Վլադիմիր Գրոյսման
| Վլադիմիր Գրոյսման ուկրաիներեն՝ Володимир Борисович Гройсман | |
|---|---|
| Ծնվել է | հունվարի 20, 1978[1][2][3] (48 տարեկան) |
| Ծննդավայր | Վիննիցա, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
| Քաղաքացիություն | |
| Ազգություն | հրեա |
| Կրթություն | Ուկրաինայի նախագահին կից պետական կառավարման ազգային ակադեմիա և Interregional Academy of Personnel Management? |
| Մասնագիտություն | քաղաքական գործիչ, տնտեսագետ և փաստաբան |
| Զբաղեցրած պաշտոններ | Ուկրաինայի ժողովրդական պատգամավոր, mayor of Vinnytsia?, Minister of Communities and Regional Development?, Ուկրաինայի վարչապետ, Վերխովնա Ռադայի նախագահ և Ուկրաինայի վարչապետ |
| Կուսակցություն | Groysman's Ukrainian Strategy?[4] |
| Պարգևներ և մրցանակներ | |
| Անդամություն | 8th Verkhovna Rada? |
| 🌐 | |
| Ստորագրություն | |
Վլադիմիր Բորիսովիչ Գրոյսման (ուկրաիներեն՝ Володимир Борисович Гройсман, հունվարի 20, 1978[1][2][3], Վիննիցա, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի պետական և քաղաքական գործիչ։
2016 թվականի ապրիլի 14-ից մինչև 2019 թվականի օգոստոսի 29-ը եղել է Ուկրաինայի վարչապետ։ Ուկրաինայի Գերագույն Ռադայի նախագահ 2014 թվականի նոյեմբերի 27-ից մինչև 2016 թվականի ապրիլի 14-ը։ 2014 թվականի փետրվարի 27-ից նոյեմբերի 27-ը՝ Ուկրաինայի փոխվարչապետ, տարածաշրջանային զարգացման, շինարարության և բնակարանային և կոմունալ ծառայությունների նախարար։ Վիննիցայի քաղաքապետ (2006-2014 թվականներ): Ուկրաինայի քաղաքների բնակարանային և կոմունալ ծառայությունների ասոցիացիայի փոխնախագահ (2010-2014 թվականներ):
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Երիտասարդություն, կրթություն և վաղ կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Վլադիմիր Գրոյսմանը ծնվել է 1978 թվականի հունվարի 20-ին Վիննիցայում։ Ազգությամբ հրեա է[5]։ Նրա հայրը՝ Բորիս Իսահակովիչ Գրոյսմանն եղել է (ծնվել է 1946 թվականի օգոստոսի 22-ին), Վիննիցայի «Յունոստ» մասնավոր հագուստի շուկայի հիմնադիր և գլխավոր տնօրեն, 2002-2006 թվականներին՝ Վիննիցայի 24-րդ գումարման քաղաքային խորհրդի պատգամավոր[6]։
1994 թվականին Վլադիմիրն ավարտել է Վիննիցայի թիվ 35 միջնակարգ դպրոցը։ Միջնակարգ դպրոցում, 14 տարեկանից սկսել է աշխատել որպես փականագործ[5]։
1994 թվականի օգոստոսին, 16 տարեկան հասակում, դարձել է «ՕԿՕ» մասնավոր փոքր ձեռնարկության առևտրային տնօրեն, իսկ նույն թվականի նոյեմբերին՝ հոր ձեռնարկության՝ «Յունոստ»-ի հագուստի շուկայի առևտրային տնօրեն[5]։
1994-ից 2005 թվականներին Գրոյսմանը ղեկավար պաշտոններ է զբաղեցրել առևտրային կառույցներում։
1999 թվականին ավարտել է Վիննիցայի տարածաշրջանային տնտեսագիտության և կառավարման ինստիտուտը՝ ստանալով իրավագիտության աստիճան (կրտսեր մասնագետ): 2003 թվականին ավարտել է Անձնակազմի կառավարման միջտարածաշրջանային ակադեմիան՝ ստանալով իրավագիտության աստիճան[7]։
2010 թվականին ավարտել է Ուկրաինայի նախագահին առընթեր պետական կառավարման ազգային ակադեմիան՝ ստանալով հանրային զարգացման կառավարման մագիստրոսի աստիճան և տարածաշրջանային և տեղական կառավարման մասնագիտացում։
Վիննիցայի քաղաքային խորհուրդ
[խմբագրել | խմբագրել կոդը]2002 թվականին, 24 տարեկան հասակում, Վլադիմիր Գրոյսմանը հաղթել է թիվ 29 միամանդատ ընտրատարածքի ընտրություններում և դարձել Վիննիցայի քաղաքային խորհրդի ամենաերիտասարդ պատգամավորը։ Եղել է քաղաքային խորհրդի մարդու իրավունքների, օրինականության, խորհրդարանական գործունեության և էթիկայի մշտական խորհրդարանական հանձնաժողովի ղեկավարի տեղակալ[5]։
2005 թվականի նոյեմբերին Վիննիցայի քաղաքային խորհրդի պատգամավորները ազատեցին այն ժամանակվա քարտուղարին՝ այդ պաշտոնում ընտրելով Վլադիմիր Գրոյսմանին և նրան մի քանի ամսով նշանակելով Վիննիցայի քաղաքապետի պաշտոնակատար։ Արդյունքում, նա լքեց իր պաշտոնը առևտրային կազմակերպությունում[5]։
2006 թվականի մարտի 26-ին «Մեր Ուկրաինա» կուսակցության 28-ամյա ներկայացուցիչ Վլադիմիր Գրոյսմանը, Յուլիա Տիմոշենկոյի դաշինքի[8] աջակցությամբ ընտրվել է Վիննիցայի քաղաքապետ[5]։
Հաջորդ ընտրություններում՝ 2010 թվականի հոկտեմբերի 31-ին, Վլադիմիր Գրոյսմանը «Ուկրաինայի խիղճ» քաղաքական կուսակցության կողմից առաջադրվել է Վիննիցայի քաղաքապետի պաշտոնում։ Վերընտրվել է ձայների 77.8%-ով, ինչը աննախադեպ արդյունք է Ուկրաինայի տարածաշրջանային կենտրոնների քաղաքապետերի համար։
Վիննիցայի քաղաքապետի պաշտոնում
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիննիցայի քաղաքապետի պաշտոնում իր առաջին ժամկետի ընթացքում Գրոյսմանը, բանկային վարկ ստանալով, սկսել է փողոցների լայնածավալ վերանորոգումներ։
2006 թվականին, երկու երկրների՝ Շվեյցարիայի Համադաշնության և Ուկրաինայի կառավարությունների միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրումից հետո, Վիննիցայի և Ցյուրիխի քաղաքապետարանի միջև սկսվել է համագործակցություն՝ «Ցյուրիխի տրամվայներ Վիննիցայի համար» ֆինանսական և տեխնիկական օգնության նախագծի շրջանակներում: 2007-2011 թվականներին Վիննիցան Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքից ստացել է 116 տրամվայի վագոն: Ուղևորներին տրամվայով երթևեկելը խրախուսելու համար որոշվել է ապահովել անվճար Wi-Fi:

2007-2008 թվականներին եղել է «Նիվա» ֆուտբոլային ակումբի (Վիննիցա) պատվավոր նախագահը[9]։
2012 թվականին Գրոյսմանը նախաձեռնել է քաղաքի տրանսպորտային համակարգի բարեփոխում։ Կրճատվել է միկրոավտոբուսների թիվը, իսկ որոշ երթուղիներ վերացվեցին։
2013 թվականին Գրոյսմանը, Ուկրաինայի նախարարների կաբինետի աջակցությամբ, ստացել է պետական երաշխիքով վարկ՝ 40 տրոլեյբուս և 30 ավտոբուս գնելու, ինչպես նաև նոր տրամվայի «օղակաձև» գծի կառուցման համար։ Հիմնադրվել է քաղաքային ավտոբուսային կայարան։
Քաղաքի տրանսպորտային պարկի արդիականացման նախագծի հաջող ավարտից հետո Շվեյցարիայի կառավարությունը 170 միլիոն գրիվնա է հատկացրել քաղաքի երկու թաղամասերի՝ Տյաժիլովի և Կարլ Մարքսի փողոցների ջեռուցման համակարգը արդիականացնելու համար։
2008 թվականին Վիննիցայի քաղաքային վարչակազմը, օգտագործելով արտաբյուջետային միջոցներ և միջազգային գործընկերների աջակցությամբ, ստեղծեց երկրի առաջին «Թափանցիկ գրասենյակը»[10] հանրությանը վարչական ծառայություններ մատուցելու համար: Գործունեության սկզբունքն է նվազագույնի հասցնել քաղաքացիների շփումը պաշտոնյաների հետ, նվազեցնել կոռուպցիայի հնարավորությունները, ապահովել արագ և թափանցիկ ծառայություն (թույլտվություն ստանալու համար միջին քաղաքացուն պահանջվում է 30 րոպե) և տուգանքներ կիրառել «թափանցիկ գրասենյակի» աշխատակիցների նկատմամբ՝ անհիմն մերժումների համար:
2010 թվականին Վիննիցայի քաղաքային վարչակազմը կառավարության հետ հուշագիր ստորագրեց մի քանի ոլորտներում «ֆինանսական օգնության» վերաբերյալ։ Դրանցից մեկը Վիննիցայի նախկին շրջանային գործադիր կոմիտեների հիման վրա «թափանցիկ գրասենյակների» համակարգի ստեղծումն էր։
2007-2013 թվականներին Գրոյսմանը կարողացել է Վիննիցայի համար ապահովել ավելի քան 736 միլիոն գրիվնա ընդհանուր արտասահմանյան ներդրումներ։ Հիմնական նախագծերի թվում են՝ շվեյցարական տրամվայներ, Ստադնիցայի աղբավայրի սարքավորումներ (16.6), ջեռուցման համակարգերի արդիականացման համար Շվեյցարիայի կողմից ֆինանսավորում (176.2), իսրայելական ներդրումներ բժշկական ախտորոշիչ կենտրոնում (16)[11], Ռոշենի ամբարտակի կառուցում և քաղաքի հայտնի «պարող» շատրվանի ստեղծում[12] (82.1), սրտաբանական կենտրոն (2.3), կոմունալ ցանցերի և ենթակառուցվածքների կառուցում (130), թիվ 35 դպրոցի մարզադաշտի, Պոդիլյա միկրոշրջանում մանկապարտեզի և այլ սոցիալական օբյեկտների կառուցում (53), ինչպես նաև քաղաքի փողոցների և հրապարակների բարեկարգում (25):
2013 թվականին Վիննիցան զբաղեցրել է 1-ին հորիզոնականը Focus ամսագրի կողմից կազմված Ուկրաինայի լավագույն բնակության քաղաքների վարկանիշային աղյուսակում[13]։
Ուկրաինայի փոխվարչապետ
[խմբագրել | խմբագրել կոդը]
2014 թվականի փետրվարի 27-ին Գրոյսմանը, Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկի հրավերով, ստանձնել է Ուկրաինայի փոխվարչապետի՝ տարածաշրջանային զարգացման, շինարարության և բնակարանային ու կոմունալ ծառայությունների նախարարի պաշտոնը[14]։
Կառավարությանը միանալուց հետո Գրոյսմանի հիմնական հայտարարված նպատակը իշխանության[15] և տեղական ինքնակառավարման ապակենտրոնացման բարեփոխումների իրականացումն էր: Վլադիմիր Գրոյսմանի կողմից նախաձեռնված և կառավարության կողմից 2014 թվականի ապրիլի 1-ին ընդունված «Ուկրաինայում տեղական ինքնակառավարման և կառավարման տարածքային կազմակերպման բարեփոխման հայեցակարգի» համաձայն՝ տեղական ինքնակառավարման լիազորությունները զգալիորեն ընդլայնվեցին, և համայնքներին՝ գյուղերին, ավաններին և քաղաքներին, տրամադրվեցին ֆինանսական միջոցներ տեղական և ազգային հարկերի մի մասի տեսքով՝ այդ լիազորություններն իրականացնելու համար:
Ուկրաինայի տարածաշրջանային զարգացման նախարարությունը՝ Վլադիմիր Գրոյսմանի գլխավորությամբ, մշակել է ապակենտրոնացման ոլորտում բարեփոխումների կարգավորիչ փաթեթ։
Բացի այդ, կառավարությունը որոշել է տարբեր թույլտվությունների ընթացակարգերի ավելի քան 50 տեսակ փոխանցել վարչական ծառայությունների կենտրոններին («թափանցիկ գրասենյակներ»), որոնք նախատեսվում է ստեղծել ամբողջ Ուկրաինայում։
2014 թվականի դեկտեմբերի 2-ին հրաժարական է տվել[16]։
Էլեկտրոնային կառավարում
[խմբագրել | խմբագրել կոդը]2014 թվականի հուլիսին Գրոյսմանը նախաձեռնեց Ուկրաինայում էլեկտրոնային կառավարման պետական գործակալության ստեղծումը։
Ներքին տեղահանված անձինք
[խմբագրել | խմբագրել կոդը]2014 թվականի հունիսին Գրոյսմանի նախաձեռնությամբ և նրա համակարգմամբ ստեղծվեց ներքին տեղահանված անձանց սոցիալական ապահովության միջգերատեսչական կառավարական շտաբ: Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տարածքային ստորաբաժանումների յուրաքանչյուր մարզում ստեղծվեցին տարածաշրջանային շտաբներ, որտեղ քաղաքացիները կարող են օգնություն խնդրել հակաահաբեկչական գործողության գոտիներից տեղափոխման, վերաբնակեցման և սոցիալական ապահովության հարցերում: Քաղաքացիները կարող են նաև զանգահարել կառավարության թեժ գծին՝ 24/7 հեռախոսահամարով՝ 0 800 507 309[17]։ Քաղաքացիները, ովքեր կամավոր լքել են իրենց մշտական բնակության վայրը և ժամանակավորապես տեղափոխվել են այլ մարզերում գտնվող հարազատների կամ ընկերների մոտ ապրելու, կարող են կապ հաստատել իրենց ժամանակավոր բնակության վայրի սոցիալական ծառայությունների կամ տեղական ինքնակառավարման մարմինների հետ՝ սոցիալական ապահովության հարցերի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար:
Պետական հանձնաժողով։ Boeing 777-200
[խմբագրել | խմբագրել կոդը]2014 թվականի հուլիսի 17-ին Գրոյսմանը նախագահել է Դոնեցկի մարզում Malaysia Airlines-ի Boeing 777-200 ինքնաթիռի վթարի պատճառները հետաքննող կառավարական հանձնաժողովը։ Զինված հակամարտության պայմաններում գործող հանձնաժողովը արագ կազմակերպել է որոնողական-փրկարարական գործողություններ վթարի գոտում, հայտնաբերված մարմիններն ու մարմնի մասերը բեռնել է հատուկ սառնարանային գնացքների վրա և տեղափոխել անվտանգ վայր՝ միջազգային փորձագետների, բժիշկների և դատաբժշկական փորձագետների կողմից փորձաքննության համար։ Ուկրաինայի քաղաքացիական ավիացիայի հետաքննությունների ազգային բյուրոն (NBI) հետաքննությունը հանձնել է Նիդեռլանդների ավիացիոն անվտանգության խորհրդին[18]։
Ուկրաինայի վարչապետի պաշտոնակատար
[խմբագրել | խմբագրել կոդը]Վարչապետ Արսենի Յացենյուկի 2014 թվականի հուլիսի 24-ի հրաժարականից հետո, կառավարության նիստում Գրոյսմանը նշանակվել է վարչապետի պաշտոնակատար[19]։ Հուլիսի 31-ին Գերագույն ռադան հրաժարվել է ընդունել Յացենյուկի հրաժարականը[20], իսկ օգոստոսի 1-ին Նախարարների կաբինետը չեղյալ հայտարարեց Գրոյսմանի նշանակումը[21]։
Ուկրաինայի Գերագույն Ռադայի նախագահ
[խմբագրել | խմբագրել կոդը]
2014 թվականի նոյեմբերի 27-ին Վլադիմիր Գրոյսմանն ընտրվել է Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ[22]։ 2015 թվականի մարտի 31-ին ղեկավարել է Սահմանադրական հանձնաժողովը, որը մշակել է հիմնական օրենքի փոփոխություններ, մասնավորապես՝ իշխանության ապակենտրոնացման ոլորտում[23]։
2015 թվականին ստեղծել է «Վիննիցայի եվրոպական ռազմավարություն» քաղաքական կուսակցությունը։
Ուկրաինայի վարչապետ
[խմբագրել | խմբագրել կոդը]2016 թվականի փետրվարից Ուկրաինայում տիրող սուր կառավարական ճգնաժամի ֆոնին, մարտին, Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Բորիս Լոժկինը Վլադիմիր Գրոյսմանին առաջադրել է վարչապետի պաշտոնի թեկնածուների շարքում[24]։ 2016 թվականի ապրիլի 14-ին ընտրվել է Ուկրաինայի վարչապետ: Որոշմանը աջակցել են ԲԿԿ-ի, Ժողովրդական ճակատի, «Վերածնունդ» խմբի և «Ժողովրդի կամք» խմբի 257 պատգամավորներ[25][26]։
Գրոյսմանի վարչապետության առաջին ամիսներին լրագրողները նրան հաճախ էին նկարագրում որպես կախյալ քաղաքական գործիչ և գրում, որ նա սերտ կապեր ունի նախագահ Պետրո Պորոշենկոյի հետ, սակայն ժամանակի ընթացքում նա սկսեց հեռանալ Պորոշենկոյից և քննադատել նրան։
Ապրիլի վերջին կառավարությունը սահմանել է գազի միասնական գին տնային տնտեսությունների և արդյունաբերական սպառողների համար, որի արդյունքում տնային տնտեսությունների համար գինը բարձրաձել է մինչև 6,900 գրիվնա 1000 խորանարդ մետրի համար: Այս որոշումը նպատակ ուներ սահմանել գազի շուկայական գներ՝ մինչև 2020 թվականը Ուկրաինայի գազի արտադրությունը և Ուկրաինայի գազային անկախությունը վերականգնելու համար[27][28]։
Գրոյսմանի կառավարության առաջին 100 օրերի ընթացքում նկատվել է քաղաքական և տնտեսական իրավիճակի մասնակի կայունացում: Գրոյսմանը ճանապարհների վերանորոգումը անվանել է կառավարության հիմնական նպատակներից մեկը և հայտարարեց վերանորոգման ծախսերի 4-ից 19 միլիարդ գրիվնա ավելացնելու մասին[29]։ Ընդհանուր առմամբ, կառավարության փոփոխությունը ժամանակավորապես մեղմացրեց հասարակության և խորհրդարանի լարվածությունը: Իր պաշտոնավարման առաջին 100 օրերի ընթացքում Գրոյսմանը հանդիպել է նաև Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի և այլ արևմտյան քաղաքական առաջնորդների հետ[30]։
Հունիսի 8-ին Գրոյսմանը հայտարարել է, որ վերջին 5 ամիսների ընթացքում տեղական բյուջեների ընդհանուր ֆոնդ է մուտքագրվել գրեթե 54 միլիարդ գրիվնա[31]։
Դեկտեմբերի 13-ին հայտարարել է, որ Նախարարների կաբինետը հաստատել է առողջապահության բարեփոխումների հայեցակարգը և հայտարարել է բժշկական աշխատողների աշխատավարձի բարձրացման մասին[32]։
2016 թվականի դեկտեմբերի 25-ին Գրոյսմանը հայտարարվելցէ անցանկալի անձ Իսրայելում, և նրա այցը երկիր չեղարկվե[33]։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարելէ, որ այս միջոցառումները ձեռնարկվել են ի պատասխան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ուկրաինական պատվիրակության կողմից 2334 բանաձևի քվեարկությանը, որը կոչ է անում Իսրայելի իշխանություններին դադարեցնել իրենց բնակավայրերի շինարարությունը Պաղեստինի տարածքներում: Ինքը՝ Գրոյսմանը, կոչ արեց «չափազանց չդրամատիկացնել» իրավիճակը:
2017 թվականի հունվարի 25-ին հայտարարել է, որ Նախարարների կաբինետը աշխատում է երկրի զարգացման չորս տարվա՝ 2017-2020 թվականների ծրագրի մշակման վրա[34][35]։
2017 թվականի փետրվարի 14-ին Ուկրաինայի վարչապետ Վլադիմիր Գրոյսմանը «Բատկիվշչինա» խմբակցության ղեկավար Յուլիա Տիմոշենկոյին անվանել է ուկրաինական կոռուպցիայի «մայր»։
«Յուլիա Տիմոշենկոն Ուկրաինայի տնտեսական թուլության, Ուկրաինայի անկախության ոչնչացման, կոռուպցիայի, պոպուլիզմի և անարդյունավետության մայրն է։ Նա իսկական մայր է, որը 20 տարի շարունակ ամեն ինչ արել է Ուկրաինան ոչնչացնելու համար, և ինչ-որ մեկը միշտ խանգարել է նրան», - ասել է Գրոյսմանը։
«Ռոտերդամ+» գնով ածուխի գնման մանրամասների բացահայտումը[36] մեծ հասարակական դժգոհություն առաջացրեց։ «Ռոտերդամ+» բանաձևը ներառում է Նիդեռլանդների միջազգային նավահանգստում վառելիքի գինը, գումարած Ուկրաինա առաքման արժեքը։ Սակայն, ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների հետ առևտրային շրջափակման ընթացքում պարզվեց, որ Ուկրաինան Դոնբասի ձեռնարկություններից ածուխ էր գնում «Ռոտերդամ+» գնով։ Միևնույն ժամանակ, Գրոյսմանը բազմիցս հերքել է, որ Ուկրաինան նույնիսկ վառելիք է գնում «Ռոտերդամ+» գնով[37]։
2017 թվականի մարտի 13-ին Գրոյսմանը դարձել է առաջին ուկրաինացի քաղաքական գործիչը, որը շփվել է Իլոն Մասկի հետ Twitter-ում[38]։ Հետագայում, մարտի 30-ին, Վլադիմիր Գրոյսմանը շարունակել է զրույցը ոչ ֆորմալ ռեժիմով և պաշտոնական նամակ է ուղարկել Մասկին՝ կառավարության ձևաթղթի վրա՝ էներգետիկ ենթակառուցվածքների ստեղծման վերաբերյալ քննարկում սկսելու համար[39]։
2017 թվականի ապրիլի 1-ին Ուկրաինայում մեկնարկել է «Մատչելի դեղեր» ծրագիրը: Այն թույլ է տալիս անվճար կամ ցածր գնով տրամադրել մի շարք դեղամիջոցներ: Ծրագիրը ներառում է սրտանոթային հիվանդությունների, 2-րդ տիպի շաքարախտի և ասթմայի դեղամիջոցները[40][41]։
Գրոյսմանի կառավարության երկու տարիների ընթացքում միջին աշխատավարձը աճել է 22.1%-ով, իսկ դոլարային համարժեքը 193 դոլարից հասել է 300 դոլարի: Ավելին, չնայած զբաղված բնակչության արտահոսքին, իրական ՀՆԱ-ի աճի տեմպերը կազմել են 2%[42]։
2017 թվականի դեկտեմբերի 20-ին Գրոյսմանի արարողակարգի պետի տեղակալ, օգնական և անձնական թարգմանիչ Ստանիսլավ Եժովը ձերբակալվել է Ռուսաստանի օգտին լրտեսության մեղադրանքով[43]։
2018 թվականի սեպտեմբերին կառավարությունը սկսել է դրամայնացնել էլեկտրաէներգիայի կամ գազի սպառողների համար խնայված էներգետիկ ռեսուրսների սուբսիդիաները[44]։
2018 թվականի հոկտեմբերին Նախարարների կաբինետը որոշել է կրկին բարձրացնել գազի գինը երեք փուլով (2018 թվականի նոյեմբերի 1, 2019 թվականի մայիսի 1 և 2019 թվականի հունվարի 1)[45]։ Վոլոդիմիր Գրոյսմանի խոսքով՝ սա արվել է «2005-2013 թվականներին նախորդ կառավարությունների կողմից մեզ վրա դրված վարկերը մարելու համար: Այժմ մենք տարեկան վճարում ենք 5 միլիարդ դոլար (այդ ժամանակ վերցված) պարտքը սպասարկելու համար»[46]։
2018 թվականին Գրոյսմանի կառավարությանը հաջողվել է բարելավել երկրի տնտեսական վիճակը։ 2018 թվականին Ուկրաինայի համախառն ներքին արդյունքը աճել է 3.2%-ով[47]։ Երկրում ազգային արժույթը և գները կայուն էին։ 2014 թվականից ի վեր առաջին անգամ գնաճը պահպանվեց 10%-ից ցածր։ Տարեվերջին արտարժույթի պահուստները հասան 20.8 միլիարդ դոլարի, որը վերջին հինգ տարիների ընթացքում ամենաբարձր մակարդակն է։ 2018 թվականի պետական բյուջեի եկամուտները կազմել են 928.1 միլիարդ գրիվնա[48], ինչը 17%-ով ավելի է, քան 2017 թվականին։ Բյուջեի դեֆիցիտը չի գերազանցել 1.7%-ը՝ նախատեսված 2.4%-ի համեմատ։ Պետական և երաշխավորված պարտքի հարաբերակցությունը ՀՆԱ-ի նկատմամբ նվազել է մինչև 72.3%-ից մինչև 63.2%[49]։
Ֆինանսական ապակենտրոնացումը շարունակվել է։ Տեղական բյուջեի եկամուտները, բացառությամբ միջբյուջետային փոխանցումների, կազմել են 262 միլիարդ գրիվնա՝ 2014 թվականի 70 միլիարդ գրիվնայի համեմատ[50]։
Ճանապարհների և ենթակառուցվածքների շինարարության տեմպը արագացել է։ Մեկ տարվա ընթացքում երկրում կառուցվել է 3800 կմ ճանապարհ։ Սա 14 տարվա ընթացքում ամենաբարձր ցուցանիշն է։
2019 թվականի հունվարին Գրոյսմանի կառավարությունը սկսել է Պետական ֆիսկալ ծառայության վերակազմակերպումը։ Այն բաժանվել է Պետական հարկային ծառայության և Պետական մաքսային ծառայության[51]։
2019 թվականի հունվարի 1-ից կառավարությունը պարզեցրել է ընդերքի ռեսուրսներին մուտք գործելու կանոնները: Ընդերքի օգտագործման հատուկ թույլտվությունները կարելի է ստանալ միայն էլեկտրոնային աճուրդների միջոցով[52]։
2019 թվականի մարտի 1-ին տեղի է ունեցել կենսաթոշակների առաջին ավտոմատ վերահաշվարկը[53]։ Կենսաթոշակները ավտոմատ կերպով բարձրացան 10.2 միլիոն կենսաթոշակառուների համար:
Տարիների ընթացքում Գրոյսմանի կառավարությունը զգալիորեն ապակարգավորել է երկրում բիզնեսը։ Ընդհանուր առմամբ, չեղյալ է հայտարարվել բիզնեսը կարգավորող ավելի քան 1200 կանոնակարգ և հրաման[54]։
2019 թվականի Ուկրաինայի նախագահական ընտրություններում Պետրո Պորոշենկոյի պարտությունից հետո Գրոյսմանը 2019 թվականի ապրիլի 23-ին հայտարարել է, որ լքում է «Պետրո Պորոշենկոյի բլոկ» կուսակցությունը և մասնակցելու է հաջորդ խորհրդարանական ընտրություններին իր սեփական քաղաքական ուժով։
2019 թվականի մայիսի 20-ին՝ Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկու երդմնակալությունից հետո, Ուկրաինայի վարչապետ Վլադիմիր Գրոյսմանը հայտարարել է հրաժարական տալու իր մտադրության մասին, եթե Գերագույն ռադայի պատգամավորները շուտով չքվեարկեն անկախ հակակոռուպցիոն դատարան ստեղծելու մասին օրինագծի շուրջ, ինչպես նաև հայտարարել է 2019 թվականի աշնանը կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու իր մտադրության մասին: Ուկրաինայի գործող օրենսդրության համաձայն, եթե վարչապետը հրաժարական է տալիս, ամբողջ կառավարությունը նույնպես պետք է հրաժարական տա:
Մայիսի 23-ին Գրոյսմանը հրաժարական է տվել Ուկրաինայի վարչապետի պաշտոնից[55]։ Նույն օրը, ինչպես հայտնել է Գերագույն Ռադայի մամուլի ծառայության ղեկավար Իրինա Կարմելյուկը, գրանցվել է Վլադիմիր Գրոյսմանի հայտարարությունը Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին[56]։ Մայիսի 30-ին Գերագույն Ռադան չի ընդունել հրաժարականը[57]։
2019 թվականի մայիսի 24-ին Գրոյսմանը հայտարարել է, որ ստեղծում է իր սեփական կուսակցությունը՝ «Գրոյսմանի ուկրաինական ռազմավարությունը»[58]։
Մասնակցել է 2019 թվականի հուլիսի 21-ի խորհրդարանական ընտրություններին՝ որպես Գրոյսմանի «Ուկրաինական ռազմավարություն» ցուցակի առաջին համարը, սակայն կուսակցությունը ստացել է ձայների 2.41%-ը և չի անցել խորհրդարան։
Գրոյսմանի կառավարությունը հրաժարական է տվել 2019 թվականի օգոստոսի 29-ին՝ նոր վարչապետ Ալեքսեյ Գոնչարուկի ընտրությունից հետո։
Արդյունավետության գնահատում
[խմբագրել | խմբագրել կոդը]«Դեմոկրատական նախաձեռնություններ» և «Ռազումկովի կենտրոն» կազմակերպությունների կողմից անցկացված հարցման արդյունքների համաձայն՝ 2016 թվականին Գրոյսմանը տարվա քաղաքական գործիչների վարկանիշային աղյուսակում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը՝ նախագահ Պորոշենկոյից հետո[59]:
2019 թվականի մայիսի վերջի դրությամբ Գրոյսմանի 614 խոստում գրանցված է եղել «Սլովո ի Դելո» կայքում։ Դրանցից նա կատարել է 319-ը, չի կատարել 149-ը, իսկ 146-ի վրա «ընթացքի մեջ» էր։ Քաղաքական գործչի ընդհանուր հաշվետվողականության մակարդակը կազմել է 52%[60]։
Կիևի միջազգային սոցիոլոգիայի ինստիտուտի անցկացված համաուկրաինական հարցման համաձայն՝ 2019 թվականի փետրվարին Վլադիմիր Գրոյսմանը գլխավորել է այն անձանց ցուցակը, որոնց ուկրաինացիները կցանկանային տեսնել վարչապետի պաշտոնում[61] 2019 թվականի մարտի 31-ի նախագահական ընտրություններից հետո, սակայն արդեն նույն թվականի մայիսին, ըստ Rating խմբի ուսումնասիրության, նա չորրորդ տեղում էր[62]։
Իրավիճակային մոդելավորման գործակալության[63], հարցված փորձագետների 85.5%-ը կարծում է, որ Գրոյսմանի կառավարության օրոք երկրում իրավիճակը բարելավվել է[64]։
2019 թվականի հուլիսին, Rating սոցիոլոգիական խմբի կողմից անցկացված հարցման համաձայն, հարցվածների գրեթե 30%-ը հավանություն է տվել Գրոյսմանի վարչապետի պաշտոնում գործունեությանը[65]։
Անհամաձայնություններ Պորոշենկոյի հետ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրոյսմանի և Պորոշենկոյի միջև տարաձայնությունները քննարկվել են 2016 թվականին Գրոյսմանի կառավարության ընտրության ժամանակ[66]։
Վերլուծաբանները նշել են, որ պառակտումը խորանում է[67], և 2018 թվականին լարվածությունը սկսել է տարածվել հանրային ասպարեզում[68]։
2019 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ Վ. Գրոյսմանը բացահայտորեն աջակցել է Պ. Պորոշենկոյի թեկնածությունը[69], սակայն նույն թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ հրաժարվել է գլխավորել «Պետրո Պորոշենկոյի դաշինքը» և հետագայում այս քաղաքական ուժն անվանել է «հին կուսակցություն»[70]։
Նախկին վարչապետը նշել է, որ բոլոր երեք տարիների ընթացքում ինքն ու նախկին նախագահը ունեցել են «բարոյական և արժեքային տարբերություններ» և տնտեսական զարգացման վերաբերյալ տարբեր տեսակետներ, և որ նրանք «նույն ուղու վրա չեն եղել»[71][72][73]։
Գրոյսմանի խոսքով՝ լարվածություն է առաջացել 2015 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ։ 2016 թվականին նա գլխավորել է կառավարությունը որպես փոխզիջումային դեմք՝ նախորդ վարչապետ Արսենի Յացենյուկի հրավերով, և ոչ թե «որպես Պորոշենկոյի մարդ»։ Գրոյսմանը նաև հայտարարել է, որ Պորոշենկոն, չնայած հրապարակայնորեն աջակցելուն, իրականում դեմ է եղել կառավարության կողմից մի շարք բարեփոխումների իրականացմանը, այդ թվում՝ ապակենտրոնացմանը, մասնավորեցմանը, խորհրդարանական բարեփոխումներին, առողջապահությանը, գյուղատնտեսության աջակցությանը, բիզնեսի ապակարգավորմանը և կառավարման այլ ոլորտներին[74]։ Իր հերթին, Պորոշենկոն հայտարարել է, որ Գրոյսմանը քաղաքական ինքնասպանություն է գործել՝ որոշելով խորհրդարանական ընտրություններին մասնակցել առանձին թիմով, սակայն հավելել է, որ չի վիրավորվել նրանից և, միևնույն ժամանակ, չի հավանություն տալիս նրա ընտրությանը[75]։
Հաղթանակ Վիննիցայի մարզում
[խմբագրել | խմբագրել կոդը]2014 թվականից ի վեր Գրոյսմանը կենտրոնացել է ազգային քաղաքականության վրա և Վիննիցայի շրջանի հասարակական տարածքում հայտնվել է միայն երբեմն՝ սոցիալական նախագծերում, մասնավորապես, նա դարձել է «Ստոպ-վիրուս» հիմնադրամի նախաձեռնողը, որը նպատակ ունի աջակցել և տարածել կորոնավիրուսի տարածման դեմ ուղղված բժշկական, կանխարգելիչ և տեղեկատվական միջոցառումները[76]։
Սերգեյ Մորգունովը, որը 2014 թվականին դարձել է քաղաքապետի պաշտոնակատար՝ որպես Գրոյսմանի իրավահաջորդ և նրա թիմի անդամ, քաղաքապետ ընտրվեց 2015 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում: Մորգունովի թիմի ղեկավարությամբ Վիննիցան 2015 թվականից ի վեր կրում է Ուկրաինայի ամենահարմարավետ քաղաքի տիտղոսը (ըստ Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) կողմից «Վարկանիշ» սոցիոլոգիական խմբի հետ համատեղ անցկացված ուսումնասիրության արդյունքների)[77][78][79]։
2020 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում Գրոյսմանի «Ուկրաինական ռազմավարությունը» բացարձակ մեծամասնություն ստացավ Վիննիցայի քաղաքային խորհրդում՝ 54 տեղերից 34-ը, ինչպես նաև հաղթանակ տարավ տարածաշրջանային մակարդակում՝ Վիննիցայի մարզային խորհրդում զբաղեցնելով 84 տեղերից 40-ը։ Ընտրությունների առաջին փուլում Գրոյսմանի «Ուկրաինական ռազմավարություն» կուսակցության թեկնածու և նախկին վարչապետի վաղեմի գործընկեր Սերգեյ Մորգունովը վերընտրվեց քաղաքապետի պաշտոնում՝ ստանալով ձայների 65.93%-ը[80]։ Վիննիցայի մարզային խորհուրդը գլխավորում էր Վյաչեսլավ Սոկոլովին, որը նույնպես առաջադրվել էր Գրոյսմանի «Ուկրաինական ռազմավարություն» կուսակցության կողմից: Ռուսաստանի կողմից Ուկրաինա լայնածավալ ներխուժումից հետո Գրոյսմանը և նրա կուսակցությունը դադարեցրին քաղաքական գործունեությունը և իրենց աշխատանքը կենտրոնացրին բանակին օգնելու վրա: 2022 թվականի մարտի սկզբին Գրոյսմանը գլխավորեց միջտարածաշրջանային մարդասիրական համակարգման շտաբը, որը մշակում է աշխատանքի երկու ոլորտ՝ օգնություն Ուկրաինայի զինված ուժերի զորամասերին և զինծառայողների ու զինծառայողների երեխաներին: Միևնույն ժամանակ, քաղաքական գործիչը լուսաբանել է Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները միջազգային լսարանի համար՝ հարցազրույցներ տալով այնպիսի լրատվամիջոցների, ինչպիսիք են CNN-ը, BBC-ն և այլն[81]։
Ռուսաստանի ներխուժման ժամանակ
[խմբագրել | խմբագրել կոդը]2024 թվականի ապրիլին Ռուսաստանի քննչական կոմիտեն մեղադրանք է առաջադրել Գրոյսմանին, նախկին արտգործնախարար Պավլո Կլիմկինին և նախկին տեղեկատվական քաղաքականության նախարար Յուրի Ստեցի դեմ՝ պնդելով, որ նրանք, զբաղեցնելով բարձր պետական պաշտոններ, աջակցել են Դոնբասում պատերազմի սկսմանը[82]։
Մայիսին Ռուսաստանը Գրոյսմանի նկատմամբ հետախուզում հայտարարեց «պատերազմի վարման արգելված միջոցների և մեթոդների կիրառման» համար[83]։
Եվ հուլիսի սկզբին Մոսկվայի Բասմանի դատարանը հեռակա կարգով ձերբակալել է Գրոյսմանին, նրա հետ միասին՝ Կլիմկինին, նախկին ֆինանսների նախարար Ալեքսանդր Շլապակին և «Արևմտյան ափի» հրամանատար Իգոր Դովգանին[84]։
Լայնածավալ պատերազմի ընթացքում նախկին վարչապետը նաև միջազգային հանդիպումներ է անցկացրել Վիննիցայում և Կիևում[85], ինչպես նաև ելույթներ է ունենում YES (Յալթայի եվրոպական ռազմավարություն) և Կիևի անվտանգության ֆորումի միջազգային կոնֆերանսներում[86][87]։
Քննադատություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոռուպցիայի մեջ մեղադրվելուց հետո Յուլիա Տիմոշենկոն Գրոյսմանին մեղադրել է «մեգա-կոռուպցիայի մեջ, որը ամաչեցնում է յուրաքանչյուր ուկրաինացու»[88]։
«Ազատություն» ռադիոկայանի և UA: Առաջին ալիքի կողմից կազմակերպված լրագրողական հետաքննության համաձայն՝ Վլադիմիր Գրոյսմանը բնակվում է Կիևի կենտրոնում գտնվող Նովոպեչերսկիե Լիպկիի էլիտար բնակելի թաղամասում՝ Վիննիցայից թոշակառու սկեսուր Ալինա Բուրլակայի անունով գրանցված բնակարանում։ 2015 թվականի հունվարին Բուրլական Կիևում ձեռք է բերել 183 քմ և 59 քմ մակերեսով անշարժ գույք, որի արժեքը կազմում է 681,000 դոլար։ Գրոյսմանի մամուլի ծառայությունը հաստատել է այս տեղեկատվությունը[89][90][91][92]։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Արժանիքի համար» 2-րդ աստիճանի շքանշան (2012 թվականի հունիսի 27)՝ Ուկրաինայի պետականաշինության, սոցիալ-տնտեսական, գիտատեխնիկական, մշակութային-կրթական զարգացման գործում ունեցած նշանակալի անձնական ներդրման, աշխատանքային նշանակալի նվաճումների և բարձր պրոֆեսիոնալիզմի համար[93]։
- «Արժանիքի համար» 3-րդ աստիճանի շքանշան (2008 թվականի հունիսի 26)՝ ուկրաինական պետականության սահմանադրական հիմքերի զարգացման գործում ունեցած նշանակալի անձնական ներդրման, երկարամյա բարեխիղճ աշխատանքի, բարձր պրոֆեսիոնալիզմի և Ուկրաինայի Սահմանադրության օրվա կապակցությամբ[94]։
- Լեհաստանի Հանրապետության «Արժանիքի շքանշանի» ասպետ (2010 թվականի հոկտեմբերի 21)[95][96]։
- Մրցանակային զենք՝ « Ֆորտ-17-05 » ատրճանակ (2014 թվականի մարտի 28)[97]։
- Մրցանակային զենք՝ «Ֆորտ -224» գնդացիր (2014 թվականի հունիսի 19)[97]։
- Պարգևատրման զենք՝ IWI Jericho 941/Ֆորտ-21.03 ատրճանակ (2014 թվականի հուլիսի 22)[97]։
- Մրցանակային զենք՝ MP5 K A4 գնդացիր (2015 թվականի հունիսի 3)[97]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Կինը՝ Ելենա Իվանովնա Գրոյսման է։ Ունի երկու դուստր՝ Յուլիա և Քրիստինա Գրոյսմաններ։ Որդին՝ Դեյվիդ Գրոյսման։
Հայրը՝ Բորիս Իսահակովիչ Գրոյսմանը, խորհրդային տարիներին աշխատել է որպես վարպետ Վիննիցայի ռադիոխողովակների գործարանում, իսկ 1990 թվականից՝ ձեռնարկատեր[98], Վիննիցայի քաղաքային խորհրդի պատգամավոր և Վիննիցայի Յունոստ շուկայի հիմնադիր։ Մայրը՝ Ժաննա Իզրաիլևնա Գրոյսմանը ռուսաց լեզվի և գրականության ուսուցչուհի էր և աշխատել է Վիննիցայի թիվ 35 դպրոցում։
Ավագ եղբայրը՝ Պավել Գրոյսման է (ծնվել է 1973 թվականի սեպտեմբերի 22-ին)[99]։
Էլեկտրոնային հայտարարագրի համաձայն՝ Բորիս Գրոյսմանը, որը 2016 թվականին ունեցել է 50 հազար գրիվնա եկամուտ, ունեցել է վեց մեքենա, 3 սենյականոց բնակարան, 461 քմ մակերեսով տուն, հողամասեր (1499 քմ, 272 քմ և 428.7 քմ), 1.56 միլիոն գրիվնա, 760.7 հազար դոլար և 540 հազար եվրո (որից 1.5 միլիոն գրիվնան, 270 հազար դոլարը և 380 հազար եվրոն՝ կանխիկ), շվեյցարական Ulysse Nardin և Patek Philippe ժամացույցներ[100][101]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 2,0 2,1 Store norske leksikon(նորվ.) — 1978. — ISSN 2464-1480
- ↑ 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ https://uk.wikipedia.org/wiki/%D0%A3%D0%BA%D1%80%D0%B0%D1%97%D0%BD%D1%81%D1%8C%D0%BA%D0%B0_%D1%81%D1%82%D1%80%D0%B0%D1%82%D0%B5%D0%B3%D1%96%D1%8F_%D0%93%D1%80%D0%BE%D0%B9%D1%81%D0%BC%D0%B0%D0%BD%D0%B0
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Мер Вінниці Володимир Гройсман: «Сьогодні ми прибираємо краще і витрачаємо в два рази менше коштів» Արխիվացված է Հուլիս 4, 2015 Wayback Machine-ի միջոցով: — Радіо «Свобода», 03 липня 2015
- ↑ Гройсман Борис Ісаакович Արխիվացված է Մայիս 16, 2016 Wayback Machine-ի միջոցով:, Вінницька міська рада
- ↑ «Все высшее образование Гройсман получил заочно». Украинская правда (ռուսերեն). Վերցված է 2025-09-16-ին.
- ↑ Володимир Гройсман: другий в уряді став першим у парламенті Արխիվացված է Սեպտեմբեր 24, 2015 Wayback Machine-ի միջոցով: — ВВС Україна, 27 листопада 2014
- ↑ Ֆուտբոլիստի էջը FootballFacts.ru կայքում
- ↑ «Прозорий офіс - Загальний вигляд - Вінницька міська рада». Արխիվացված է օրիգինալից 2014-10-11-ին.
- ↑ «Глава МИД Израиля открыл в Виннице диагностический центр». Արխիվացված է օրիգինալից 2014-10-13-ին. Վերցված է 2014-10-07-ին.
- ↑ «Открытие фонтана в Виннице – незабываемое зрелище». Արխիվացված օրիգինալից 2014-10-13-ին. Վերցված է 2014-10-07-ին.
- ↑ «Фокус определил 50 лучших городов для жизни в Украине». Արխիվացված է օրիգինալից 2014-10-10-ին. Վերցված է 2014-10-07-ին.
- ↑ «Міністерство регіонального розвитку, будівництва та житлово-комунального господарства України». Արխիվացված օրիգինալից 2014-10-09-ին. Վերցված է 2014-10-07-ին.
- ↑ «Децентралізація влади». Արխիվացված օրիգինալից 2022-01-23-ին. Վերցված է 2014-10-07-ին.
- ↑ «Верховная Рада Украины приняла Постановление «Об освобождении Гройсмана Владимира Борисовича от должности вице-премьер-министра Украины — министра регионального развития, строительства и жилищно-коммунального хозяйства Украины»». Արխիվացված օրիգինալից 2015-01-06-ին. Վերցված է 2014-12-03-ին.
{{cite web}}: no-break space character in|title=at position 136 (օգնություն) - ↑ «Ресурс для тимчасово переміщених осіб». Արխիվացված է օրիգինալից 2014-10-07-ին. Վերցված է 2014-10-07-ին.
- ↑ «На следующей неделе Киев может разрешить вход международной полицейской миссии на Донбасс». Արխիվացված օրիգինալից 2014-09-08-ին. Վերցված է 2017-05-10-ին.
- ↑ Врио премьер-министра на заседании правительства назначен Владимир Гройсман — Аваков Արխիվացված է Մարտ 5, 2016 Wayback Machine-ի միջոցով:, УНИАН (24 июля 2014)
- ↑ Рада не приняла отставку Яценюка Արխիվացված է Ապրիլ 24, 2016 Wayback Machine-ի միջոցով:, LB.ua (31 июля 2014)
- ↑ Кабмин отменил назначение Гройсмана Արխիվացված է Օգոստոս 19, 2014 Wayback Machine-ի միջոցով:, Главное (4 августа 2014)
- ↑ «Верховная Рада Украины избрала Гройсмана Владимира Борисовича Председателем Верховной Рады Украины». Արխիվացված օրիգինալից 2018-04-14-ին. Վերցված է 2018-04-14-ին.
- ↑ «Гройсман возглавил Конституционную комиссию». gordonua.com. 2015-04-108:37. Արխիվացված օրիգինալից 2015-07-10-ին. Վերցված է 2015-04-13-ին.
- ↑ «Эхо Москвы :: Новости / Глава администрации президента Украины Борис Ложкин назвал двух главных кандидатов на пост премьер-министра». Արխիվացված օրիգինալից 2016-03-22-ին. Վերցված է 2016-03-20-ին.
- ↑ «Рада уволила Яценюка и назначила Гройсмана премьер-министром». Արխիվացված օրիգինալից 2016-04-24-ին. Վերցված է 2016-04-14-ին.
- ↑ «Гройсман стал новым премьер-министром Украины». Արխիվացված օրիգինալից 2016-04-17-ին. Վերցված է 2016-04-14-ին.
- ↑ «За три-чотири роки Україна може отримати повну газову незалежність, — Гройсман». Արխիվացված օրիգինալից 2016-05-25-ին. Վերցված է 2016-05-20-ին.
- ↑ «Гройсман: до 2020 року Україна може стати повністю енергонезалежною». Արխիվացված օրիգինալից 2016-06-30-ին. Վերցված է 2016-05-20-ին.
- ↑ «100 днів Гройсмана: Як діяльність уряду оцінили експерти». Արխիվացված է օրիգինալից 2016-07-24-ին. Վերցված է 2016-08-06-ին.
- ↑ «100 днів уряду Володимира Гройсмана: результат є?». Արխիվացված օրիգինալից 2016-12-20-ին. Վերցված է 2016-12-13-ին.
- ↑ «Гройсман похвалився успіхами децентралізації». Արխիվացված օրիգինալից 2017-02-19-ին. Վերցված է 2017-02-18-ին.
- ↑ Володимир Гройсман: Наше завдання у реформі охорони здоров'я — створити самодостатню систему, що дасть можливість збільшити тривалість життя громадян
- ↑ «Netanyahu Declares Jewish Ukrainian PM Groysman Persona Non Grata; Cancels His Visit To Israel». Արխիվացված օրիգինալից 2016-12-26-ին. Վերցված է 2016-12-25-ին.
- ↑ «В Україні буде план Гройсмана». Արխիվացված օրիգինալից 2017-02-11-ին. Վերցված է 2017-02-08-ին.
- ↑ «300 днів уряду Гройсмана: хто може стати новим прем'єром». Արխիվացված օրիգինալից 2017-02-08-ին. Վերցված է 2017-02-08-ին.
- ↑ «НРКЕКП каже, що не закладала цін «Роттердам+» у тарифи - 15.02.2017 20:59 — Новини Укрінформ». Արխիվացված է օրիգինալից 2017-05-19-ին. Վերցված է 2017-04-03-ին.
- ↑ «В.Гройсман: заявления о закупке угля по формуле «Роттердам +» не соответствуют действительности». Информационное агентство Украинские Национальные Новости (УНН) (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2017-04-03-ին. Վերցված է 2017-04-03-ին.
- ↑ «Гройсман запросив Маска впровадити в Україні проекти з відновлюваної енергії». Економічна правда. Արխիվացված օրիգինալից 2017-04-04-ին. Վերցված է 2017-03-30-ին.
- ↑ «Гройсман офіційно звернувся до Ілона Маска». Економічна правда. Արխիվացված օրիգինալից 2017-03-31-ին. Վերցված է 2017-03-30-ին.
- ↑ «Реформа охорони здоров'я має об'єднати Уряд і Парламент заради запровадження в країні нової якості медичних послуг, — Володимир Гройсман». Արխիվացված օրիգինալից 2017-04-06-ին. Վերցված է 2017-04-05-ին.
- ↑ «Перелік ліків, які надаватимуться пацієнтам безкоштовно за програмою «Доступні ліки»». Արխիվացված է օրիգինալից 2017-04-06-ին. Վերցված է 2017-04-05-ին.
- ↑ «Гройсман звітував за 2016 рік і пообіцяв економічне зростання». Արխիվացված է օրիգինալից 2017-04-15-ին. Վերցված է 2017-04-15-ին.
- ↑ Янина Соколовская (2017-12-21). «СБУ пришла к выводу о том, что Ежов занимался шпионажем в пользу России». Коммерсантъ. Արխիվացված օրիգինալից 2019-01-27-ին. Վերցված է 2017-12-23-ին.
- ↑ «Монетизація субсидій 2018: що це та як оформити документи». |24 канал. Արխիվացված օրիգինալից 2018-10-03-ին. Վերցված է 2018-10-03-ին.
- ↑ «Про затвердження Положення про покладення спеціальних обов'язків на суб'єктів ринку природного газу для забезпечення загальносуспільних інтересів у процесі функціонування ринку природного газу». Офіційний вебпортал парламенту України (ուկրաիներեն). Վերցված է 2021-05-28-ին.
- ↑ Гройсман заявив, що підвищення цін на газ менше, ніж могло бути : [арх. 22.10.2018] // Украинская правда. — 2018. — 21 հոկտեմբերի. — Дата обращения: 29.10.2018.
- ↑ Welle (www.dw.com), Deutsche (2019-02-13). «Гройсман: ВВП України у 2018 році зріс на 3,2 відсотка». DW.COM (ուկրաիներեն). Արխիվացված օրիգինալից 2019-05-30-ին. Վերցված է 2019-05-30-ին.
- ↑ «МЕРТ оперативно оцінив зростання ВВП України в 2018 році в 3,2% - прем'єр». ua.interfax.com.ua (ուկրաիներեն). Արխիվացված օրիգինալից 2019-05-30-ին. Վերցված է 2019-05-30-ին.
- ↑ «Відношення держборгу до ВВП України впало нижче 60%». РБК-Україна (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2019-05-30-ին. Վերցված է 2019-05-30-ին.
- ↑ Зануда, Анастасія (2019-05-30). «10 речей, якими запам'ятався уряд Гройсмана» (բրիտանական անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2019-05-30-ին. Վերցված է 2019-05-30-ին.
- ↑ «Гройсман: Правительство заложило в бюджет 2 млрд грн на энергоэффективность». www.dsnews.ua (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2019-05-30-ին. Վերցված է 2019-05-30-ին.
- ↑ «Спецдозволи на надра можна буде отримати лише через електронні торги - Кирилюк». www.ukrinform.ua (ուկրաիներեն). Արխիվացված օրիգինալից 2019-05-30-ին. Վերցված է 2019-05-30-ին.
- ↑ Зануда, Анастасія (2019-03-01). «Пенсії, доплати, субсидії готівкою і хліб "за картками". Що зміниться з 1 березня» (բրիտանական անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2019-05-30-ին. Վերցված է 2019-05-30-ին.
- ↑ «Уряд скасував понад 1200 норм регуляції бізнесу». Інформаційне агентство Українські Національні Новини (УНН). Всі онлайн новини дня в Україні за сьогодні - найсвіжіші, останні, головні. (ուկրաիներեն). Արխիվացված օրիգինալից 2019-05-30-ին. Վերցված է 2019-05-30-ին.
- ↑ «Гройсман подал заявление об отставке с поста главы кабмина Украины». Արխիվացված օրիգինալից 2019-05-25-ին. Վերցված է 2019-05-25-ին.
- ↑ «В Верховной Раде зарегистрировали заявление Гройсмана об отставке». Արխիվացված օրիգինալից 2019-05-25-ին. Վերցված է 2019-05-25-ին.
- ↑ «Рада отказалась отправить Гройсмана в отставку». Արխիվացված օրիգինալից 2019-05-31-ին. Վերցված է 2019-05-31-ին.
- ↑ «Партия Гройсмана "Украинская стратегия": что о ней известно». 24 Канал. Արխիվացված օրիգինալից 2019-06-02-ին. Վերցված է 2019-06-01-ին.
- ↑ «П'ята частина українців не визначилася з політиком року». Արխիվացված օրիգինալից 2016-12-29-ին. Վերցված է 2016-12-28-ին.
- ↑ «Гройсман Володимир Борисович». Արխիվացված օրիգինալից 2017-05-05-ին. Վերցված է 2017-05-07-ին.
- ↑ «Українці хочуть і надалі бачити прем'єром Гройсмана». www.ukrinform.ua (ուկրաիներեն). Արխիվացված օրիգինալից 2019-05-30-ին. Վերցված է 2019-05-30-ին.
- ↑ «Кого українці хочуть бачити прем'єром: лідирують Тимошенко і Смешко». Արխիվացված օրիգինալից 2019-05-31-ին. Վերցված է 2019-05-31-ին.
- ↑ «Результати опитування експертів "3 роки роботи Уряду В.Гройсмана"». ua.interfax.com.ua. Інтерфакс-Україна. Արխիվացված օրիգինալից 2019-05-30-ին. Վերցված է 2019-05-30-ին.
- ↑ «Експерти відзначають покращення ситуації при уряді Гройсмана». www.ukrinform.ua (ուկրաիներեն). Արխիվացված օրիգինալից 2019-05-30-ին. Վերցված է 2019-05-30-ին.
- ↑ «Лише 17 % українців схвалюють діяльність прем'єра та 5 % — Верховної Ради». Արխիվացված օրիգինալից 2018-05-22-ին. Վերցված է 2018-05-22-ին.
- ↑ «Кто победил в противостоянии Порошенко и Гройсмана». dw.com (ռուսերեն). 2016-04-15. Վերցված է 2024-10-14-ին.
- ↑ «Чому посварилися Порошенко і Гройсман». nv.ua (ուկրաիներեն). Վերցված է 2024-10-14-ին.
- ↑ «Порошенко і Гройсман обмінялися ударами: чим закінчиться конфлікт». Апостроф (ուկրաիներեն). Վերցված է 2024-10-14-ին.
- ↑ «Гройсман відкрито підтримав кандидатуру Порошенка». Արխիվացված օրիգինալից 2019-08-12-ին. Վերցված է 2019-08-12-ին.
- ↑ «Гройсман про партію Порошенка: У цій політичній силі нічого не зміниться в наступні 5 років». LB.ua. 2019-07-01. Վերցված է 2024-10-14-ին.
- ↑ ««У нас різні принципи і підходи»: Гройсман розповів про конфлікти з Порошенком». Արխիվացված օրիգինալից 2019-07-27-ին. Վերցված է 2019-08-12-ին.
- ↑ «Гройсман розповів, чому «пішов» від Порошенка». Արխիվացված օրիգինալից 2019-08-01-ին. Վերցված է 2019-08-12-ին.
- ↑ «Гройсман повідомив про конфлікти з Порошенком». Слово і Діло (ուկրաիներեն). 2024-10-14. Վերցված է 2024-10-14-ին.
- ↑ «Гройсман відмежувався від Порошенка і розповів про конфлікти з ним». LB.ua. 2019-07-26. Վերցված է 2024-10-14-ին.
- ↑ «Порошенко: Гройсман скоїв політичне самогубство». Արխիվացված է օրիգինալից 2022-02-24-ին. Վերցված է 2020-05-21-ին.
- ↑ ««Стоп Вірус»: у Вінниці створили спеціальний фонд для збору коштів на боротьбу з коронавірусом». vinnitsa.info. 2020-03-18.
- ↑ «РЕГІОНАЛЬНИЙ ПРИКЛАД ДЛЯ НАСЛІДУВАННЯ: Вінниця залишається еталоном належного врядування серед українських міст». IRI Ukraine (ուկրաիներեն). Արխիվացված է օրիգինալից 2020-11-09-ին. Վերցված է 2020-11-09-ին.
- ↑ «Муніципальне опитування МРІ – фактор успішності планування стратегій місцевого розвитку». IRI Ukraine (ուկրաիներեն). Արխիվացված է օրիգինալից 2020-11-10-ին. Վերցված է 2020-11-09-ին.
- ↑ «Новини міста - Вінницю вшосте визнали найкомфортнішим містом...». www.vmr.gov.ua (ուկրաիներեն). Արխիվացված է օրիգինալից 2020-11-18-ին. Վերցված է 2020-11-09-ին.
- ↑ «Чи вийде "Українська стратегія Гройсмана" за межі регіональної партії?». www.chesno.org (ուկրաիներեն). Վերցված է 2024-10-14-ին.
- ↑ «Речник Гройсмана розповів, де був колишній прем'єр-міністр у перші дні війни». Гордон | Gordon (ուկրաիներեն). Վերցված է 2024-11-14-ին.
- ↑ Михайлов, Дмитро (2017-04-25). «"Через початок АТО". Слідком РФ висунув звинувачення Гройсману, Клімкіну та Стецю». Суспільне новини.
- ↑ «Росія оголосила Гройсмана в розшук - VежA». Vежа (ուկրաիներեն). 2024-05-07. Վերցված է 2024-10-14-ին.
- ↑ Свобода, Радіо (2024-07-02). «У РФ заочно арештували колишнього прем'єра України Гройсмана та ексміністра Клімкіна». Радіо Свобода (ուկրաիներեն). Վերցված է 2024-10-14-ին.
- ↑ «Facebook». www.facebook.com. Վերցված է 2024-10-14-ին.
- ↑ «Гройсман назвав Путіна божевільним диктатором, який перейшов всі червоні лінії». nv.ua (ուկրաիներեն). Վերցված է 2024-10-14-ին.
- ↑ Шевчук, Марія (2024-07-03). «"Зустрінемось в Гаазі": Гройсман відреагував на новину про свій заочний "арешт" у РФ». OBOZREVATEL (ուկրաիներեն). Վերցված է 2024-10-14-ին.
- ↑ «Тимошенко ответила на критику Гройсмана и обвинила его в «мегакоррупции»» (ռուսերեն). Lenta.ru. 2017-02-14. Արխիվացված է օրիգինալից 2017-02-15-ին. Վերցված է 2017-05-22-ին.
- ↑ «Тёща Гройсмана купила для зятя в Киеве недвижимость на 680 тысяч долларов — СМИ». «Сегодня». 2016-12-16. Արխիվացված է օրիգինալից 2017-05-25-ին. Վերցված է 2017-05-22-ին.
{{cite news}}: no-break space character in|title=at position 74 (օգնություն) - ↑ «Гройсман живёт в квартире тещи-пенсионерки - СМИ». Украинская правда. 2016-12-15. Արխիվացված է օրիգինալից 2017-05-07-ին. Վերցված է 2017-05-22-ին.
- ↑ ««Схемы»: Гройсман живёт в элитном районе Киева в квартире тёщи. Видео». gordonua.com. 2016-12-16. Արխիվացված է օրիգինալից 2017-05-03-ին. Վերցված է 2017-05-22-ին.
- ↑ «Гройсман живёт в элитной столичной квартире тещи-пенсионерки (видео)». «Факты.ua». 2016-12-16. Արխիվացված է օրիգինալից 2016-12-18-ին. Վերցված է 2017-05-22-ին.
- ↑ Указ Президента України від 27 червня 2012 року № 417/2012 «Про відзначення державними нагородами України з нагоди Дня Конституції України» Արխիվացված է Ապրիլ 25, 2016 Wayback Machine-ի միջոցով:[1]
- ↑ Указ Президента України від 26 червня 2008 року № 584/2008 «Про відзначення державними нагородами України» Արխիվացված է Ապրիլ 25, 2016 Wayback Machine-ի միջոցով:[2]
- ↑ «POSTANOWIENIE PREZYDENTA RZECZYPOSPOLITEJ POLSKIEJ z dnia 21 października 2010 r.». Արխիվացված օրիգինալից 2024-02-28-ին. Վերցված է 2024-02-28-ին.
- ↑ Володимир Гройсман отримав державну нагороду Республіки Польща Արխիվացված է Մարտ 4, 2014 Wayback Machine-ի միջոցով:[3]
- ↑ 97,0 97,1 97,2 97,3 Роман Романюк, Мария Жартовская (2017-01-13). «Наградной фронт. Кому Аваков подарил 400 стволов». Украинская правда. Արխիվացված օրիգինալից 2017-06-25-ին.
- ↑ ««Мне тебя очень не хватает»: Гройсман показал архивное фото с мамой — Главком». Արխիվացված օրիգինալից 2020-06-14-ին. Վերցված է 2020-06-14-ին.
{{cite web}}: no-break space character in|title=at position 68 (օգնություն) - ↑ «У мера Гройсмана в шкільному атестаті було найбільше четвірок : 28:12:2012 — vn.20minut.ua». Արխիվացված օրիգինալից 2017-08-16-ին. Վերցված է 2017-08-15-ին.
{{cite web}}: no-break space character in|title=at position 75 (օգնություն) - ↑ «Отец Гройсмана задекларировал свои миллионы, машины и часы». Արխիվացված օրիգինալից 2017-05-05-ին. Վերցված է 2017-05-11-ին.
- ↑ «Электронная декларация Бориса Гройсмана за 2016 год». Արխիվացված օրիգինալից 2017-04-01-ին. Վերցված է 2017-05-11-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վլադիմիր Գրոյսմանը Ուկրաինայի միակ քաղաքապետն է, որը ստացել է ձայների գրեթե 80%-ը։
- Իննա Վեդերնիկովա։ Փոխվարչապետ Վլադիմիր Գրոյսման. «Ինձ համար խնդիրը շաշկիի մեջ չէ. ես գնալու եմ»։ «Զերկալո Նեդելի։ Ուկրաինա», թիվ 38, 2014 թվական
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վլադիմիր Գրոյսման» հոդվածին։ |
| ||||||||||||||||||
- Հունվարի 20 ծնունդներ
- 1978 ծնունդներ
- Ապրող անձինք
- Անձինք այբբենական կարգով
- 21-րդ դարի ուկրաինացի քաղաքական գործիչներ
- 21-րդ դարի քաղաքական գործիչներ
- Եվրամայդանի մասնակիցներ
- Իրավաբաններ
- Խորհրդարանի նախագահներ
- Կառավարության ղեկավարներ
- Հրեա քաղաքական գործիչներ
- Հրեաներ
- Ուկրաինայի հրեա քաղաքական գործիչներ
- Ուկրաինայի հրեաներ
- Ուկրաինայի նախարարներ
- Ուկրաինայի վարչապետներ
- Ուկրաինայի քաղաքական գործիչներ
- Ուկրաինացի գործարարներ
- Ուկրաինացի տնտեսագետներ
- Ուկրաինացիներ
- Տնտեսագետներ
- Քաղաքապետներ