Վլադիմիր Աբազոպուլո
Վլադիմիր Աբազոպուլո | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 2, 1951 (73 տարեկան) |
Ծննդավայր | Զարոժանի, Խոտինի շրջան, Չեռնովցիի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Կիևի թատրոնի, կինոյի և հեռուստատեսության ազգային համալսարան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ուկրաինա |
Մասնագիտություն | դերասան և կինոդերասան |
Պարգևներ և մրցանակներ | |
Վլադիմիր Աբազոպուլո (ուկրաիներեն՝ Абазопуло Володимир Костянтинович, սեպտեմբերի 2, 1951, Զարոժանի, Խոտինի շրջան, Չեռնովցիի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), թատրոնի և կինոյի ուկրաինացի դերասան։ Ուկրաինայի ժողովրդական արտիստ (2009)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վլադմիր Աբազոպուլոն ծնվել է 1951 թվականի սեպտեմբերի 2-ին, Չեռնովցիի մարզի Խոտինի շրջանի Զառոժան գյուղում։ Ազգությամբ հույն է[1]։ Պապը` Պանայոտ Աբազոպուլոն, եղել է ազատ նավաստի, 1854 թվականին տեղափոխվել է Օդեսա, որպեսզի ծառայի ծովային նավատորմում։ Օդեսայում ծնվել է Կոնստանտին Աբազոպուլոն, Վլադիմիրի հայրը, որը խորհրդային իշխանությունների` ազգային փոքրամասնությունների հանդեպ անհանդուրժողականության պատճառով ստիպված է եղել թաքցնել իր հունական ծագումը և այդ նույն պատճառով տեղափոխվել է նախ Զապորոժիե, այնուհետև` Բուկովինա։
1977 թվականին Վլադիմիրը ավարտել է Կիևի Իվան Կարպենկո Կարովի անվան թատերական արվեստի պետական ինստիտուտը։ Հենց այդ տարում էլ դարձել է Կիևի Ի. Ֆրանկոյի անվան թատրոնի դերասան։
1977 թվականին նրան շնորհվել է է «Ուկրաինայի ժողովրդական արտիստ» կոչումը[2]։ 2009 թվականի հունվարի 16-ին նրան շնորհվել է «Ուկրաինայի ժողովրդական արտիստ» կոչումը` Ուկրաինական հասարակության զարգացման գործում ունեցած անձնական ներդրման, դեմոկրատական, սոցիալական և իրավական պետության զարգացմանն աջակցելու համար, ինչպես նաև` Ուկրաինայի համաժողովրդական օրվա առթիվ[3]։
Աբազոպուլոն հիվանդացել է քաղցկեղով, կորցրել է ձայնը, որից հետո կոկորդի վիրահատություն է տարել։ Իր արհեստական ձայնով շարունակել է խաղալ թատրոնում, որի պատճառով որոշ դերեր դիտավորյալ փոփոխվել են` դառնալով առանց խոցքերի։ Չայկովսկու անվան Ուկրաինայի ազգային երաժշտական ակադեմիայում դասավանդում է բեմական շարժուձև, վարպետության դասեր է տալիս Կիևի արվեստների մշակույթի համալսարանում[4]։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կինը` Տատյանան
- Որդին` Վլադիմիր Աբազոպուլո
Թատերական գործեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Վլադիմիր Աբազոպուլոն մտնում է Իվան Ֆրանկոյի անվան Կիևի թատրոնի թատերախմբի մեջ։
- 1989` «Տևե-տրել» (Գրիգորի Գորին)
- 2003` «Ռևիզոր» (Նիկոլայ Գոգոլ)
- 2005` «Ռոմեո և Ջուլիետ» (Ուիլյամ Շեքսպիր)
- 2007` «Կայդաշևների ընտանիքը» (Իվան Նեչույ-Լևիցկի)
- 2008` «Էդիտ Պիաֆ. Կյանքն ապառիկով» (Յուրի Ռիբիչինսկի և Վիկտորյա Վասալատի)
- 2009` «Նազար Ստոդոլյա» (Տարաս Շևչենկո)
- 2010` «Գրեկ Զորբա» (Նիկոս Կազանձակիս)
- 2010` «Ուռուս-Շայթան» (Իգոր Աֆանասև)
- 2011` «Ֆրեդերիկ կամ հանցագործությունների բուլվեր» (Էրիկ Էմանուել Շմիտ)
- «Կովկասյան կավճի շրջան» (Բերտոլդ Բրեխտ)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Владимир АБАЗОПУЛО: «На съемках „Роксоланы" я полтора месяца жил в Ялте за счет сына, которому за участие в массовке платили семь-восемь гривен в день»». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 13-ին.
- ↑ Нагороджений Указом Президента України від 23 грудня 1997 року № 1378
- ↑ Указ Президента України № 26/2009 «Про відзначення державними нагородами України» Արխիվացված 2014-10-31 Wayback Machine
- ↑ «Актеры народ такой, что не любит ломаться»
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Гусар Ю. «Богдан Хмельницький» із Зарожан (про Абазопуло) / Юхим Гусар // Буковинське віче. — 2015. — 27 серпня (№ 32). — С. 3, портрет.
- Мазепа М. «Богдан Хмельницький» жив у Вижниці (про Абазопуло) // Марія Мазепа // Вижницькі обрії. — 2016. — 2 вересня (№ 36). — С. 4.
|