Jump to content

Վլադիմիր Մայակովսկու հուշարձան (Մոսկվա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վլադիմիր Մայակովսկու հուշարձան
Վլադիմիր Մայակովսկու հուշարձանը
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
ՃարտարապետԴմիտրի Չեչուլին
Ստեղծում1958
Բարձրություն10 մետր
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրՏվերսկի շրջան
Շինության ձևՔանդակ
Նյութբրոնզ
Ներկա վիճակԿանգուն
 Statue of Vladimir Mayakovsky in Moscow Վիքիպահեստում
Արտաքին պատկերներ
Որտե՞ղ պետք է լինի Մայակովսկին։ 1956 Դմիտրի Բալտերմանց

Վլադիմիր Մայակովսկու հուշարձան (ռուս.՝ Памятник Владимиру Маяковскому), հուշարձան Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում, որը նվիրված է ռուս խորհրդային բանաստեղծ, դրամատուրգ Վլադիմիր Մայակովսկուն։ Տեղադրվել է 1958 թվականին Մայակովսկու հրապարակում (այժմ` Հաղթական հրապարակ)։ Հուշարձանի հեղինակներն են քանդակագործ Ալեքսանդր Կիբալնիկովը[1] և ճարտարապետ Դմիտրի Չեչուլինը։ Քանդակը կոթողային արվեստի դաշնային նշանակության հուշարձան է։

Ալեքսանդր Կիբալնիկովը Վլադիմիր Մայակովսկու արձանը քանդակել է վեց տարի, և 1958 թվականին այն պատրաստ էր[2]։ Արձանի օպտիմալ դիրքը Մայակովսկու հրապարակում ընտրելու համար պատրաստվել էր նրա փայտե կրկնօրինակը բնական չափով, որը տեղաշարժել են հրապարակում։

Հուշարձանի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 1958 թվականի հուլիսի 28-ին[3] հրապարակում, որը 1930 թվականի կեսերից կոչվում էր Մայակովսկու անունով։ Հուշարձանի բացման արարողությունը բազմամարդ էր։ Հասարակության ներկայացուցիչները, գրողները, արվեստի գործիչները բարձրացել են բեմ և ելույթ ունեցել։ Հետագայում Մայակովսկու հուշարձանը դարձել է բանաստեղծների հանդիպման ավանդական վայր[4]։

Բրոնզե քանդակը տեղադրված է գրանիտե պատվանդանի վրա։ Մայակովսկին կանգնած է կոճակներն արձակած բաճկոնով` ասմունքողի կեցվածքով։ Նրա ձախ ձեռքում նոթատետր է։ Հուշարձանի հեղինակը` քանդակագործ Ա. Պ. Կիբալնիկովը, իր աշխատանքի համար 1959 թվականին արժանացել է Լենինյան մրցանակի[1]։ Մայակովսկու մեծ պատկերաքանդակը կանգնած է ոչ բարձր պատվանդանի վրա, ինչը տեսողաբար ավելի է մեծացնում է այն։ Բանաստեղծն ասես դիմում է շրջապատող ամեն ինչին։ Նրա շարժումները վճռական են ու համարձակ[5]։

Պատվանդանի վրա փորագրված են Վլադիմիր Մայակովսկու «Լավ է» պոեմի տողերը[4].

И я,
как весну человечества,

рожденную

в трудах и в бою,

пою

мое отечество,

республику мою!

Հուշարձանը ԽՍՀՄ փոստային նամականիշի վրա

1959 թվականին Խորհրդային Միությունում թողարկվել է 20 կոպեկ անվանական արժեքով փոստային նամականիշ, որի վրա պատկերված է Մայակովսկու հուշարձանը։ Նամականիշի նկարիչն է Խ. Ուշենինը[6]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Кибальников Александр Павлович // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
  2. «Александр Кибальников: академик, скульптор». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 4-ին.
  3. «День в истории. 28 июля». РИА Новости. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 28-ին.
  4. 4,0 4,1 Площадь Маяковского: 1958—1965
  5. История русского и советского искусства. Под ред. Д. В. Сарабьянова. Высшая школа, 1979. С. 355.
  6. «Памятник В.В. Маяковскому в Москве из серии Скульптурные памятники СССР».(չաշխատող հղում)