Վլադիմիր Գարանժին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վլադիմիր Գարանժին
Ծնվել էմայիսի 3, 1914(1914-05-03)
ԾննդավայրՆիժնետիխովսկի (Վերխնեդոնսկի շրջան), Q4292616?, Վերխնեդոնսկի շրջան, Ռոստովի մարզ, Ռուսաստան
Մահացել էհունիսի 2, 2008(2008-06-02) (94 տարեկանում)
Մահվան վայրԿամենսկ-Շախտինսկի, Ռոստովի մարզ, Ռուսաստան
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն
Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Russia.svg Ռուսաստան
Ազգությունռուս
Մասնագիտությունլրագրող և արձակագիր
Պարգևներ և
մրցանակներ
Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան
ԱնդամությունԽՍՀՄ ժուռնալիստների միություն

Վլադիմիր Գարանժին (ռուս.՝ Владимир Андреевич Гаранжин, մայիսի 3, 1914(1914-05-03), Նիժնետիխովսկի (Վերխնեդոնսկի շրջան), Q4292616?, Վերխնեդոնսկի շրջան, Ռոստովի մարզ, Ռուսաստան - հունիսի 2, 2008(2008-06-02), Կամենսկ-Շախտինսկի, Ռոստովի մարզ, Ռուսաստան), լրագրող, արձակագիր: ԽՍՀՄ ժուռնալիստների միության անդամ[1]: Հայրենական մեծ պատերազմի մասնակից[1]:


Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վլադիմիր Գարանժինը ծնվել է 1914 թվականի մայիսի 3-ին Նիժնետիխովսկի խուտորում: Ավարտել է Ստալինգրադի մանկավարժական ուսումնարանը, այնուհետև աշխատել տրակտորների գործարանում[1]: 1930-ական թվականներից աշխատել է Դոնում, եղել տարածաշրջանային թերթերի թղթակից և խմբագիր: Եղել է Ստալինգրադի տրակտորի գործարանի «Даёшь трактор!» թերթի գրական խմբի անդամ[2]: Նա հետաքրքրվում էր Միխայիլ Ալեքսանդրովիչ Շոլոխովի գրական գործունեությամբ, ստեղծագործական սեմինարների ընթացքում նա քննարկում էր «Խաղաղ Դոն» և «Հերկած խոպան» վեպերի նոր գլուխները: 1939 թվականին նա ծանոթացել էր Շոլոխովի հետ, հանդիպում էր գրողի հետ ծառայողական գործերով, այդ ժամանակ Գարանժինը աշխատում էր Բազկովսկի շրջանում որպես «Դոնսկոյ Կոմունար» թերթի պատասխանատու քարտուղար[2]: Վլադիմիր Գարանժինի «Երիտասարդ ծերություն» պատմվածքը, որպես սկսնակ հեղինակ, լույս տեսավ երիտասարդական թերթում, և Միխայիլ Շոլոխովը մատնանշեց ոչ միայն այս պատմվածքի թերությունները, այլև խորհուրդ տվեց, թե ինչպես ազատվել դրանցից: 1939 թվականի մայիսի 26-ին Շոլոխովը գրում է Գարանժինին. «անհրաժեշտ է ուշադիր և խոհուն ուսումնասիրել անցյալի և ներկայիս գրողների լավագույն ստեղծագործությունները»[3]: 1950 թվականին Միխայիլ Շոլոխովը ողջույնի խոսքով հանդես եկավ Վյոշենսկի մշակույթի տանը՝ գյուղատնտեսության առաջավորների տարածաշրջանային խորհրդակցությունում, որը արձանագրվեց Վլադիմիր Գարանժինի կողմից: Խորհրդակցությունից հետո Գարանժինը Շոլոխովին խնդրեց խմբագրել այն տպագրության համար, և կես ժամ անց Միխայիլ Շոլոխովը ներկայացրեց «ուղղված, լրացված և վերաշարադրված ձեռագրի տեքստը <...> Այս ելույթը ներառված է գրողի ստեղծագործությունների ժողովածուի ութերորդ հատորում»[4][5]:

Վլադիմիր Անդրեևիչ Գարանժինը 1954 թվականից բնակվում էր Կամենսկում: Նա աշխատել է շրջանային թերթում, գրել է մի շարք գրքեր երեխաների համար, հրապարակել է հումորային պատմվածքներ և հեքիաթներ`հեղինակ է նաև «Ինչպես է ոզնին ձմեռում» (1977), «Վարդերի քույրերը» (1986) գրքերի[1]:

Մահացել է 2008 թվականի հունիսի 2-ին, Կամենսկ-Շախտինսկի քաղաքում:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Владимир Андреевич Гаранжин
  2. 2,0 2,1 Шолоховская энциклопедия/ Колл. авторов; глав. ред. Ю. А. Дворяшин; вступ. ст. М. М. Шолохов. — М.: Издательский дом «СИНЕРГИЯ», 2013. — С. 132—133. — 1216 с.: ил. ISBN 978-5-94238-022-9.
  3. М. А. Шолохов. Письма. С. 216. М.: ИМЛИ РАН, 2003.
  4. Гаранжин В. Вёшенские были // Михаил Шолохов в воспоминаниях, дневниках, письмах и статьях современников. Кн. вторая. М.: 2005. С. 59.
  5. Шолохов М. А. Собрание сочинений: в 8 т. (Т. 8. С. 241—242). М.: Художественная литература, 1985—86.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Шолоховская энциклопедия/ Колл. авторов; глав. ред. Ю. А. Дворяшин; вступ. ст. М. М. Шолохов. — М.: Издательский дом «СИНЕРГИЯ», 2013. — С. 132—133. — 1216 с.: ил. ISBN 978-5-94238-022-9.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]