Jump to content

Վլադիմիր Բուռլյուկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վլադիմիր Բուռլյուկ
Ծնվել էմարտի 15 (27), 1886[1]
ԾննդավայրԿոտելվա, Ախթարի շրջան, Խարկովի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էոչ վաղ քան 1919
Մահվան վայրՍալոնիկ, Հունաստան[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Մասնագիտություննկարիչ և նկարազարդող
ՈճՊրիմիտիվ
 Vladimir Burljuk Վիքիպահեստում

Վլադիմիր Դավիդովիչ Բուռլյուկ (ռուս.՝ Влади́мир Дави́дович Бурлю́к, մարտի 15 (27), 1886[1], Կոտելվա, Ախթարի շրջան, Խարկովի նահանգ, Ռուսական կայսրություն - ոչ վաղ քան 1919, Սալոնիկ, Հունաստան[1]), ռուս նկարիչ, ռուսական ֆուտուրիզմի հիմնադիրներից մեկը, Դավիթ, Նիկոլայ, Լյուդմիլա, Մարիաննա և Նադեժդա Բուռլյուկովների եղբայրը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վլադիմիր Բուռլյուկը ծնվել է բազմազավակ ընտանիքում։ Սովորել է Վորոնեժի գեղարվեստի դպրոցում։ 1903 թվականին ուսումը շարունակել է Մյունխենում՝ Անտոն Աժբեի մասնավոր գեղարվեստի դպրոցում, 1904 թվականին՝ Փարիզում՝ Ֆեռնան Կորմոն ստուդիայում[2]։ Այնուհետև ուսումը շարունակել է գեղարվեստի ուսումնարաններում. 1905-1910 թվականներին՝ Կիևում, 1911 թվականին՝ Օդեսսայում, 1911-1915 թվականներին՝ Պենզայում։

Եղել է նկարիչ, գրաֆիկ, գրքեր պատկերազարդող, բանաստեղծ։ Մասնակցել է կուբոֆուտուրիստական ցուցահանդեսների։ 1911 և 1912 թվականներին իր աշխատանքները ներկայացրել է Մյունխենում՝ «Կապույտ հեծյալ» ընկերության բազմաթիվ ցուցահանդեսներում։

1907-1910 թվականներին եղել է «Վենոկ-Ստեֆանոս» գեղարվեստական խմբի առաջնորդներից մեկը, 1910 թվականից՝ «Գիլեյա» խմբի անդամ։ Ինչպես իր եղբայր Դավիթը, նա ևս զբաղվել է գեղանկարչության մեջ հյուսվածքի և գույնի խնդիրներով։ Անդամակցել է «Ագուռի վալետ» (ռուս.՝ Бубновый валет) նկարիչների միությանը։

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, 1916 թվականին զորակոչվել է բանակ։ Ենթադրաբար 1917 թվականին զոհվել է Սալոնիկի ռազմաճակատում՝ ռումբի պայթյունից։

Նկարչի աշխատանքները գտնվում են Ռուսական պետական թանգարանի և Տագանրոգի գեղարվեստի թանգարանի հավաքածուում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վլադիմիր Բուռլյուկ» հոդվածին։