Վլադիմիր Երեմեև
| Վլադիմիր Երեմեև չուվաշերեն՝ Владимир Вениаминович Еремеев | |
|---|---|
![]() | |
| Ծնվել է | սեպտեմբերի 25, 1964[1][2] |
| Ծննդավայր | Q50385223?, Q4414625?, Պոխվիստնևսկի շրջան, Սամարայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
| Մահացել է | մարտի 6, 2018[2] (53 տարեկան) |
| Մահվան վայր | Latakia International Airport, Ջաբլե, Լաթակիայի մարզ, Սիրիա |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | զորավար |
| Պարգևներ և մրցանակներ | |
Վլադիմիր Վենիամինովիչ Երեմեև (ռուս.՝ Владимир Вениаминович Еремеев, սեպտեմբերի 25, 1964[1][2], Q50385223?, Q4414625?, Պոխվիստնևսկի շրջան, Սամարայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - մարտի 6, 2018[2], Latakia International Airport, Ջաբլե, Լաթակիայի մարզ, Սիրիա, ռուս ռազմական գործիչ, գեներալ-մայոր (2016), զոհվել է Սիրիայում ռուսական ռազմական գործողության ժամանակ ավիավթարից:
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Երիտասարդ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վլադիմիր Երեմեևը ծնվել է 1963 թվականի սեպտեմբերի 25-ին Կույբիշևի մարզի Պոխվիստնևսկի շրջանի Նիժնեավերկինո քաղաքում[3][4] (այլ աղբյուրների համաձայն՝ 1964 թվականին)[5][6]։ Այն զուտ չուվաշական գյուղ է[7][8], և Երեմեևն ինքը ազգությամբ չուվաշ է[3]։
Ծնողները՝ Ռաիսա Աֆանասևնա (ծննդյան ազգանունը՝ Սորոչայկինա, 1940-2017) և Վենիամին Սերգեևիչ Երեմեև (1935-1963): Մայրը աշխատել է կոլտնտեսությունում և դպրոցում, իսկ հայրը վարորդ էր և զոհվել է Բոլշայա Կինել գետի ջրհեղեղի ժամանակ մարդկանց փրկելիս՝ Վլադիմիրի ծնվելուց մի քանի ամիս առաջ՝ 1963 թվականի ապրիլի 20-ին[9][10]։ Նրան մեծացրել են մայրը և հորեղբայրը[6]։ Ամռանը Վլադմիր Երեմեևն աշխատել է կոլտնտեսությունում և օգնել այգում[10][11]։ Մանկուց երազել է զինվորական դառնալ[12]։
Զինվորական ծառայություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
1979 թվականին ավարտել է Նիժնեավերկինոյի ութամյա դպրոցը[4], 1981 թվականին՝ Սվերդլովսկի Սուվորովի անվան ռազմական դպրոցը[13], 1986 թվականին՝ Չելյաբինսկի բարձրագույն տանկային հրամանատարական դպրոցը[3]։ Ռազմական կրթություն ստանալուց հետո ծառայել է Չեխոսլովակիայում[3][4][14], սկսելով որպես դասակի հրամանատար Կենտրոնական ուժերի խմբում[15]։
1990-ականների սկզբին Վլադիմիր Երեմեևը վերադարձել է Ռուսաստան և տեղափոխվել Մոսկվա, որոշ ժամանակ աշխատելով անվտանգության գործակալությունում[3][10][12][14]։ Նա շարունակել է ծառայությունը Կալինինգրադում, որտեղ զբաղեցրել է ծովային հետևակի գնդի հրամանատարի պաշտոնը և բարձրացել մինչև Բալթյան նավատորմի ափամերձ զորքերի շտաբի պետի պաշտոնը[3][4][14][16]։
2012-2014 թվականներին եղել է Սևաստոպոլի 27-րդ առանձին գվարդիական մոտոհրաձգային բրիգադի հրամանատարը[3][4]։ Երեմեևի՝ Մոսրենտգեն գյուղում տեղակայված բրիգադի հրամանատարության ընթացքում այն միացել է Մոսկվային՝ վարչական ընդլայնման շրջանակներում[17][18]։ 2012 թվականին մասնակցել է Մոսկվայում կայացած Հաղթանակի շքերթին՝ գլխավորելով 27-րդ բրիգադի շարասյունը[9][4]։
2016 թվականին ավարտել է Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գլխավոր շտաբի ակադեմիան[3][4], ինչպես նաև զրահատանկային զորքերի ռազմական ակադեմիան[10][14]։ Նույն թվականի դեկտեմբերի 12-ին ստացել է գեներալ-մայորի զինվորական կոչում[19]։ Նա իր վերջին պաշտոնում աշխատել է որպես Ռուսաստանի պաշտպանության նախարարության վերահսկողության և վերահսկողական գործունեության գլխավոր վարչության պետի տեղակալ չորս տարի[12][14][20]։
2017 թվականին ռազմական առաքելությամբ ուղարկվել է Սիրիա և մասնակցել է ռուսական ռազմական գործողությանը[3][10][14][20]։
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]2018 թվականի մարտի 6-ին Հալեպի արվարձանում գտնվող Քվեյրես օդանավակայանից թռչող Ան-26 ռազմական ինքնաթիռը վթարի է ենթարկվել Խմեյմիմի ավիաբազայում վայրէջքի ժամանակ, որի հետևանքով զոհվել է 39 ռուս զինծառայող[21][22][23]։ Երեմեևը, որը ինքնաթիռում էր, զոհվածների շարքում ամենաբարձր զինվորական կոչումն ունեցոն էր[24]։ Նա 53 տարեկան էր[14]։ Երեմեևը ցանկացել է թռչել Մոսկվա, ապա՝ իր փոքրիկ հայրենիք՝ այցելելու մոր գերեզմանին, որը մահացել էր գործուղման ժամանակ[10]։
Երեմեևը դարձել է Սիրիայում զոհված երկրորդ գեներալը՝ Վալերի Ասապովից հետո[25][26]։ Մարտի 10-ին, գաղտնիության մթնոլորտում, նա թաղվել է ռազմական պատիվներով՝ ավիավթարի մյուս զոհերի հետ միասին՝ Մոսկվայի Դաշնային ռազմական հուշահամալիր գերեզմանատանը[27][28]։ Նա հետմահու պարգևատրվել է «Արիության շքանշանով»՝ «Սիրիայում կառավարական առաջադրանքներ կատարելու համար»[3][11]։ Ոչ պաշտոնական տվյալներով՝ նա հետմահու պարգևատրվել է նաև «Ռուսաստանի Դաշնության հերոս» կոչմամբ[29]։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցություն է հայտնե զոհերի ընտանիքներին և ընկերներին[30], իսկ աղետի փաստով հարուցվել է քրեական գործ[31], սակայն հետաքննության արդյունքները մի քանի տարի անց էլ մնացել են անհայտ[32]։
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]2018 թվականին Վլադիմիր Երեմեևի հայրենի Նիժնեավերկինո գյուղի դպրոցը անվանակոչվել է Երեմեևի անունով, իսկ շենքի վրա տեղադրվել է հուշատախտակ[3][12][33]։ 2019 թվականին այնտեղ անցկացվել են Ավերկին-Իբրյայկինսկու անվան տեղական պատմության ընթերցումներ, որոնք նվիրված էին Երեմեևի հիշատակին և դարձել են չուվաշների ազգային մշակույթի տոն[12][34][35]։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Արիության շքանշան, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանի մեդալ, մեդալներ[3]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկու անգամ ամուսնացած է եղել։ Երկու ամուսնությունից ունի երեք երեխա՝ մեկ որդի և երկու դուստր[6][10]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 http://www.eksvu.ru/component/content/article/1-articles/4946--1981-5-.html
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Чувашская энциклопедия (ռուս.) — Чувашское книжное издательство, 2006. — 2567 с. — ISBN 978-5-7670-1471-2
- ↑ 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 Н. Б. Смирнова. «Еремеев Владимир Вениаминович». Чувашская энциклопедия. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 12-ին.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 «Владимир Вениаминович Еремеев». Сайт выпускников Челябинского высшего танкового командного училища. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 6-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 12-ին.
- ↑ «Выпускники 1981 года. 5 рота». Екатеринбургское суворовское военное училище. 2013 թ․ օգոստոսի 2. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 12-ին.
- ↑ 6,0 6,1 6,2 Надежда Кондрашова (2018 թ․ մարտի 7). «Генерал, погибший при крушении Ан-26 в Сирии, был выпускником Челябинского танкового училища». 74.ru. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 12-ին.
- ↑ Киселенко, 2014, էջ 70
- ↑ «Лăпкăн çывăр, йăхташ-генерал!». Газета «Сувар». 2018 թ․ մարտի 9. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 12-ին.
- ↑ 9,0 9,1 Сорочайкин, 2019, էջ 4—5
- ↑ 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 10,6 Роман Лялин (2018 թ․ մարտի 7). «Погибший при крушении самолета в Сирии генерал впервые за три месяца полетел домой, чтобы побывать на могиле мамы». Комсомольская правда. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 12-ին.
- ↑ 11,0 11,1 Роман Лялин (2018 թ․ մարտի 11). «Генерала, погибшего при крушении самолета в Сирии, представили к Ордену Мужества». Комсомольская правда. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 12-ին.
- ↑ 12,0 12,1 12,2 12,3 12,4 Елена Зайцева (2019 թ․ հոկտեմբերի 17). «Пока жива память…». Советская Чувашия. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 12-ին.
- ↑ Татьяна Морозова (2018 թ․ մարտի 7). «Погибший в Сирии генерал учился в Екатеринбурге». Областная газета. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 12-ին.
- ↑ 14,0 14,1 14,2 14,3 14,4 14,5 14,6 «Военные, погибшие в авиакатастрофе в Сирии. Что мы о них знаем?». Meduza. 2018 թ․ մարտի 7. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 12-ին.
- ↑ Анатолий Кузичев (2012 թ․ հուլիսի 15). «Реформа Вооруженных сил РФ начинается с гуманизации». Радио Вести. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 12-ին.
- ↑ «Морские пехотинцы Балтийского флота посетили базу амфибийного полка ВМС Швеции». Министерство обороны Российской Федерации. 2012 թ․ հոկտեմբերի 5. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 12-ին.
- ↑ «С. Собянин посетил мотострелковую бригаду в посёлке Мосрентген». Мэр Москвы. 2013 թ․ փետրվարի 21. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 12-ին.
- ↑ Владимир Мохов (2013 թ․ փետրվարի 27). «Разговор с мэром». Газета «Красная звезда». Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 12-ին.
- ↑ «Указ Президента Российской Федерации от 12.12.2016 г. № 665 «О присвоении воинских званий высших офицеров, специальных званий высшего начальствующего состава и высших специальных званий»». Президент Российской Федерации. 2016 թ․ դեկտեմբերի 12. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 12-ին.
- ↑ 20,0 20,1 Вера Титова (2018 թ․ մարտի 10). «Похоронен погибший при крушении военного самолета уроженец чувашской деревни». Хыпар. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 12-ին.
- ↑ Павел Борисов (2018 թ․ մարտի 6). «В Сирии разбился российский транспортный самолет с 39 людьми на борту. Главное». Meduza. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 12-ին.
- ↑ Инна Сидоркова (2018 թ․ մարտի 6). «Стали известны имена погибших при крушении Ан-26 в Сирии». РБК. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 12-ին.
- ↑ «В Сирии разбился российский самолет Ан-26, погибли 39 человек». Радио «Свобода». 2018 թ․ մարտի 6. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 12-ին.
- ↑ Татьяна Морозова (2018 թ․ մարտի 12). «В разбившемся в Сирии самолёте были свердловчане». Областная газета. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 12-ին.
- ↑ Георгий Тадтаев (2018 թ․ օգոստոսի 18). «В Сирии при подрыве колонны войск погиб российский генерал». РБК. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 12-ին.
- ↑ Ирек Муртазин (2020 թ․ օգոստոսի 20). «Генералы в пустыне. Почему Россия потеряла уже трех военачальников в Сирии». Новая газета. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 12-ին.
- ↑ Ирек Муртазин (2018 թ․ մարտի 12). «Прощание в режиме секретности. Обстоятельства гибели российских военнослужащих в авиакатастрофе по-прежнему составляют государственную тайну. Почему?». Новая газета. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 12-ին.
- ↑ Вера Титова (2018 թ․ մարտի 12). «Генерал-майор из чувашской деревни посмертно представлен к награде». Хыпар. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 12-ին.
- ↑ Руслан Горевой (2021 թ․ փետրվարի 21). «Крестики ноликам. Если государственные награды раздают за сомнительные заслуги, то и отношение к ним будет как к побрякушкам». Наша версия. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 6-ին.
- ↑ «Президент заслушал доклад Сергея Шойгу о крушении самолёта «Ан-26» в Сирии». Президент Российской Федерации. 2018 թ․ մարտի 6. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 12-ին.
- ↑ «По факту крушения самолета Ан-26 в Сирии возбудили уголовное дело». РБК. 2018 թ․ մարտի 6. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 12-ին.
- ↑ Александр Степанов (2020 թ․ օգոստոսի 31). «Охота на генералов. Террористы пытаются обезглавить российское командование в Сирии». Газета «Наша версия». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 12-ին.
- ↑ «Мемориальная доска выпускнику Нижнеаверкинской школы генерал-майору Еремееву Владимиру Вениаминовичу». Группа «Аверкинско-ибряйкинские чуваши» во ВКонтакте. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 12-ին.
- ↑ «Научно-практическая конференция». ГБОУ СОШ им. В. В. Еремеева с. Нижнеаверкино. 2019 թ․ հոկտեմբերի 1. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 12-ին.
- ↑ ««Аверкинско-ибряйкинские краеведческие чтения» глазами участников объединения «Территория творчества»». ЦВР «Эврика». 2019 թ․ հոկտեմբերի 8. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 12-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Киселенко И. Вектор памяти. Развитие личности патриота. — Областной журнал «Самара&Губерния». — Самара, 2014. — № 4. — С. 70—71. — 94 с.
- Сорочайкин А. Н. Генерал В. В. Еремеев (краткая биография). — Аверкинско-ибряйкинские краеведческие чтения. — Тольятти : Институт судебной строительно-технической экспертизы, 2019. — Вып. 1. — С. 4—5. — 60 с.
