Վլադիմիր Հովհաննիսյան (զինվորական)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Վլադիմիր Աբրահամի Հովհաննիսյան (1905, Բաքու-օգոստոսի 6, 1943), գվարդիայի ավագ լեյտենանտ, Խորհրդային Միության հերոս (օգոստոսի 27, 1943, հետմահու)։

ԽՄԿԿ անդամության թեկնածու 1941 թվականից։ 1941 թվականին մասնակցել է Սմոլենսկի մարզի Ելնյա, Ցարցևո քաղաքների պաշտպանական կռիվներին։ Նրա ղեկավարած դասակը Օրյոլ-Կուրսկի ուղղությամբ ծավալված մարտերում ոչնչացրել է 63 և գերի վերցրել 18 գերմանացի զինվոր, անձամբ ոչնչացրել է 38 զինվոր ու սպա։ Ուլյանովսկ շրջանային կենտրոնի համար մղած մարտերում Հովհաննիսյանի ստորաբաժանումը ոչնչացրել է 360 և գերի վերցրել 70 զինվոր ու սպա։ Հովհաննիսյանը զոհվել է Կարաչաև քաղաքի համար մղված մարտերում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 574 CC-BY-SA-icon-80x15.png