Վլադիմիր Լենինի տուն-թանգարան (Ուֆա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
'
Дом-музей В. И. Ленина (Уфа).jpg
Տեսակթանգարան և ՌԴ մշակութային ժառանգության օբյեկտ
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
ՏեղագրությունՈւֆա
Կայքmuzei-leninufa.edusite.ru/p1aa1.html

Վլադիմիր Լենինի տուն-թանգարան, թանգարան, որը գտնվում է Ուֆա քաղաքի Կիրովի շրջանում՝ Դոստոևսկու փողոցում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վլադիմիր Լենինը երկու անգամ այցելել է Ուֆա՝ 1900 թվականի փետրվարին և հունիսին: Երկրորդ այցի ժամանակ նրա կինը՝ Նադեժդա Կրուպսկայան, Ուֆայի Ոստիկանական (այժմ՝ Կրուպսկայա) և Բանտային (այժմ՝ Դոստոևսկի) փողոցների անկյունում մի տուն է վարձել, որտեղ Լենինն ապրել է գրեթե երեք շաբաթ:

Լենինի՝ Ուֆայում գտնվելու պատվին որոշել են թանգարան կառուցել։ Այդ նպատակով Լենինի ապրած տան կողքին ընտրվել է երկհարկանի տուն։ Նախագծի ճարտարապետը Գ. Ադամովիչն էր։ 1938 թվականի ապրիլին նախագիծն արդեն պատրաստ էր: Աշխատանքներն իրականացվել են 1938-1941 թվականներին՝ Կրուպսկայայի հսկողությամբ։ Վերակերտվել է այն ժամանակվա իրավիճակը, իսկ Կրուպսկայայի պնդմամբ՝ այստեղ կազմակերպվել է նաև Լենինի կյանքն ու հեղափոխական գործունեությունն արտացոլող ցուցահանդես։

Տուն-թանգարանը բացվել է 1941 թվականի հունվարի 21-ին[1]: Երեք ամիս անց այցելուների թիվը գերազանցել է 12 հազարը, իսկ թանգարանի գործունեության ընթացքում այնտեղ այցելել է ավելի քան չորս միլիոն մարդ՝ 87 պետություններից: Թանգարանի առաջին տնօրենը Շ. Խանաֆինն էր։ 1943 թվականից սկսած՝ ավելի քան քառասուն տարի, թանգարանը ղեկավարել է Հայաթ Ահմետովան։

1980-ական թվականներին թանգարանի շուրջը կառուցվել է հուշահամալիր։ Թանգարանի հարևանությամբ վերստեղծվել է նախահեղափոխական Ուֆայի մի մասը։ Այստեղ կառուցվել են կարմիր աղյուսով տներ, գլաքարե կամրջով փողոցներ, տեղադրվել են փողոցային լապտերներ։ Այդ տարածքը հռչակվել է ճարտարապետական հուշարձան՝ պետության պահպանության ներքո։

Թանգարանային համալիրը գոյատևել է մինչև 2002 թվականը: Հին շինությունների հետ այն քանդվել է 19-20-րդ դարերում, իսկ դրա փոխարեն 2003-2005 թվականներին կառուցվել է էլիտար բնակելի համալիր: Այնուամենայնիվ, հին տուն-թանգարանը գոյատևել է և շարունակում է գործել[2][3]:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Дом-музей В.И. Ленина»։ tourizm.ufacity.info 
  2. «Администрация Уфы: "Дом-музей Ленина не будет закрыт!"»։ ProUfu.ru - Новости Уфы и Башкирии։ October 23, 2015 
  3. «В Уфе могут закрыть дом-музей Ленина»։ ProUfu.ru - Новости Уфы и Башкирии։ October 22, 2015 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Синенко С. Г. Уфа старая и новая. — Уфа: Государственное республиканское издательство «Башкортостан», 2007. — 272 с. — 3000 экз.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]