսային Ամերիկայի դեպարտամենտի խորհրդական։
  • 1994-ից մինչև 1997 թվականը Հունաստանում եղել է Ռուսաստանի Դաշնության դեսպանատան աշխատակից։
  • 2002 թվականից մինչև 2005 թվականը Կարաչիում, Պակիստան եղել է Ռուսաստանի Դաշնության գլխավոր հյուպատոս։
  • 2005 թվականի օգոստոսից հանդիսանում է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության Ասիայի երկրորդ դեպարտամենտի փոխտնօրեն։
  • 2008 թվականի օգոստոսի 27-ից մինչև 2012 թվականի օգոստոսի 24-ը Շրի Լանկայի ժողովրդական սոցիալիստական հանրապետությունում և Մալդիվներում եղել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[1][2][3]։
  • 2014 թվականի փետրվարից զբաղեցնում է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի աշխատակազմի միջազգային կապերի վարչության պետի տեղակալի պաշտոնը։

Դիվանագիտական աստիճան[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2-րդ դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2005 թվականի մարտի 5)[4]
  • 1-ին դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2010 թվականի փետրվարի 9)[5]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Указ Президента Российской Федерации от 27 августа 2008 года № 1263 «О назначении Михайлова В. П. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Демократической Социалистической Республике Шри-Ланка»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 29-ին.
  2. «Указ Президента Российской Федерации от 27 августа 2008 года № 1264 О назначении Михайлова В. П. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Мальдивской Республике по совместительству». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 29-ին.
  3. «Указ Президента Российской Федерации от 24 августа 2012 года № 1209 «О Михайлове В. П.»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 29-ին.
  4. Указ Президента Российской Федерации от 5 марта 2005 года № 254 «О присвоении дипломатических рангов»
  5. Указ Президента Российской Федерации от 9 февраля 2010 года № 163 «О присвоении дипломатических рангов»

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]