Վլադիմիր Աբրահամյան (նկարիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վլադիմիր Աբրահամյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Աբրահամյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վլադիմիր Աբրահամյան
Ծնվել էնոյեմբերի 25, 1941(1941-11-25)
ԾննդավայրԲջնի, Ախտայի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էհուլիսի 8, 2020(2020-07-08)[1] (78 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան (1966) և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1971)
Մասնագիտություննկարիչ
Պարգևներ
ԱնդամակցությունՀայաստանի նկարիչների միություն
Վլադիմիր Աբրահամյան Վիքիդարանում

Վլադիմիր Սմբատի Աբրահամյան (նոյեմբերի 25, 1941(1941-11-25), Բջնի, Ախտայի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հուլիսի 8, 2020(2020-07-08)[1], Երևան, Հայաստան), հայ նկարիչ, ՀՀ վաստակավոր նկարիչ (2013

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1966 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ուսումնարանը, 1971 թվականին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ 1973-1976 թվականներին դասավանդել է գեղարվեստա-թատերական ինստիտուտում։ 1975 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է։ 1980-1991 թվականներին եղել է ՀՀ ռադիոհեռուստապետկոմի գրական-գեղարվեստական հաղորդումների բեմադրող-նկարիչ, 1995-1999 թվականներին` «Արևիկ» հրատարակչության գեղարվեստական խմբագիր, 1993-1995 թվականներին եղել է ՆԳ «02» շաբաթաթերթի գեղարվեստական խմբագիր։ 1999 թվականից դասավանդում է Երևանի գեղարվեստի ուսումնարանում[2]։

Վլադիմիր Աբրահամյանի ստեղծագործությունները գտնվում են Հայաստանի, Չինաստանի տարբեր թանգարաններում, անհատական հավաքածուներում (ԱՄՆ, Ֆրանսիա, Լիբանան

Ստեղծագործական ուղի[խմբագրել | խմբագրել կոդը]

Վլադիմիր Աբրահամյանն աշխատում է կոմպոզիցիայի, դիմանկարի, գրաֆիկայի, նատյուրմորտի ու բնանկարի ժանրում։ Նրա ստեղծագործական տարերքը մարդն է՝ իր բարդ հոգեբանական ներաշխարհով։ 250 գրքերի գեղարվեստական ձևավորման հեղինակ է։

  • «Մտածող կինը» (1972)
  • «Պառկած կինը» (1974)
  • «Հավասարակշռություն» (1987, ԺԱԹ)
  • «Ջրհեղեղ» (1987)
  • «Տագնապի փող» (1989)
  • «Սպիտակ ջարդ. 93» (1993)
  • «Գարուն» (2002)
  • «Բջնի» (2009) կտավ

Պարգևներ, մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Մահացել է վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրահամյանը
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  3. Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհելու մասին