Վլադիմիր Հարությունյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վլադիմիր Հարությունյան (այլ կիրառումներ)
Վլադիմիր Հարությունյան
Ծնվել էմայիսի 21, 1957(1957-05-21) (62 տարեկան)
Քարինջ, Լոռու մարզ, Հայաստան, ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունտնտեսագետ
Հաստատություն(ներ)ՀՀ ԳԱԱ Միքայել Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտ
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան
Գիտական աստիճանպրոֆեսոր
ՊարգևներՄովսես Խորենացու մեդալ

Վլադիմիր Լիպարիտի Հարությունյան (1957, մայիսի 21, Քարինջ, Լոռու մարզ), հայ տնտեսագետ: Տնտեսագիտական գիտությունների դոկտոր (2004), պրոֆեսոր (2007), ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ (2010):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1974-1979 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետում, 1979-1984 թվականներին` Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի ասպիրանտուրայում: 1988 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Ամորտիզացիոն ֆոնդը սոցիալիստական վերարտադրության մեջ» թեմայով։ 2004 թվականին՝ դոկտորական ատենախոսություն «Հարկաբյուջետային քաղաքականությունը և նրա կատարելագործման հիմնախնդիրները ՀՀ-ում»: 2006 թվականից՝ ՀՀ ԳԱԱ Միքայել Քոթանյանի անվան Տնտեսագիտության ինստիտուտի տնօրենն է, 2005-2006 թվականներին եղել է «Նաիրիտ» ՓԲԸ-ի ֆինանսական տնօրենը, 2003-2005 թվականներին` «Հայաստան համահայկական հիմնադրամում»-ի ֆինանսական բաժնի պետ: 2003-2011 թվականներին դասավանդել է Երևանի պետական համալսարանում «Հարկաբյուջետային քաղաքականություն», «Պետական և մունիցիպալ ֆինանսներ» և «Հարկային քաղաքականություն» իր հեղինակած առարկաները։ 2002-2003 թվականներին եղել է «Արդշին» և «Արդշինինվեստ» բանկերի ադմինիստրացիայի ղեկավարի գլխավոր խորհրդական, մասնաճյուղի կառավարիչ, վարչության պետ, 2002 թվականին՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի ֆինանսական տնօրեն, 2001-2002 թվականներին` ՀՀ պետական եկամուտների նախարարության ՏՀ տեսչության պետ, կենտրոնական ստուգումների վարչության պետի տեղակալ, 2000-2001 թվականներին` ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության ֆինանասական վարչության պետ, «ՀՀ երկաթուղու փոխադրումներ» ՓԲԸ-ի ֆինանսական տնօրեն, 1999-2000 թվականներին` Հայխնայբանկում բաժնի պետ, 1997-1999 թվականներին` ՀՀ հարկային տեսչության համակարգում որպես վարչության պետի տեղակալ (1997), այնուհետև Շենգավիթի (1997-1998), Շահումյանի (1998-1999), Էրեբունու (1999) ՏՀ տեսչությունների պետ։ 1996-1997 թվականներին եղել է Երևանի քաղաքապետարանի ֆինանսական բաժնի պետ, 1993-1996 թվականներին` Երևանի քաղգործկոմի ֆինանսական վարչության պետ, 1992-1993 թվականներին` Հայարդշին բանկի մասնաճյուղի կառավարչի տեղակալ, 1991-1992 թվականներին` Հայագրոբանկում որպես բաժնի պետ, 1979-1991 թվականներին` Երևանի քաղգործկոմի ֆինանսական վարչությունում որպես ավագ տնտեսագետ (1979-1987), հաստիքային բաժնի պետ (1987-1990), ֆինանսական վարչության պետի տեղակալ (1990-19911981-1988 թվականներին դասախոսել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտում[1]:

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2012 թվականին՝ ՌԴ գիտությունների ակադեմիայում (Մոսկվա, ՌԴ) տեղի ունեցող «Ռուսաստանը 21-րդ դարում.համաշխարհային մարտահրավերներ և զարգացման հեռանկարներ» ամենամյա համաժողովի կազմկոմիտեի անդամ
  • 2007 թվականին «Լրաբեր հասարակական գիտությունների ամսագրի» խմբագրական խորհրդի անդամ
  • 2007 թվականին «Ֆինանսներ և էկոնոմիկա» ամսագրի խմբագրական խորհրդի անդամ
  • 2007 թվականին «Էկոնոմիկա» ասմագրի խմբագրական խորհրդի անդամ
  • 2010 թվականին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում գործող (014) գիտական աստիճաններ շնորհող տնտեսագիտական մասնագիտական խորհրդի անդամ
  • 2007-2010 թվականներին՝ ՀՀ ԳԱԱ Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտում գործող (008) գիտական աստիճաններ շնորհող տնտեսագիտական մասնագիտական խորհրդի անդամ

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ֆինանսական համահարթեցման հիմնախնդիրները», Հարությունյան, Վլադիմիր Լիպարիտի, Երևան։ Գիտություն, 2008 . 116 էջ. :
  • Բյուջետային քաղաքականությունը և նրա կատարելագործման հիմնահարցերը Հայաստանի Հանրապետությունում, Հարությունյան, Վլադիմիր Լիպարիտի, Երևան։ Զանգակ-97, 2003, 120 էջ։ 20 սմ.[3]
  • Հարկային քաղաքականությունը և նրա կատարելագործման հիմնահարցերը Հայաստանի Հանրապետությունում, Հարությունյան, Վլադիմիր Լիպարիտի, Զանգակ-97, 2003, 192 էջ[4]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]