Վլադիմիր Մարտինով (դիվանագետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վլադիմիր Մարտինով
 
Կրթություն՝ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր դեկտեմբերի 14, 1951(1951-12-14) (72 տարեկան)

Վլադիմիր Մարտինով (ռուս.՝ Влади́мир Никола́евич Марты́нов, դեկտեմբերի 14, 1951(1951-12-14)), ռուս դիվանագետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1979 թվականին ավարտել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը և 2001 թվականին ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության դիվանագիտական ակադեմիայի բարձրագույն դիվանագիտական կուրսերը։ 1979 թվականից զբաղվում է դիվանագիտական գործունեությամբ։ Տիրապետում է ֆրանսերեն և լեհերեն լեզուներին։

  • 1993 թվականից մինչև 1996 թվականը Չադի Հանրապետությունում եղել է Ռուսաստանի Դաշնության դեսպանության խորհրդական։
  • 1999 թվականի մինչև 2001 թվականը եղել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության կադրերի դեպարտամենտի բաժանմունքի պետ։
  • 2001-2004 թվականները Կասաբլանկայում եղել է Ռուսաստանի Դաշնության գլխավոր հյուպատոս։
  • 2004 թվականի հունվարի 27-ից մինչև 2009 թվականի օգոստոսի 7-ը Չադույմ եղել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[1][2]։
  • 2017 թվականից համարվում է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության հատուկ կապի դեպարտամենտի տնօրենի տեղակալ։

Դիվանագիտական աստիճան[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Երկրորդ դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2004 թվականի հունվարի 23)[3]
  • Առաջին դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2008 թվականի հուլիսի 31)[4]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]