Վլադիմիր Բեեկման
Վլադիմիր Բեեկման | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 23, 1929[1] |
Ծննդավայր | Տալլին, Էստոնիա |
Վախճանվել է | հոկտեմբերի 3, 2009[2][1] (80 տարեկան) |
Վախճանի վայր | Տալլին, Էստոնիա |
Գերեզման | Ռահումյաեի գերեզմանոց |
Մասնագիտություն | լեզվաբան, բանաստեղծ, գրող, գիտաֆանտաստիկ գրող, մանկագիր, թարգմանիչ և քաղաքական գործիչ |
Լեզու | էստոներեն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ | |
Ամուսին | Aimée Beekman? |
Վլադիմիր Բեեկման (էստ․՝ Vladimir Beekman, օգոստոսի 23, 1929[1], Տալլին, Էստոնիա - հոկտեմբերի 3, 2009[2][1], Տալլին, Էստոնիա), էստոնացի գրող, լեզվաբան, թարգմանիչ և հասարակական գործիչ։
Կենսագրություն և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Վլադիմիր Բեեկմանը ծնվել է 1929 թվականի օգոստոսի 23-ին Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում։ 1953 թվականին ավարտել է Տալլինի տեխնոլոգիական համալսարանը։
Նրա ստեղծագործությունները լույս են ընծայվել սկսած 1952 թվականից։ Վլադիմիր Բեեկմանը 1971 թվականից 1976 թվականը եղել է Էստոնական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Գրողների միության առաջին քարտուղարը, իսկ 1983 թվականից նույն կառույցի նախագահ։ Էստոնական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Կինեմատոգրաֆների խորհրդի անդամ է եղել։ Բանաստեղը 1970-ից 1974 թվականներին եղել է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի, իսկ 1984-1989 թվականներին Էստոնական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության 11-րդ գումարման դեպուտատ[3]։ Պարգևատրվել է Սպիտակ աստղի շքանշանի չորրորդ աստիճանով 2002 թվականին։
Վլադիմիր Բեեկմանն իր մահկանացուն կնքել է 2009 թվականի հոկտեմբերի 3-ին Տալլինում և հուղարկավորված է Ռահումյաե գերեզմանատանը։
Գրական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վլադիմիր Բեեկմանի գրականությունն աչքի է ընկնում ներհատուկ քնարերգությամբ և կրքոտ հրապարակախոսությամբ։ Բանաստեղծը էստոներեն է թարգմանել բազմաթիվ ուկրաիներեն երկեր։
Ֆանտաստիկ գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բեեկմանի բազմաթիվ գրքերում կան ֆանտաստիկական տարրեր։ Հակապառազմական այլաբանական «Գիշերային օդաչուներ» (էստոներեն՝ 1975, ռուսերեն՝ 1975) վիպակում գերմանացի ռմբակոծիչ օդաչուին, Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո հանձնարարում են կատարել հատուկ մարտական առաջադրանք։ Հայտնի գրքերից են նաև «Ավանակի տարին» (1979)՝ քաղաքական վեպ-հակաուտոպիա, «Ատոմիկ» (1959)՝ մանկական ֆանտաստիկ գրականություն, «Ատոմիկն ու Կիբերնետիկ արջը» (1968), «Ռոբոտը. Երկաթի պահապանը» (1972)։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամուսնացած է եղել հայտնի էստոնուհի բանաստեղծ Էմե Բեեկմանի հետ։
Ընտիր ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1952 - «Երգ երիտասարդության մասին»
- 1959 - «Ողբացող քարերի քաղաքը»
- 1965 - «Կապույտ կակաչ»
- 1967 - «Տարանցիկ ուղևոր
- 1969 - «Հակածառ»
- 1971 - «Պիկ ժամ»
- 1974 - «Անձրևի և արևի ծովը»
- 1975 - «Գիշերային օդաչուներ»
- 1978 - «Եվ հարյուր մահ»
- 1979 - «Ավանակի տարին»
- 1982 - «Միջանցք»
- 1983 - «Երկրագնդի ծոծրակի վրա»
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 2,0 2,1 2,2 http://uudised.err.ee/index.php?06179640
- ↑ «Список депутатов Верховного Совета СССР 11 созыва»։ Արխիվացված է օրիգինալից 2013-04-28-ին։ Վերցված է 2017-03-22
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Справочник Союза кинематографистов СССР 1981 года (сост. Г. Мирнова) // М., БПСК, Московская типография № 6
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կենսագրություն(չաշխատող հղում)
- Foto
- Rein Põder "Vladimir Beekman kui maailmarändur" Archived 2005-01-10 at the Wayback Machine.. Postimees, 21. august 2004
- Jaanus Kulli "Vladimir Beekman: "Midagi on Pipis ka Lindgrenist"" – ohtuleht.ee, 14. november 2007
- "Kadrioru vabahärra igapäevane rituaal – jalutuskäik abikaasaga" – ohtuleht.ee, 19. aprill 2008
- "Tõlkija Beekmani esimene armastus oli Astrid Lindgren" – ohtuleht.ee, 19. aprill 2008
- "Vladimir Beekman" – ohtuleht.ee, 19. aprill 2008
- Jaanus Kulli "Vladimir Beekman: vaibalkäigud olid palga sees". Õhtuleht, 19. aprill 2008
- Rein Veidemann "Kummardus Vladimir Beekmanile" – postimees.ee, 24. august 2009
- "Suri Vladimir Beekman" – postimees.ee, 4. oktoober 2009
- "Suri Vladimir Beekman" Archived 2009-10-07 at the Wayback Machine. – epl.ee, 4. oktoober 2009
- Kaarel Kressa, Ants Juske, Mari Peegel "Vladimir Beekmani elutööd on raske üle hinnata" Archived 2009-10-09 at the Wayback Machine. – epl.ee, 5. oktoober 2009
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Վլադիմիր Բեեկման կատեգորիայում։ |
- Օգոստոսի 23 ծնունդներ
- 1929 ծնունդներ
- Տալլին քաղաքում ծնվածներ
- Հոկտեմբերի 3 մահեր
- 2009 մահեր
- Տալլին քաղաքում մահացածներ
- ՎԳԻԿ-ի շրջանավարտներ
- ԽՄԿԿ անդամներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Ժողովուրդների բարեկամության շքանշանի դափնեկիրներ
- «Պատվո նշան» շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Էստոնացի թարգմանիչներ
- Էստոնացի բանաստեղծներ
- 20-րդ դարի թարգմանիչներ
- Խորհրդային գրողներ
- 20-րդ դարի տղամարդ գրողներ
- Էստոնիայի քաղաքական գործիչներ
- Էստոնացի լեզվաբաններ
- Էստոնացի հասարակական գործիչներ
- Էստոնացի գրողներ
- Էստոնացի մանկագիրներ
- ԽՍՀՄ ԳԽ պատգամավորներ
- ԽՄԿԿ 24-րդ համագումարի պատվիրակներ
- Էստոնացի արձակագիրներ
- Խորհրդային բանաստեղծներ