Վլադիմիր Կովալյով
Վլադիմիր Կովալյով | |
---|---|
![]() | |
Անձնական տեղեկություն | |
Սեռ` | արական |
Բնօրինակ անուն` | ռուս.՝ Владимир Николаевич Ковалёв |
Մասնագիտացում` | գեղասահորդ և գեղասահքի մարզիչ |
Երկիր` | ![]() |
Ծննդյան ամսաթիվ` | փետրվարի 2, 1953 (68 տարեկան) |
Ծննդավայր` | Մոսկվա, ԽՍՀՄ |
Վլադիմիր Կովալյով (ռուս.՝ Владимир Николаевич Ковалёв, փետրվարի 2, 1953, Մոսկվա, ԽՍՀՄ). խորհրդային գեղասահորդ, երկու անգամ աշխարհի չեմպիոն (1977 և 1979), 1975 թ. Եվրոպայի չեմպիոն, 1976 թ. Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, մարզիչ:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է աշխատավորի ընտանիքում, հայրը եղել է կռունկավար: Սահել սկսել է Պատանի պիոներների ստադիոնում: Մարզվել է Տ. Ա. Տոլմաչովայի ղեկավարությամբ: Առաջին հաջողությունները 1970 թվականին էին. «Московские коньки» մրցաշարում նա երկրորդն էր և ԽՍՀՄ առաջնությունում՝ հինգերորդը: Գրովելով երկրորդ հորիզոնականը «Московские коньки» մրցաշարում՝ 1971 թվականի դեկտեմբերին ընդգրկվում է հավաքականի կազմ: 1972 թվականին Աշխարհի գավաթի առաջնությունում անսպասելիորեն զբաղեցնում է երրորդ հորիզոնականը`հաջող կատարելով պարտադիր ֆիգուրները և ազատ ծրագիրը, հիացնելով կանադացի հանդիսատեսին:
1972 թվականի ապրիլին Մինսկում հաղթեց ԽՍՀՄ առաջնությունը: Սակայն Կովալյովը խախտում է սպորտային ռեժիմը և հեռացվեց 1972/73 մրցաշրջանի մրցույթներից: 1973 թվականին տեղափոխվում է մարզվելու սկսնակ մարզիչ Սերգեյ Չետվերուխինի ղեկավարությամբ, ով կտրուկ փոխեց իր մարզումների և սահքի ոճը, սակայն դա հաջողություն չբերեց: Հաջորդ մրցաշրջանում վերադարձավ մարզվելու Տ. Ա. Տոլմաչովայի ղեկավարությամբ: Մարզվելուն սկսեց օգնել Ե. Ա. Չայկովսկայան: Այս մարզչական տանդեմը հաջողություն բերեց մարզիկին. 1975 թվականի հունվարին Կովալյովը դարձավ սովետական առաջին Եվրոպայի չեմպիոնը տղամարդկանց մենասահքում:
1977 թվականից մարզիչ Ե. Ա. Չայկովսկայան Կովալյովին հնարավորություն տվեց երկու անգամ հաղթելու Աշխարհի առաջնությունում (1977 և 1979), 1979 թվականին կարճ ծրագրում միակն էր լիդերներից, ով կատարեց կրկնակի ֆլիպի կասկադ/եռակի տուլուպ: 1980 թվականի Օլիմպիական խաղերում, ֆիգուրներում գրավելով 5-րդ հորիզոնականը, հիվանդության պատճառով դուրս եկավ մրցակցությունից (ամերիկացիները մամուլի ասուլիսում առաջ են քաշել սկանդալի տարբերակ):
Կովալյովը շատ հաջող հանդես էր գալիս պարտադիր ֆիգուրներում, իսկ ազատ ծրագրերում քիչ ավելի թույլ (նրա հաղթած Աշխարհի երկու առաջնություններում նա ցուցադրականում 3-րդ և 4-րդ տեղերում էր): Տիրապետում էր երեք տարբեր եռակի թռիչքների (տուլուպ, սալխ, ռիտտբերգեր): Չայկովսկայան միշտ փորձել է ստեղծել պայծառ, հետաքրքիր ծրագրեր, հագուստներ:
1980 թվականին կարիերան ավարտելուց հետո սկսում է զբաղվել մարզչական գործունեությամբ՝ չդադարեցնելով համագործակցությունը Չայկովսկայայի հետ: Ամենահայտնին Կիրա Իվանովայի հետ աշխատանքն է, ում հետ էլ որոշ ժամանակով եղել է ամուսնացած: Կարճ ժամանակ մարզել է Մարիա Բուտիրսկայային:
1990-ականներին նա հեռացել է Ռուսաստանից և աշխատել որպես մարզիչ Հունաստանում: Նա ապրել և աշխատել է որպես մարզիչ Լոս Անջելեսում (ԱՄՆ): 28 տարվա արտագաղթից հետո վերադարձել է և ապրում է Ռուսաստանում իր երկրորդ ամերիկացի կնոջ հետ:
ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1975): Եղել է ՍՄԿԿ անդամ[1][2].
Սպորտային ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մրցաշրջան/տարի | 1972 | 1973 | 1974 | 1975 | 1976 | 1977 | 1978 | 1979 | 1980 |
Ձմեռային օլիմպիական խաղեր | 8 | - | - | - | 2 | - | - | - | WDR |
Գեղասահքի Աշխարհի առաջնություն | 3 | - | 4 | 2 | 2 | 1 | 4 | 1 | - |
Գեղասահքի Եվրոպայի առաջնություն | 6 | - | 4 | 1 | 2 | 2 | 2 | 2 | 3 |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Глава 13. Круг силы // Конёк Чайковской. Обратная сторона медалей / Чайковская Е. А.. — М.: Э, 2017. — 352 с. — ISBN 978-5-699-99494-6
- ↑ Рауш В. Её конёк // Итоги : журнал. — 2013. — № 44 (908).
|