Վլադիմիր Բելոուս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վլադիմիր Բելոուս
Vladimir Belous, September 2015 (cropped).jpg
 
Կրթություն՝ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր հոկտեմբերի 1, 1952(1952-10-01) (69 տարեկան)
Քաղաքացիություն Flag of Russia.svg Ռուսաստան

Վլադիմիր Բելոուս (ռուս.՝ Влади́мир Алекса́ндрович Белоу́с, հոկտեմբերի 1, 1952(1952-10-01)), խորհրդային և ռուս դիվանագետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1981 թվականին ավարտել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանը։

1981 թվականից զբաղվում է դիվանագիտական գործունեությամբ։

  • 1997 թվականից մինչև 2002 թվականը Հարավաֆրիկյան Հանրապետությունում եղել է Ռուսաստանի դեսպանատան խորհրդական։
  • 2003 թվականի ապրիլից մինչև 2006 թվականի ապրիլը եղել է Ռուսաստանի ԱԳՆ գլխավոր քարտուղարության (դեպարտամենտի) բաժնի պետ։
  • 2006 թվականի ապրիլից մինչև 2011 թվականի հոկտեմբերը Քեյփթաունում եղել է Ռուսաստանի գլխավոր հյուպատոս։
  • 2011 թվականի հոկտեմբերից մինչև 2013 թվականի օգոստոսը եղել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկատվական ապահովման դեպարտամենտի տնօրենի տեղակալ։
  • 2013 թվականի օգոստոսի 27-ից մինչև 2020 թվականի հունվարի 15-ը Սեյշելյան կղզիներում եղել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[1][2]։

Դիվանագիտական աստիճան[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2-րդ դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2008 թվականի հունիսի 17)[3]
  • 1-ին դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2014 թվականի դեկտեմբերի 16)[4]
  • Արտակարգ և լիազոր դեսպան (2018 թվականի դեկտեմբերի 28)[5]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]