Վլադիմիր Աստրախանցև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վլադիմիր Աստրախանցև
Астраханцев, Владимир Васильевич.jpg
Ծնվել է1960
Խարկով, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԵրկիրFlag of Ukraine.svg Ուկրաինա
Մասնագիտություներաժիշտ և երաժշտության ուսուցիչ
Գործիքներջութակ
ԱշխատավայրԽարկովի Ի. Պ. Կոտլյարևսկու անվան ազգային արվեստի համալսարան
ԿրթությունՉայկովսկու անվան Ուկրաինայի ազգային երաժշտական ակադեմիա

Վլադիմիր Աստրախանցև (ուկր.՝ Владимир Астраханцев, 1960, Խարկով, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի ջութակահար[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Խարկովում, երաժիշտների ընտանիքում։ Ավարտել է Խակովի հատուկ երաժշտական դպրոց-ինտերնատը, այնուհետև Կիևի պետական կոնսերվատորիան և ասպիրանտուրան (Բոգոդար Կոտորովիչի աշակերտն էր)։ Դասավանդել է Խարկովի արվեստի պետական համալսարանում։ 1984 թվականին հաղթել է Ուկրաինայի ջութակահարների հանրապետական մրցույթում։ Պ. Ի. Չայկովսկու անվան 7-րդ երաժշտական փառատոնի դափնեկիր։

Աստրախանցևի միջազգային կարիերան սկսել է Գերմանիա կատարած հյուրախաղերի ժամանակ, Բեռլինյան ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի հետ, Ռոբերտ Խանելիի ղեկավարությամբ։ Վլադիմիր Աստրախանցևը տարբեր նվագախմբերի հետ հյուրախաղեր է ունեցել Արևելյան և Արևմտյան Եվրոպայում, Սկանդինավիայում, Հեռավոր Արևելքում, Միջին Ասիայում և ԱՄՆ-ում։ Տարիներ շարունակ Մյունխենի կամերային նվագախմբի կոնցերտմեյստերն էր, որի հետ նվագում էր նաև որպես մենակատար։ Ներկայումս Աստրախանցևը Ցյուրիխի սիմֆոնիկ նվակախմբի կոնցերտմեյստերն է, աշխատում է նաև Հարավ-արևմտլյան Գերմանիայի ֆիլարմոնիկ նվագախմբում։

Աստրախանցևի ձայնագրութոյւններում Վիվալդիի, Բախի, Պագանինիի, Փ. Վակսմանի, Ալֆրեդ Շնիտկեի, Առնո Բաբաջանյանի, Միրոսլավ Սկորիկի և 20-րդ դարի այլ կոմպոզիտորների ստեղծագործություններն են։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «WLADIMIR ASTRACHANZEW ( Violine )»։ www.wladimir-astrachanzew.com։ Վերցված է 2020-07-21 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]