Վլադիմիր Արինին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վլադիմիր Արինին
Ծնվել էմարտի 9, 1935(1935-03-09)
ԾննդավայրPonomaryovka, Օրենբուրգի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էփետրվարի 28, 2020(2020-02-28) (84 տարեկան)
Վախճանի վայրՎոլոգդա, Ռուսաստան
Մասնագիտությունգրող և լրագրող
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Ժանրերֆանտաստիկա

Վլադիմիր Արինին (ռուս.՝ Аринин, Владимир Иванович մարտի 9, 1935(1935-03-09), Ponomaryovka, Օրենբուրգի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - փետրվարի 28, 2020(2020-02-28), Վոլոգդա, Ռուսաստան), ռուս խորհրդային գրող, լրագրող, գավառագետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Օրենբուրգի մարզի Պոնոմարյովկա գյուղում[1][2]։ 1962 թվականից ապրել է Վոլոգդայում։ Աշխատել է տեղական «Վոլոգդական կոմսոմոլեց», «Կարմիր հյուսիս» և «Ռուսական հյուսիս» թերթերում։

Մահացել է 2020 թվականի փետրվարի 28-ին Վոլգդայում[3]։

Ստեղծագործական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Արինինը իր ստեղծագործական ուղին սկսել է որպես մանկական գրող։ 1975 թվականին լույս է տեսել նրա «Սևաչյայի հեքիաթ» գիրքը, իսկ հետո գիտական ֆանտաստիկա ժանրի «Նարնջագույն աստղ» (1979 թվական) և «Ծաղիկը տիեզերքում» (1983 թվական) գրքերը։ Վերջին ստեղծագործությունը ներառվել է «Հեքիաթներ և ֆանտազիաներ» հավաքածուի մեջ (1983 թվական)։

Ավելի ուշ հրատարակվել են նրա «մեծերի» ստեղծագործությունները, դրանց թվում են՝ «Գեներալիսիմուսի ստվերը» (փաստավավերագրական ստեղծագործություն Ստալինի մասին, 1991 թվական) «Կանանց կարդալը արգելվածէ» (1994 թվական), «Պուշկինի չբացահայտված գաղտնիքները» (2002 թվական), «Միայն սիրո մեջ» (2002 թվական), «Կանանց արգելված է» (2002 թվական), որոնց մեջ հեղինակը ներկայացնում է կարդացողին «պատմական գաղտնիքների» իր տարբերակը Պուշկինի մահվան , Իվան IV Ահեղի գարադարանի, Ասք Իգորի ճակատամարտի մասին հուշարձանի և այլնի վերաբերյալ։ Նա նաև հեղինակել է պիեսներ՝ Կոնստանտին Բատյուշկովի, հին ռուս նկարիչ Դիոնիսիիի մասին։ Նրան է պատկանում «Վոլոգդայի գանձը» գիրքը՝ Վոլոգդա երկրի հեքիաթների և լեգենդների ժողովածու։

Հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արինին Վ., Նարնջագույն աստղ. Հեքիաթներ և ֆանտազիա, «հյուսիսարևմտյան հրատարկչություն», 1979։
  • Արինին Վ., «հյուսիսարևմտյան հրատարկչություն», 1983։
  • Արինին Վ., Գեներալիսումայի ստվերը, վավերագրական ստեղծ., Արխանգելսկ, «հյուսիսարևմտյան հրատարկչություն», 1991, էջ 155, ISBN 5-85560-259-1։
  • Արինին Վ., Պուշկինի չբացահայտված գաղտնիքները, 1999, էջ 272, ISBN 5-270-01178-6։
  • Արինին Վ., Միայն սիրո մեջ… ռուս հանճարների գաղտնիքները, «Ժամանակակից», 2002, էջ 240, ISBN 5-270-01516-1։
  • Արինին Վ., Կանանց արգելված է, արտասովոր անձանց գաղտնիքները, «Ժամանակակից», 2002, ISBN 5-270-01337-1։
  • Արինին Վ., Վոլոգդայի գանձը. հեքիաթներ, լեգենդներ, պատմական ավանդություններ։, ««ЧереповецЪ» հրատարակչատուն», 2004, էջ 79։
  • Արինին Վ., Խլեստակովը Ուստյուժնայում, վավերագրական ստեղծագործություն, Վոլոգդա, 2008, էջ 58։
  • Արինին Վ., Արևի ճառագայթով։ երկխոսություն կոմպոզիտորի մասին, ստեղծագործություն ժառանգությունից, Գավրիլյան գաղտնիքները, Վոլոգդա

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Гаранина Т. Один бой Ивана Аринина // Красный Север. — 2009. — № 151 (26385; 31 декабря).
  2. «Клуб «ФРОНТОВЫЕ ДОРОГИ» • Просмотр темы — Хроники Аринина». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 24-ին.
  3. «Ушел из жизни писатель Владимир Аринин» (ռուսերեն). cultinfo.ru. 2020 թ․ փետրվարի 28. Վերցված է 2020 թ․ փետրվարի 29-ին.(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]