Վլադիմիր Մալիգին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վլադիմիր Մալիգին
 
Կրթություն՝ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր հունիսի 19, 1950(1950-06-19) (73 տարեկան)
 
Պարգևներ
Բարեկամության շքանշան և «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանի երկրորդ աստիճանի մեդալ

Վլադիմիր Մալիգին (ռուս.՝ Влади́мир Ардалио́нович Малы́гин, հունիսի 19, 1950(1950-06-19)), ռուսական դիվանագետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է ԽՍՀՄ ԱԳՆ Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը  (1972) և ԽՍՀՄ ԱԳՆ դիվանագիտական ակադեմիան (1989)։ Տիրապետում է անգլերեն և շվեդերեն լեզուներին։ Դիվանագիտական գործունեությամբ սկսել է զբաղվել 1972 թվականից։

  • 1994-1996 թվականներին՝ Կիպրոսի Հանրապետությունում Ռուսաստանի դեսպանատան դեսպանորդ խորհրդական
  • 2000-2004 թվականներին՝ դեպարտամենտի տնօրենի տեղակալ, ՌԴ ԱԳՆ գլխավոր քարտուղար։
  • 2004-2009 թվականներին՝ Էդինբուրգում (Մեծ Բրիտանիա) Ռուսաստանի գլխավոր հյուպատոս։
  • 2009-2012 թվականներին՝ ՌԴ ԱԳՆ անվտանգության դեպարտամենտի տնօրենի տեղակալ։
  • 2012-2014 թվականներին՝ Կլայպեդայում (Լիտվ)) Ռուսաստանի գլխավոր հյուպատոս։
  • 2014 թվականի հունիսից-դեկտեմբերը՝ Ռուսաստանի ԱԳՆ Երկրորդ եվրոպական դեպարտամենտի փոխտնօրեն։

2014 թվականի դեկտեմբերի 12-ը՝ Մալթայի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[1]։

Դիվանագիտական աստիճան[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2-րդ դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (1996 թվականի սեպտեմբերի 18)[2]։
  • 1-ին դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2005 թվականի դեկտեմբերի 29)[3]։
  • Արտակարգ և լիազոր դեսպան (2016 թվականի հոկտեմբերի 17)[4]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանակիր (2010 թվականի հոկտեմբերի 29), Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական կուրսի իրականացման գործում ունեցած մեծ ավանդի և երկարամյա բարեխիղճ աշխատանքի, գիտամանկավարժական գործունեության մեջ ունեցած վաստակի և բարձր որակավորում ունեցող կադրերի պատրաստման համար[5]։
  • Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պատվավոր աշխատակից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Указ Президента Российской Федерации от 12.12.2014 № 763 «О назначении Малыгина В. А. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Республике Мальта»
  2. Указ Президента Российской Федерации от 18.09.1996 № 1365 «О присвоении дипломатических рангов»
  3. Указ Президента Российской Федерации от 29.12.2000 № 1552 «О присвоении дипломатических рангов»
  4. «Указ Президента Российской Федерации от 17.10.2016 № 551 «О присвоении дипломатических рангов»». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 22-ին.
  5. Указ Президента Российской Федерации от 29.10.2010 № 1303 «О награждении государственными наградами Российской Федерации»

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]