Վլադիմիր Բարտոլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վլադիմիր Բարտոլ
Ծնվել էփետրվարի 24, 1903(1903-02-24)[1][2]
ԾննդավայրImperial Free City of Trieste, Austrian Littoral, Ավստրո-Հունգարիա
Վախճանվել էսեպտեմբերի 12, 1967(1967-09-12)[1][2] (64 տարեկան)
Վախճանի վայրԼյուբլյանա, Սլովենիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ[3]
ԳերեզմանԺալե գերեզմանոց
Մասնագիտությունգրող, վիպասան, դրամատուրգ և ակնարկագիր
Քաղաքացիություն Հարավսլավիայի Դաշնային Ժողովրդական Հանրապետություն,  Free Territory of Trieste,  Իտալիայի թագավորություն և  Ցիսլեյտանիա
ԿրթությունՓարիզի արվեստների ֆակուլտետ և Լյուբլյանայի համալսարան
ԱնդամակցությունՍլովենական գիտությունների և արվեստների ակադեմիա
 Vladimir Bartol Վիքիպահեստում

Վլադիմիր Բարտոլ (սլովեն.՝ Vladimir Bartol. փետրվարի 24, 1903(1903-02-24)[1][2], Imperial Free City of Trieste, Austrian Littoral, Ավստրո-Հունգարիա - սեպտեմբերի 12, 1967(1967-09-12)[1][2], Լյուբլյանա, Սլովենիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ[3]), սլովենիացի և հարավսլավացի արձակագիր, թատերագիր, էսսեիստ, հրապարակախոս, Սլովենիայի գիտությունների և արվեստների ակադեմիայի անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1903 թվականի փետրվարի 24-ին Տրիեստի արվարձան Սան Ջովանիում (սլովեներեն՝ Sveti Ivan), որն այն ժամանակ Ավստրո-Հունգարիայի կազմում էր։ Ծնողները իտալական այդ քաղաքի սլովենական փոքրամասնության ներկայացուցիչներ էին. հայրը՝ Գրեգոր Բարտոլը, փոստի ծառայող էր, մայրը՝ Մարիցա Բարտոլ Նադլիշեկը, ճանաչված մանկավարժ, խմբագիր, ֆեմինիստ գրող։ Նրանք ոչինչ չեն խնայել իրենց որդուն լավ կրթություն տալու համար։ Վլադիմիրը հայրենի քաղաքում դպրոցն ավարտելուց հետո մինչև 1925 թվականը ուսանել է Լյուբլյանայի համալսարանում[4], որտեղ խորացել է կենսաբանության, փիլիսոփայության, հոգեբանության ուսումնասիրության մեջ, այնուհետև կատարելագորվել է Փարիզում՝ Սորբոնի համալսարանում[4] (1926—1927): 1928 թվականին ծառայել է բանակում։

1933-1934 թվականներին ապրել է Բելգրադում, խմբագրել «Բելգրադի սլովենյան շաբաթաթերթ» պարբերականը։ Այնուհետև վերադարձել է Լյուբլյանա, աշխատակցել մի շարք պարբերականների, խմբագրել «Մոդրա պտիցա» ամսագիրը, ստեղծագործել որպես ազատ գրող։ Գտնվել է Ֆրիդրիխ Նիցշեի, Զիգմունդ Ֆրոյդի, Կարլ Յունգի ուսմունքների, ինչպես նաև ռուս հանրաճանաչ գրող Ֆեոդոր Դոստոևսկու ստեղծագործության ուժեղ ազդեցության ներքո։

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին մասնակցել է պարտիզանական շարժմանը, եղել Սլովենիայի ազատագրական ճակատի պլենումի քարտուղարներից մեկը մշակույթի գծով։

Պատերազմից հետո մի կարճ ժամանակ աշխատել է Լյուբլյանայի դրամայի թատրոնում, ապա մեկնել է իր ծննդավայրը՝ Տրիեստ, որտեղ անց է կացրել մի ամբողջ տասնամյակ՝ 1946—1956 թթ.: Այնուհետև ընտրվել է Սլովենիայի գիտությունների և արվեստների ակադեմիայի թղթակից-անդամ, վերադարձել Լյուբլյանա, աշխատանքի անցել այդ ակադեմիայում. աշխատել է այնտեղ մինչև իր մահը։ Վախճանվել է 1967 թվականի սեպտեմբերի 12-ին, թաղվել Լյուբլյանայի Ժալե գերեզմանատանը, որը Սլովենիայի մայրաքաղաքի ամենամեծ և կենտրոնական հանգստարանն է։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վլադիմիր Բարտոլը գրականություն մուտք է գործել 1933 թվականին «Դոն Լորենցո դե Սպադոնի» («Don Lorenzo de Spadoni») նորավեպով, որի գլխավոր հերոսը դիվային իր էությամբ չարիք է բերում շրջապատին։ Հերոսի այդպիսի տիպ է հանդես գալիս նաև Բարտոլի գլուխգործոցը համարվող «Ալամուտ» («Alamut», 1938) վեպում, որը սլովենական գրականության առավել տարածված երկն է աշխարհում (թարգմանվել է քսանից ավելի լեզուներով) և որով էլ առաջին հերթին ճանաչում են Բարտոլին։ Դա սլովենական առաջին ինտելեկտուալ վեպն է, որտեղ միաձուլված են պատմական, փիլիսոփայական և հոգեբանական արձակի բնորոշ գծերը։

Գրականագետներից ոմանք «Ալամուտ»-ն ու մի քանի այլ գործեր մեկնաբանում են որպես այլաբանություն՝ նկատի առնելով Իտալիայում սլովեն փոքրամասնության դեմ 1920-1947 թվականներին իրականացված հալածանքներն ու դրանց դեմ սլովենացի աշխարհազորայինների պայքարը։ «Ալամուտ»-ում գործողությունները ծավալվում են միջնադարյան Պարսկաստանում, ասսասինների ուխտի ներկայացուցիչների մասնակցությամբ[5]։

Գրողի ուշագրավ գրքերից են նաև «Լոպես» («Lopez», 1932) դրաման, «Ալ Արաֆ» («Al Araf», 1935) և «Տրիեստյան հումորեսկներ» («Tržaške humoreske», 1957) պատմվածքների ժողովածուները, «Պատանությունը Սուրբ Հովհաննեսում» («Mladost pri Sv. Ivanu», 1955—1956) հիշողությունների գիրքը, «Հյուրընկալվելով սլովենյան գիտնականներին» («Obiski pri slovenskih znanstvenikih», 1961) հարցազրույցների ժողովածուն։ Հետմահու հրատարակվել են նրա «Դևն ու էրոսը» («Demon in еros», 1974) նորավեպերի ժողովածուն, «Հրաշքը գյուղում» («Čudež na vasi», 1984) դետեկտիվ վեպը, «Դիմակավորված տրուբադուրը» («Zakrinkani trubadur», 1993) էսսեների ժողովածուն։

Երկերի ընտրանի[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Lopez (1932, թատերգություն)
  • Al Araf (1935, պատմվածքների ժողովածու)
  • Alamut[6] (վեպ, 1938), թարգմանվել է չեխերեն (1946), սերբերեն (1954), ֆրանսերեն (1988), իսպաներեն, իտալերեն (1989), գերմաներեն (1992), թուրքերեն, պարսկերեն (1995),անգլերեն[7] (2004), հունգարերեն[8] (2005), արաբերեն, հունարեն, կորեերեն և այլ լեզուներով։
  • Tržaške humoreske (1957, պատմվածքների ժողովածու)
  • Čudež na vasi (1984, վեպ)
  • Don Lorenzo (1985, պատմվածք)
  • Mladost pri Svetem Ivanu (2001, ինքնակենսագրական)
  • Zakrinkani trubadur (1993, էսսեների ժողովածու)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
  3. 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #119081008 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. 4,0 4,1 Stefan Barbarič (1971). Živan Milisavac (ed.). Jugoslovenski književni leksikon [Yugoslav Literary Lexicon] (սերբա-խորվաթերեն). Novi Sad (SAP Vojvodina, SR Serbia): Matica srpska. էջ 30.
  5. "Vladimir Bartol's Alamut is arguably the most famous Slovenian book in the world today. Published in the late 1930s, the book is set in Iran during the Middle Ages..." Robin McKelvie, Jenny McKelvie Slovenia: The Bradt Travel Guide. Bradt Guides. 9781841621197 (p.42).
  6. Vladimir Bartol: Alamut, Slovene 1st reprint, Published by: Sanje, Ljubljana, 2002, 961-6387-10-3
  7. Vladimir Bartol: Alamut, English translation, Published by: Scala House Press, Seattle, United States, 2004, 0-9720287-3-0
  8. Vladimir Bartol: Alamut, Hungarian translation by: Klára Körtvélyessy, poems translated by: László Lator, Published by: Európa Könyvkiadó, Budapest, 2005, 963-07-7826-2

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վլադիմիր Բարտոլ» հոդվածին։