Վլադիմիր Դոմոգացկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վլադիմիր Դոմոգացկի
Ծնվել էապրիլի 20, 1876(1876-04-20)[1]
ԾննդավայրՕդեսա, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էմարտի 30, 1939(1939-03-30)[1] (62 տարեկան)
Վախճանի վայրըՄոսկվա, ԽՍՀՄ[2]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մայրենի լեզուռուսերեն
Մասնագիտությունքանդակագործ, ուսուցիչ և նկարչության ուսուցիչ
Պարգևներ և
մրցանակներ
ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ
 Vladimir Domogatskiy Վիքիպահեստում

Վլադիմիր Նիկոլաևիչ Դոմոգացկի (ապրիլի 20, 1876(1876-04-20)[1], Օդեսա, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն - մարտի 30, 1939(1939-03-30)[1], Մոսկվա, ԽՍՀՄ[2]), ռուս խորհրդային քանդակագործ, մանկավարժ, Մոսկվայի գեղարվեստական ինստիտուտի պրոֆեսոր (1937 թվականից)։ ՌՍՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1937)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վ․Ն․ Դոմոգացկու գերեզմանը

Ծնվել է ուկրաինացի հողատիրոջ և բժշկի ընտանիքում։ Մանկությունը անց է կացրել Շվեյցարիայում և Ուկրաինայում։ Տեղափոխվել է Մոսկվա և 1897—1902 թվականներին Մոսկվայի պետական համալսարանում սովորել իրավագիտություն։

Քանդակագործության մասնավոր դասեր է ստացել Ս․Մ․ Վոլնուխինի, հետագայում՝ գեղանկարիչ Ս․Վ․ Իվանովի մոտ։

XX-րդ դարի սկզբին մի քանի անգամ եղել է Փարիզում և Իտալիայում, որտեղ ուսումնասիրել է եվրոպական արվեստը։ Նրա վրա հիմնական ազդեցություն են թողել Պավել Տրուբեցկոյի և Օգյուստ Ռոդենի աշխատանքները։ 1907 թվականին Փարիզում ակտիվ ուսումնասիրել է մարմարի վրա աշխատելու տեխնիկան։

Ռուսաստան վերադառնալուց հետո 1908—1910 թվականներին Մոսկվայի Ստրուգանովայի ուսումնարանում աշխատել է որպես մանկավարժ։ 1937 թվականից նա Մոսկվայի կերպարվեստի ինստիտուտի պրոֆեսոր է և քանդակագործության ֆակուլտետի դեկան։

Նրա աշակերտներից են՝ Լև Կերբելը, Վ․Ե․ Ցիգալը, Դ․Յ․ Միտլյանսկին։

1914 թվականից Մոսկվայի նկարիչներ ընկերության անդամ է։ Եղել է Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերության անդամ։

Թաղված է Մոսկվայի Նովոդեվիչյան գերեզմանատանը։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կինը — Եկատերինա Լվովնա Շտամ[3]
  • Որդի — Վլադիմիր (1909—1986), նկարիչ, գրաֆիկ, Ի․Ս Տուրգենեվի աշխատությունների պատկերազարդող
    • Թոռ —Ֆյոդոր Վլադիմիրովիչ Դոմոգացկի (1945—2013), նկարիչ, գրաֆիկ, «Արմադա» հրատարակչության գլխավոր նկարիչ[4]
    • Թոռ —Գրիգորի Վլադիմիրովիչ Դոմոգացկի (ծնվ․ 1941), ֆիզիկոս, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ[5]

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատել է կենցաղային, անիմալիստական և դիմանկարների ժանրում։ Դոմոգացկիի ակտիվ ստեղծագործական, հետազոտական և հասարակական գործունեությունը եղել է հետհեղափոխական շրջանում։ Շարունակելով աշխատել դիմանկարային ժանրի բնագավառում, նա քանդակել է Վ․Ա․ Վատագինին (1923), Նիկոլայ Սեմաշկոյին (1924), Վիկենտի Վերեսաևին (1929), Կարլ Մարքսին (1931)։ Բացի այդ նա մասնակցել է Ա․Ս․Պուշկինի և Մ․ Գորկիի (1938) հուշարձանի մրցույթին, ինչպես նաև աշխատել նոր դարաշրջանի հուշահամալիր ստեղծելու վրա․ նա Մոսկվայի Նովոդևիչյան գերեզմանատանը քանդակել է թատերական գործիչներ Ա․Ս․ Յուժինի (1928) և Ա․Վ․ Սերգեևի (1934) գերեզմանաքարերը։

Մասնակցել է մոնումենտալ քարոզչության լենինստական ծրագրի իրականացմանը («Ջ․ Բայրոն» Սանկտ Պետերբուրգում, гипс, 1919)։ Աշխատելով հիմնականում դիմանկարչության բնագավառում (մարմարե ինքնանկար, 1925,, Ռուսաստանի պետական թանգարան․ որդու դիմանկար, մարմարե, 1926, Տրետյակովյան պատկերասրահ), Դոմոգացկին ձգտում էր պատկերների ինտիմ-լիրիկական մեկնաբանությանը, քանդակել է նաև պատմական դիմանկարներ («Ա․Ս․ Պուշկին» «Լ․Ն․ Տալստոյ», բրոնզ, 1928, Մոսկվայի Լ․Ն․ Տալստոյի Համամիութենական թանգարան)։

Որոշ ժամանակ ղեկավարել է Տրետյակովյան պատկերասրահի քանդակների բաժինը։

Մասնակցել է սովետական մեծ հանրագիտարանի առաջին հրատարակությանը և արվեստի տերմինաբանության բառարանի համար քանդակագործության հոդվածների պատրաստմանը, գրել մի շարք տեսական հոդվածներ։

Աշխատանքների ընտրանի[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մուշտակով տղան (1904)
  • Տղան ձիու վրա (1904)
  • Նախիրի կովերը (1909)
  • Հորթերը (1909)
  • Ծեր դերասանի դիմանկարը (մարմար, 1913),
  • Վլադիմիր Սերգեևիչ Սոլովյեվ (մարմար, 1915)
  • Աղջիկ Տանյան (1916)
  • Աղջիկ (1916)
  • Լև Շեստովի դիմանկարը (1917) և այլն

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկեր:Мемориальная доска Владимиру Домогацкому.jpg
Վ․Ն․ Դոմոգացկու հուշատախտակը Սերեբրյանի նրբանցքի №4 տանը

Տանը, որտեղ 1913 թվականից ապրել և աշխատել է Դոմոգացկին (Մոսկվա, Սերեբրյանի նրբանցք, 4), տեղադրվել է հուշատախտակ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Популярная художественная энциклопедия. Под ред. Полевого В.М.; М.: Издательство "Советская энциклопедия", 1986
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վլադիմիր Դոմոգացկի» հոդվածին։