Վլադիմիր Գոգբերաշվիլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Վլադիմիր Գոգբերաշվիլի
Vladimir Gogberashvili 2011.jpg
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Flag of Russia.svg Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 16, 1987(1987-04-16)[1] (32 տարեկան)
Ծննդավայր Քութայիս, Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ
Դիրք կիսապաշտպան, հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ռուսաստան Կոլխեթի-1913
Համար 87
Պատանեկան կարիերա
2004-2006 Ռուսաստան Դինամո
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2006-2008 Ռուսաստան Մաշուկ-ԿՄՎ 96 (12)
2009 Ռուսաստան Լուչ Էներգիա 19 (0)
2010 Լիտվա Վետրա 14 (6)
2010 Լիտվա Սուդուվա 12 (1)
2011 Ռուսաստան Խիմկի 14 (0)
2011 Ռուսաստան Չեռնոմորեց 15 (2)
2012-2013 Ռուսաստան Գազովիկ 23 (2)
2013-2014 Ռուսաստան Տյումեն 34 (8)
2015 Ռուսաստան Վիտյազ (Կրիմսկ) 14 (1)
2016-2018 Ռուսաստան Օլիմպիեց 47 (7)
2018—մ․հ․ Վրաստան Կոլխեթի-1913 0 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Վլադիմիր Օլեգովիչ Գոգբերաշվիլի (ռուս.՝ Владимир Олегович Гогберашвили, ապրիլի 16, 1987(1987-04-16)[1], Քութայիս, Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ[2]), ռուս ֆուտբոլիստ, կիսապաշտպան, հարձակվող։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Վլադիմիր Գոգբերաշվիլին իր ֆուտբոլային կարիերան սկսել է «Դինամո» ակումբի կազմում, որի սան է։ Սկզբում հանդես է եկել երկրորդ կազմում, իսկ հետո սիրողական թիմում։ 2006 թվականից խաղացել է առաջին դիվիզիոնի «Մաշուկ ԿՄՎ»-ում։ 2009 թվականին խաղացել է «Լուչ Էներգիա» ակումբում, որի կազմում անցկացրել է 19 խաղ Ռուսաստանի առաջնությունում, երկու խաղ՝ գավաթի խաղարկությունում և դարձել մեկ 1 գոլի հեղինակ՝ հուլիսի 1-ին աչքի ընկնելով «Ամուր» ակումբի դեմ խաղում (4։1)։ 2010 թվականին խաղացել է Լիտվայի «Վետրա» և «Սուդուվա» ակումբներում՝ անցկացնելով ընդհանուր առմամբ 26 խաղ և խփելով 7 գոլ և դառնալով բարձրագույն լիգայի արծաթե մրցանակակիր, ինչից հետո վերադարձել է Ռուսաստան։ 2011 թվականի մարտին պայմանագիր է կնքել «Խիմկի» ակումբի հետ[3]։ Մրցաշրջանի կեսին տեղափոխվել է «Չեռնոմորեց» ակումբ։ 2013 թվականին տեղափոխվել է «Տյումեն» ակումբ։ 2015 թվականին խաղացել է Կրիմսկի «Վիտյազ» ակումբի կազմում։ 2016-2018 թվականներին խաղացել է «Օլիմպիեց» ակումբի կազմում։ 2018 թվականին պայմանագիր է կնքել Վրաստանի առաջնության «Կոլխեթի-1913» ակումբի հետ։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լիտվայի առաջնության արծաթե մեդալակիր – 2010
  • Երկրորդ դիվիզիոնի Ուրալ-Պովոլժիե տարածաշրջանի հաղթող (2) – 2012/13, 2013/14
  • երկրորդ դիվիզիոնի «Հարավ» տարածաշրջանի արծաթե մրցանակակիր – 2014/15
  • Երկրորդ դիվիզիոնի Ուրալ-Պովոլժե տարածաշրջանի բրոնզե մրցանակակիր – 2015/16

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com — 2000.
  2. Ֆուտբոլիստի էջը FootballFacts.ru կայքում
  3. «За красно-черных будет выступать Владимир Гогберашвили»։ Արխիվացված է օրիգինալից 2014-08-29-ին։ Վերցված է 2013-02-07 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]