Վլադիմիր Աղաջանյան (ազատամարտիկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վլադիմիր Աղաջանյան
8 հոկտեմբերի, 1958 - 26 փետրվարի, 1992
ԾննդավայրՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Ստեփանակերտ
Մահվան վայրԼՂՀ Խոջալու
ՊարգևներCourage medal of RA.jpg

Վլադիմիր Էդուարդի Աղաջանյան (հոկտեմբերի 8, 1958(1958-10-08), Ստեփանակերտ, ԱԽՍՀ, ԽՍՀՄ - փետրվարի 26, 1992(1992-02-26)), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վլադիմիր Աղաջանյանը ծնվել է 1958 թ. հոկտեմբերի 8-ին Ստեփանակերտ քաղաքում։ 1973 թ. ավարտել է քաղաքի թիվ 5 միջնակարգ դպրոցի ութերորդ դասարանը, իսկ 1977-ին՝ գյուղատնտեսական տեխնիկումի «Ագրոնոմիա» բաժինը։ Ծառայել է Խորհրդային բանակի շարքերում, զորացրվելուց հետո աշխատանքի ընդունվել Ստեփանակերտի կենցաղսպասարկման կոմբինատում՝ որպես քարտաշ։ 1988 թ-ից ղարաբաղյան շարժման ակտիվ մասնակից էր, ծառայել է թիվ 1 վաշտում։ Մասնակցել է Կրկժանի, Հադրութի, Լեսնոյեի, Ջամիլուի, Քարին տակի, Մալիբեկլուի, Ղուշչիլարի, Խոջալուի ազատագրական ու պաշտպանական մարտերին։ Զոհվել է 1992 թ. փետրվարի 26-ին՝ Խոջալուի ազատագրման ժամանակ։ Հետմահու պարգևատրվել է ՀՀ Արիության մեդալով։ Ամուսնացած էր, ունի երեք երեխա։ Հանգչում է Ստեփանակերտի քաղաքային գերեզմանատանը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]