Jump to content

Վլադիմիր Ալիխանյան (զինվոր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վլադիմիր Վարուժանի Ալիխանյան
հունվարի 29, 1996(1996-01-29) - ապրիլի 3, 2016(2016-04-03) (20 տարեկան)
ԾննդավայրԴիլիջան, Տավուշի մարզ, Հայաստան
Մահվան վայրՋաբրայիլ, Ադրբեջան
Ծառայության տարիներ2014 հունիսի 6 - 2016 ապրիլի 3
ՊարգևներՀՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով, Արցախի «Մարտական ծառայություն» մեդալով։

Վլադիմիր Վարուժանի Ալիխանյան, (հունվարի 29, 1996(1996-01-29), Դիլիջան, Տավուշի մարզ, Հայաստան - ապրիլի 3, 2016(2016-04-03), Ջաբրայիլ, Ադրբեջան), զինվորական, շարքային, քառօրյա պատերազմի մասնակից։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վլադիմիրը ծնվել է Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում։ 2003-2011 թվականներին սովորել է Դիլիջանի թիվ 1 դպրոցում։ Այն ավարտելուց հետո՝ 2011-2014 թվականներին, սովորել է Դիլիջանի պետական քոլեջի տնտեսագիտության բաժնում։ 2014 թվականի հունիսի 6-ին զորակոչվել է բանակ[1]։ Ծառայել է ՊՆ N զորամասում, այնուհետև ՊԲ N զորամասում՝ որպես տանկային դասակի նշանառու օպերատոր[2][3]։ Վլադիմիրը 2015 թվականի աշնանը ճանաչվել է զորամասի լավագույն նշանառու օպերատոր և պարգևատրվել ՀՀ պաշտպանության նախարար Սերյան Օհանյանի կողմից։ Եղել է շարքային։

Զոհվել է 2016 թվականի ապրիլի 3-ին 9-րդ ՊՇ 117-րդ մարտական դիրքի վերագրավման փորձի ժամանակ։ Նրա հետ էին նաև տանկի հրամանատար ավագ լեյտենանտ Բենիամին Եղոյանը և շարքային Տիգրան Աբգարյանը, որոնք նույպես զոհվել են։

Հետմահու պարգևատրվել է ՀՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով, Արցախի «Մարտական ծառայություն» մեդալով։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. studio, 5165m. «Anunner.com - ՎԼԱԴԻՄԻՐ ԱԼԻԽԱՆՅԱՆ ՎԱՐՈՒԺԱՆԻ». www.anunner.com (ամհարերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 6-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  2. «Շարքային Վլադիմիր Ալիխանյան. թիրախը խոցում էր առաջին իսկ փորձից». Armtimes.com. Վերցված է 2019 թ․ փետրվարի 6-ին.
  3. «Ապրիլյան պատերազմում հաղթանակած 321-րդ տանկի անմահ հերոս Վլադիմիր Ալիխանյանի ծննդյան օրն է». artsakhpress.am. Արխիվացված է օրիգինալից 2017-02-01-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 11-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]