Վլադիմիր Խոդով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վլադիմիր Խոդով
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 9, 1976(1976-10-09)
ԾննդավայրԲերդյանսկ (քաղաք, Ուկրաինա)
Մահացել էսեպտեմբերի 3, 2004(2004-09-03) (27 տարեկան)
Մահվան վայրԲեսլան, Հյուսիսային Օսիայի Հանրապետություն, Ռուսաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Կրոնիսլամ և Վահաբականներ
Մասնագիտությունhostage taker և ահաբեկիչ

Վլադիմիր Անատոլիի Խոդոր (հայտնի է նաև Աբդուլա[1][2] մականունով, հոկտեմբերի 9, 1976(1976-10-09), Բերդյանսկ (քաղաք, Ուկրաինա) - սեպտեմբերի 3, 2004(2004-09-03), Բեսլան, Հյուսիսային Օսիայի Հանրապետություն, Ռուսաստան), ռուսական ահաբեկիչ, վահաբիստ, 2004 թվականի սեպտեմբերի 1-ին Բեսլանի ահաբեկչական հարձակումն իրականացրած ահաբեկիչների հրամանատարներից մեկը։

Բռնաբարության համար գտնվելով հետախոզության մեջ՝ Վլադիմիր Խոդովը, կրտսեր եղբոր ազդեցությամբ, 2000-ական թվականների սկզբին ընդունել է իսլամ և միացել չեչեն անջատողականներին։ Նա վերապատրաստվել է գրոհայինների ճամբարներից մեկում։ Ուսուցման գործընթացն ավարտելուց հետո՝ Խոդովն ուղակիորեն մասնակցել է մի շարք ահաբեկչությունների կազմակերպման և իրականացման գործընթացին, որոնք ուղղված են եղել Հյուսիսային Օսիայի և Ինգուշեթիայի զինծառայողների, իրավապահ մարմինների աշխատակիցների և խաղաղ բնակչության դեմ։ Այդ ահաբեկչությունների թվում են 2004 թվականի փետրվար-մայիս ամիսներին Վլադիկավկազում ավտոմեքենայի և Էլխոտովոյու գնացքի պայթեցումը, ինչպես նաև նույն տարվա հունիսին Նազրանի վրա հարձակումը։ Ահաբեկիչների խմբի կազմում Խոդովը, 2004 թվականի Սեպտեմբերի 1-ին Գիտելիքի օրվան նվիրված դպրոցական տողանի ժամանակ, հարձակում է գործել Բեսլանի թիվ 1 դպրոցի վրա և խմբի, գրեթե, եռօրյա դիմադրությունից հետո սպանվել ՌԴ ԱԴԾ հատուկ նշանակության կենտրոնի աշխատակիցների կողմից՝ պատանդների ազատագրման գործողության ընթացքում։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վլադիմիր Խոդովը (ի ծնե Սամոշկին) ծնվել է 1976 թվականի հոկտեմբերի 9-ին Ուկրաինայի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Զապորոժիեի մարզի Բերդյանսկ քաղաքում[2][3]։ Նրա մայրը եղել է բուժքույր Ալեքսանդրա Սամոշկինան, որը ծնունդով Վորոնեժի մարզից էր[4][5]։ Հայրն անհայտ է[6]։

1979 թվականին Ալեքսանդրան ամուսնացել է ինժեներ Անատոլի Խոդովի հետ։ Միասին նրանք տեղափոխվել են Էլխոտովո գյուղ, որտեղ Խոդովի մայրը աշխատանքի է ընդունվել տեղի հիվանդանոցում՝ որպես բուժքուրյ, իսկ խորթ հայրը դարձել է «Կովկաս» կոլխոզի էլեկտրիկ[6]։ Անատոլի Խոդովը որդեգրել է Վլադիմիրին։ Մեկ տարի անց ընտանիքում ծնվել է երկրորդ որդին՝ Բորիսը[5]։ Վլադիմիր Խոդովը եղել է հիվանդոտ և չշփվող երեխա։ Դպրոցում նրա սիրելի առարկաները եղել են ռուսաց լեզուն գրականությունը[7]։ Արձակուրդների ժամանակ մեկնել է Բերդյանսկ՝ պապի մոտ։ Վերջինիս մահվանից հետո, 1990-ական թվականների կեսերին, Ազատության փողոցի N 18 շենքի բնակարանն անցել է Վլադիմիրին[2]։

Երբ 1996 թվականին Բորիս Խոդովը հարևանին սպանելու համար դատապարտվել է 8 տարի ազատազրկման, բանտում Վլադիմիրն սկսել է հաճախ այցելել եղբորը։ Նմանատիպ հերթական այցերից մեկի ժամանակ Խոդովը Մայկոպում կատարել է բռնաբարություն և առաջին անգամ հայտնվել դաշնային հետախուզման մեջ[1]։

2000 թվականին Վլադիմիր Խոդովը վերջին անգամ այցելել է Բերդյանսկ։ Իր ծանոթներին խոստովանել է, որ բռնաբարության պատիժը կրելուց հետո սկսել է ատել կանանց և, ակնարկել, որ այսուհետ նախընտրում է տղամարդկանց[2]։ Այլ տվյալներով՝ այդ շրջանում Խոդովը ծառայել է Ռուսաստանի զինված ուժերում[8]։

Կովկասյան ավազակային խմբերի կազմում[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոքր եղբոր ազդեցության տակ Խոդովը ընդունել է իսլամ և ուսումնառություն ստացել Չերկեսկ քաղաքի մեդրեսեներից մեկում[9][10]։ Ավելի ուշ, Ադիգեայում դարձել է վահաբիզմի կողմնակիցներից մեկը և անցել զինված անկանոն ստորաբաժանումների շարքը։ Օպերատիվ տվյալների համաձայն՝ սկզբում Վլադիմիր Խոդովը եղել է Ռուսլան Գելաևի ջոկատում, որտեղ կատարել է խոհարարի պարտականությունները, այնուհետև անցել Իլյաս Գորչհանովի ենթակա խմբի կազմ։ 2002 թվականի վերջում Խոդովը ժամանել է գրոհայինների «Թալիբան» անունը կրող մարզաբազա, որը գտնվում էր ինգուշական Գալաշկի գյուղի մոտ՝ լքված պիոներական ճամբարի տարածքում։ Ճամբարում նորեկներին սովորեցրել են զենքի և պայթուցիկների հետ աշխատանք։ Այնտեղ Խոդովն իրենց վերցրել է «Աբդուլլա» մականունը[10]։

2003 թվականի հուլիսին Վլադիմիրը վերադարձել է Էլխոտովո՝ մասնակցելու եղբոր թաղմանը[7]։ Բորիս Խոդովը, որը նույն տարվա սկզբին ազատվել էր բանտից[7], ցանկացել է գողանալ համագյուղացի Սվետլանա Գաբիսովային, փորձելով, առանց վերջինիս կամքի, ամուսնանալ նրա հետ[1][11]։ Երբ Բորիսն ատրճանակով հայտնվել է Գաբիսովների տան մոտ, Սվետլանայի եղբայրներից մեկը խլել է նրա զենքը և կրակել Բորիսի վրա[1][11]։ Վլադիմիրը հայտնվել է եղբոր թաղման արարողությանը՝ մուսուլմանական հագուկապով և աղոթքի համար նախատեսված փոքր գլխարկով։ Նա կտրուկ դեմ է եղել գյուղի բնակիչների՝ Բորիսին քրիստոնեական կարգով թաղելու ցանկությանը, հանել է նրա մարմինը դագաղից և վերցրել իր հետ, որպեսզի իսլամական կարգող կազմակերպի նրա թաղումը[1]։ Հոգեհացի ժամանակ Վլադիմիրը փորձել է շուռ տալ ալկոհոլային խմիչքներով լի սեղանը, սպառնալով սպանել ներկաներին, իսլամական հավատքի նորմերի խախտելու համար[5]։

2003 թվականի հոկտեմբերի վերջին, Գալաշկամայի մոտ տեղակայված ռազմաբազայում ուսումն ավարտելուց հետո, Վլադիմիր Խոդովն ուղարկվել է Հյուսիսային Օսիա, ահաբեկչություններ կազմակերպելու նպատակով[10]։ 2004 թվականի փետրվարի 3-ին Վլադիկավկազում, բանկի մոտ կայանված ավտոմեքենաներից մեկում, պայթել է 120 մմ տրամաչափ ունեցող հրետանային արկ[1]։ Պայթյունի պահին ականապատված մեքենայի մոտով անցնելիս է եղել ներքին զորքերի ուսումնարանի կուրսանտներ տեղափոխող բեռնատարը։ Պատահական անցորդը մահացել է տեղում, իսկ կուրսանտներից մեկը ծանր վիրավորվել է և հաջորդ օրը մահացել հիվանդանոցում[12][13][14]։ Տասնյակ վիրավորների շարքում եղել է նաև մեկ տարեկան երեխա[13]։ Իրավապահ մարմիններն անմիջապես կարողացել են պարզել Խոդովի կապն այս հանցագործության հետ[1][15]։ Նրան ֆիքսել էին փողոցային տեսախցիկները[12]։

Հաջորդ ահաբեկչությունը, որի պատասխանատվությունը դարձյալ մնացել է Խոդովի վրա, եղել է «Մոսկվա-Վլադիկավկազ» գնացքի պայթեցումը, որը տեղի է ունցել 2004 թվականի մայիսի 29-ին, Էլխոտովո կայարանի շրջանում[1][16]։ Առավոտյան ժամը 07։27-ին գնացքի երկու վագոնների տակ գործարկվել են պայթուցիկ սարքավորումները, որոնց հզորությունը կազմել է 800 գրամ երկվալենտ տրատիլ։ Պայթյունի արդյունքում 18 վագոններից 10-ը դուրս են եկել գծերից։ Այդ հատվածում գնացքն ընթանում էր փոքր արագությամբ՝ կայարանների միջև առկա փոքր հեռավորությունների պատճառով։ Այդ էր պատճառը, որ հնարավոր է եղել խուսափել զոհերից[1][17]։

Վլադիմիր Խոդովը 2004 թվականի հունիսի 21-ից 22-ը մասնակցել է գրոհայինների Նազրանի վրա հարձակմանը[18][19][20]։ Նա ղեկավարել է գրոհայինների խմբերից մեկը, որը գրոհով պետք է վերցներ ոստիկանության շրջանային բաժանմունքը և հափշտակեր այնտեղ գտնվող զենք-զինամթերքը[18]։

Էլխոտովոյի բնակիչների փոխանցմամբ՝ 2004 թվականի ամռանը Խոդովը բնակվել է գյուղի իր գրանցման հասցեում՝ չթաքնվելով ոստիկանության աշխատակիցներից, չնայած այն բանին, որ նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում[1][21][22]։ Վլադիմիրը չի ունեցել աշխատանք և անց է կացրել իր օրերը մզկիթում աղոթելով։ Իր հարևաններին Խոդովն ասել է, որ ապագայում երազում է դառնալ մոլլա, ինչպես նաև մեկնել Մեքքա հաջի[1]։

Մասնակցություն Բեսլանի թիվ 1 դպրոցում պատանդների գերեվարմանը[խմբագրել | խմբագրել կոդը]

Վլադիմիր Խոդովը եղել է գրոհայինների ղեկավարներից մեկը, որոնք 2004 թվականի սեպտեմբերի 1-ին պատանդառել են Բեսլանի թիվ 1 դպրոցում Գիտելիքի միջազգային օրվան նվիրված տողանի մասնակիցներին[23][24]։ Դպրոցի գրավման ժամանակ նա ձեռքից վիրավորվել է[7][25]։ Գերեվարված բժշկուհի Լարիսա Մամիտովան վիրակապել է Խոդովի ձեռքը, ինչպես նաև ցուցաբերել բժշկական օգնություն՝ գրոհի ժամանակ վիրավորված այլ գրոհայինների[7][26]։

Խոդովի գլխավորած ահաբեկիչների խումբն վերահսկել է դպրոցի սպորտդահլիճում գտնվող պատանդներին[23]։ Գրավման առաջին օրը նա անձամբ տղամարդկանց առանձնացրել է պատանդներից և հրամայել բարիկադավորել կառույցը[27][28]։

Ողջ մնացած բազմաթիվ պատանդներ նշում էին Վլադիմիր Խոդովի առանձնակի դաժանությունը[1][23][29]։ Նրանց վկայությամբ՝ նա մի քանի անգամ ծաղրել է կանանց և երեխաներին[30][31][32], մասնավորապես, Խոդովը ստիպել է գլխի մոտ դնել ձեռքերի ափերը՝ ընդունելով նապաստակի ականջների ձև և երկար մնալ այդ դիրքում[24][33]։ Երբ պատանդները սկսել են ուժեղ աղմկել, Վլադիմիրը սպառնացել է սպանել մի քանի մարդկանց՝ սրահում լռություն ապահովելու համար[34][35]։ Պատանդ Լարիսա Կուձիևան խնդրել է տրամադրել վիրակապ՝ ծանր վիրավոր Վադիմ Բոլոևին վիրակապելու համար, ինչին Խոդովը կտրուկ մերժել, այնուհետև հրամայել մահացող Բոլոևին հեռացնել դահլիճից։ Ընդորում, Կուձիևային ասել է, որ այդ պատանդը տեղափոխվում է «հիվանդանոց»[36]։ Բացի այդ, Խոդովը ծեծել է պատանդներին։ Նադեժդա Բադոևային նա հարվածել է կոթով, այն բանի համար, որ նա որոշել է ձգել ոտքերը, որոնց վրա երկար ժամանակ նստելուց հետո, այտուցվել էին[35]։ Խոդովը հարձակվել է զուգարանից դուրս եկող չորրորդ դասարանի աշակերտներ, 10-ամյա երկվորյակներ Ասլան և Սոսլան Տոկմաևների վրա և ծեծել նրանցից մեկին[29]։

Պատանդ Սվետլանա Վլասովան լսել է Խոդովի զրույցը Իբրահիմ անունով ահաբեկչի հետ։ Խոդովը նրան հրամայել է սպանել պատանդներին, եթե դաշնային ուժերն սկսեն դպրոցի գրոհը և սպառնացել, որ անձամբ կսպանի նրան՝ հրամանը չկատարելու պարագայում[37]։

«Московский комсомолец» թերթի տվյալներով՝ Խոդովի մայրը՝ Ալեքսանդրա Սամոշկինան հատուկ ջոկատայինների կողմից ներառվել է ահաբեկիչների հետ բանակցությունների գործընթացում և հեռախոսով մի քանի անգամ խոսել որդու հետ՝ փորձելով համոզել ազատ արձակել պատանդներին։ Վլադիմիրը կտրականապես մերժել է բավարարել մոր խնդրանքը և ասել, որ նա էլ երբեք չզանգահարի իրեն[1]։

Այն բանից հետո, երբ 2004 թվականի սեպտեմբերի 2-ին, ԶԼՄ-ները տարածել են տեղեկատվություն այն մասին, որ գերեվարված դպրոցում պահվում են 354 պատանդներ (առավել մանրամասն տե՛ս «354 պատանդներ»)[3][38], կատաղած Խոդովը պահանջել է պատանդներին հաշվել մեկը մյուսին՝ ճշգրիտ քանակությունը հասկանալու համար[39]։ Նույն օրը, մահվան վախի տակ, արգելել է պատանդներին ջուր խմել լվացարաններից[31][40]։

Երբ 2004 թվականի սեպտեմբերի 3-ին սպորտդահլիճում տեղի են ունեցել պայթյուններ, Վլադիմիր Խոդովը, մյուս ահաբեկիչների հետ միասին, կենդանի պատանդներին սկսել է տեղափոխել դպրոցական ճաշասրահ[41][42]։ Ճաշասրահում Խոդովն ստիպել է կանանց և երեխաներին բարձրանալ պատուհանագոգերի վրա, իսկ ինքը նրանց արանքներից սկսել է կրակել՝ մարդկանց դարձնելով «կենդանի վահան»[35][36][43]։ Պատանդ Նադեժդա Գուրիևայի խոսքերով՝ այդ պահին, երբ հատուկ ջոկատայինները կարողացել են պոկել դպրոցական ճաշասրահի լուսամուտներից մեկի ճաղավանդակը, Խոդովը կրակել է արձակել սենյակում գտնվող մարդկանց ուղղությամբ՝ գնդացիրով սպանելով երկու երեխաների[44]։

Գրոհի ընթացքում Խոդովը սպանվել է[20]։ Նրա մարմինը հայտնաբերվել է երկրորդ հարկում գտնվող դահլիճում[28][45]։

2004 թվականի նոյեմբերի սկզբին «Комсомольская правда» թերթում հրապարակվել է հոդված, որտեղ պնդվում էր, որ հատուկ ջոկատայինները Խոդովին կարողացել են ողջ ձերբակալել[46], սակայն հետագայում այդ վարկածը հերքվել է[24][47]։ ՌԴ Գլխավոր դատախազի տեղական Վլադիմիր Կոլեսնիկովի խոսքերով՝ դպրոցում սպանված ահաբեկիչների մեջ Վլադիմիր Խոդովը ճանաչվել է առաջինը։ Նրա ինքնությունը պարզվել է ինչպես հետաքննության, այնպես էլ դատաբժշկական փորձաքննության ժամանակ[47]։

Բելսանի թիվ դպրոցի գրավման առաջին տարելիցին չեչեն գրոհայինների առաջնորդ Շամիլ Բասաևը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշել է, որ Խոդովը եղել է ռուսական հատուկ ծառայությունների լրտես[48]։ Բասաևի խոսքերով՝ Խոդովն իրեն խոստովանել է, որ գրոհայինների մոտ է ուղարկվել է՝ լրտեսական գործունեություն ծավալելու համար։ Այնուհետև, Բասաևն առաջարկել է դառնալ երկակի լրտես և օգտագործել այդ իրավիճակը՝ Բեսլանում ահաբեկչություն իրագործելու համար։ Սակայն այս փաստերը կտրականապես հերքվել են իրավապահ մարմինների ներկայացուցիչների կողմից։ Մասնավորապես, Հարավային դաշնային շրջանի գլխավոր դատախազի տեղակալ Սերգեյ Պրոկոպովը Շամիլ Բասաևի հայտարարությունն անվանել է «աբսուրդային» և «Բեսլանի քրեական գործով անցնող նյութերին չհամապատասխանող»[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 Елизавета Маетная, Марина Гриднева (7 сентября 2004). «Позывной "Aбдулла"». Московский комсомолец. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 3 апреля 2017-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Марина Корец (12 октября 2004). «Абдуллу звали Вовкой». Газета «Труд». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 4 сентября 2017-ին.
  3. 3,0 3,1 «Доклад комиссии Федерального собрания РФ». 2006. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 1-ին. Վերցված է 26 сентября 2017-ին.
  4. «Жители села в Северной Осетии выселяют мать одного из захватчиков школы Беслана». NEWSru.com. 4 октября 2004. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մարտի 5-ին. Վերցված է 5 марта 2017-ին.
  5. 5,0 5,1 5,2 Артур Цереков (14 октября 2004). «Он и мертвый наводит ужас». Газета «Труд». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 4 сентября 2017-ին.
  6. 6,0 6,1 6,2 «Ходов, Владимир». Lenta.ru. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 4-ին.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 «Бесланское досье: часть первая ("Spiegel", Германия)». Мемориал. 2005 թ․ հունվարի 12. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 4-ին.
  8. «Жители села Эльхотово решили выселить мать террориста, захватившего школу в Беслане». Известия. 5 октября 2004. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 5-ին.
  9. «В садах праведников». Московские новости. 21 января 2005. Արխիվացված օրիգինալից 2005 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 15-ին.
  10. 10,0 10,1 10,2 Александр Шварев (14 сентября 2004). «Профессиональные террористы». Время новостей. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 4 сентября 2017-ին.
  11. 11,0 11,1 «Tracing a tragedy». The Guardian. 30 сентября 2004. Արխիվացված օրիգինալից 2004 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 4 сентября 2017-ին.
  12. 12,0 12,1 «Объявлен в розыск главный подозреваемый по делу о теракте во Владикавказе». Вести. 21 февраля 2004. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 4-ին.
  13. 13,0 13,1 «Врачи борются за жизнь раненого во время теракта во Владикавказе». Вести. 4 февраля 2004. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 4-ին.
  14. «Жертв теракта во Владикавказе стало больше». Вести. 4 февраля 2004. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 4-ին.
  15. Нино Джабиева (11 февраля 2004). «Разыскивается подозреваемый в совершении теракта во Владикавказе». Кавказский узел. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 15-ին.
  16. Марина Гриднева (14 июня 2005). «Крушение по расписанию». Московский комсомолец. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 4 сентября 2017-ին.
  17. «В Северной Осетии взорван поезд Москва-Владикавказ». NEWSru.com. 29 мая 2004. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 4 сентября 2017-ին.
  18. 18,0 18,1 «Террорист В.Ходов, убитый в Беслане, участвовал в нападении на Ингушетию 21-22 июня». mfd.ru. 7 сентября 2004. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 4-ին.
  19. «Захват школы и нападение на Ингушетию совершила одна банда боевиков». Lenta.ru. 9 сентября 2004. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 4-ին.
  20. 20,0 20,1 Юлия Тарута (5 октября 2004). «Террориста преследуют по материнской линии». Коммерсантъ. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 4-ին.
  21. Владислав Куликов, Владимир Федосенко (8 сентября 2004). «Главарь по кличке Полковник». Российская газета. Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 4-ին.
  22. Светлана Метелёва (25 мая 2005). «Беслан без грифов». Московский комсомолец. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 4 сентября 2017-ին.
  23. 23,0 23,1 23,2 Вадим Тохсыров (18 октября 2004). «"Чужих детей спас, а своего не успел"». Коммерсантъ. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 17-ին.
  24. 24,0 24,1 24,2 Ульяна Скойбеда (14 декабря 2004). ««Я насчитал в Беслане 52 боевика...»». Комсомольская правда. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 17-ին.
  25. «25 заседание судебного процесса по делу милиционеров Правобережного РОВД». 6 июня 2006. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 4 мая 2017-ին.
  26. Игорь Найденов (22 августа 2005). «"В Беслане взорвалась шахидка"». Известия. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 22-ին.
  27. «10-е заседание по делу Кулаева». 30 июня 2005. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 18-ին.
  28. 28,0 28,1 «13-е заседание по делу Кулаева». 2005 թ․ հուլիսի 12. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 12-ին.
  29. 29,0 29,1 ««Отдайте этого ублюдка нам! Мы с ним сами разберемся»». Комсомольская правда. 18 мая 2005. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 17-ին.
  30. Залина Губурова (31 августа 2011). «Мамочка, пообещай, что тебе не будет плохо». 15-Й РЕГИОН. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 15-ին.
  31. 31,0 31,1 «Три дня в Беслане». Мемориал Мемориал. 31 августа 2005. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 15-ին.
  32. Ольга Алленова (29 августа 2005). «Спортзал. Год спустя». Коммерсантъ. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 18-ին.
  33. Артур Цереков (30 декабря 2004). «В Беслане учатся улыбаться». Газета «Труд». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 15-ին.
  34. «4-е заседание по делу Кулаева». 2 июня 2005. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մարտի 26-ին. Վերցված է 18 января 2010-ին.
  35. 35,0 35,1 35,2 Артур Цереков (21 сентября 2005). «Боец «Альфы» стал живым щитом». Газета «Труд». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 15-ին.
  36. 36,0 36,1 Кристофер Чиверс (1 сентября 2014). «Школа». Esquire. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 30-ին.
  37. «18-е заседание по делу Кулаева». 28 июля 2005. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 18-ին.
  38. «Власти Беслана уточняют список заложников». НТВ. 2 сентября 2004. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մարտի 24-ին. Վերցված է 24 марта 2017-ին.
  39. «16-е заседание по делу Кулаева». 2005 թ․ հուլիսի 21. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 18-ին.
  40. «Бесланское досье: часть третья». 15-Й РЕГИОН. 5 февраля 2005. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 17-ին.
  41. Хасан Аббасов (26 июля 2005). ««Они предложили мне стать шахидкой»». Газета.Ru. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 15-ին.
  42. «Послесловие к Беслану». Российская газета. 28 декабря 2005. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 8-ին.
  43. Заур Фарниев (3 августа 2005). «"В спортзале стало жарко, как в аду"». Коммерсантъ. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 15-ին.
  44. «Надежда Цалоева-Гуриева» (PDF). Газета.Ru. Արխիվացված (PDF) օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 1-ին.
  45. Игорь Цагоев (16 сентября 2008). «Беслан: факты и мифы». Газета «Северный Кавказ». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 18-ին.
  46. Екатерина Малик (3 ноября 2004). «Василий К., представившийся бойцом спецназа: Я насчитал в Беслане 52 боевика». Комсомольская правда. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 17-ին.
  47. 47,0 47,1 «Зам.ген прокурора РФ: "Террориста Ходова уничтожили во время спецоперации"». REGNUM. 9 ноября 2004. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 17 сентября 2017-ին.
  48. Александр Коц, Дмитрий Стешин (31 августа 2005). «Басаев «пришил» теракт ФСБ». Комсомольская правда. Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 11-ին.