Վլադիմիրկա (նկար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վլադիմիրկա (այլ կիրառումներ)
Վլադիմիրկա
ռուս.՝ Владимирка
տեսակգեղանկար
նկարիչԻսահակ Լևիտան
տարի1892
բարձրություն79
լայնություն123
ժանրբնանկար
նյություղաներկ, կտավ
գտնվում էՏրետյակովյան պատկերասրահ
հավաքածուՏրետյակովյան պատկերասրահ
Ծանոթագրություններ
 The Vladimirka Road by Isaac Levitan Վիքիպահեստում

Վլադիմիրկա (ռուս.՝ Владимирка), ռուս նկարիչ Իսահակ Լևիտանի (ռուս.՝ Исаак Ильич Левитан, 1860-1900) բնանկարը՝ ստեղծված 1892 թվականին։ Նկարն ընդգրկված է Տրետյակովյան պատկերասրահի հավաքածուում։ Նկարի չափերը՝ 79×123 սմ[1]։

Պատմություն և նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վլադիմիրկա խոսակցական լեզվում կոչում են Վլադիմիրյան ճանապարհը՝ Մոսկվայից դեպի արևելք՝ Վլադիմիր քաղաքի ուղղությամբ ձգվող բնահողային ճամփան։ Այն հայտնի էր նրանով, որ 18-րդ դարում այդ ճանապարհով էին Սիբիր ուղարկում տաժանակրության դատապարտված կալանավորներին, որոնք գնում էին ոտքով[2][3]։ 19-րդ դարի վերջին, երբ ստեղծվել է Իսահակ Լևիտանի կտավը, կալանավորներին Սիբիր էին տանում արդեն գնացքով։

1892 թվականին իր հրեական ծագման պատճառով Իսահակ Լևիտանը վտարվում է Մոսկվայից և որոշ ժամանակ բնակվում է գյուղում, որ տեղակայված էր Վլադիմիրյան ճանապարհից ոչ հեռու։ Այն մասին, թե ինչպես է ծնվել «Վլադիմիրկա» կտավի ստեղծման գաղափարը, պատմում է նկարչուհի Սոֆյա Կուվշիննիկովան, ով այդ ժամանակ ուղեկցում էր Լևիտանին։ Մի անգամ որսից վերադառնալիս նրանք դուրս են գալիս հին ճանապարհի մոտ, և Լևիտանը հիշում է, որ դա Վլադիմիրկան է։ Նա անմիջապես հիշում է շղթայակապ կալանավորներ, որոնք այդ ճանապարհով ոտքով գնում են Սիբիր։ Հաջորդ օրը Լևիտանը վերադառնում է այդ ճանապարհի մոտ ու սկսում նկարել այն։ Աշխատանքն ավարտվում է մի քանի կատարահերթի ընթացքում[4]։

Ճանապարհի ամայությունը, նրա վրա կախված ամպակույտերը, օտարուհու միայնակ կերպարն ստեղծում են անհանգիստ ու ճնշող տրամադրություն և հիշեցնում են այստեղով անցած հազարավոր կալանավորների մասին։ Եվ միայն հորիզոնի մոտ շողացող արևի լույսն ու հեռվում երևացող վանքն են արտացոլում հույսի շող[4]։

Արձագանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուս արվեստագետ Ալեքսեյ Ֆյոդորով-Դավիդովն Իսահակ Լևիտանի արվեստին նվիրված իր հոդվածում գրում է[5].

«Վլադիմիրկան» բնանկարի միջոցով սոցիալական գաղափարի արտահայտման հիանալի և գուցե միակ՝ այդքան վառ օրինակն է ռուսական գեղանկարչության մեջ։ Այդպիսի գեղանկարը կարող էր ստեղծվել միայն Ռուսաստանի ճակատագրի մասին մշտապես մտածելու մթնոլորտում, ինչով տոգորված է պերեդվիժնիկների արվեստը։

Կոռնեյ Չուկովսկին Իսահակ Լևիտանի ցուցահանդեսի մասին իր հուշերում գրում է[6].

Հիացեք նրա «Վլադիմիրկայով»։ Ինչպիսի ժլատ հեռաստան, նրա չափերի ինչպիսի ահագնություն։ Ներշնչված, արբեցնող, ձգող ընդարձակություն։ Ձգող, բայց ուր... Հասկանալի է, թե ուր կարող է հասցնել Վլադիմիրկան, և չի՞ կարելի այդ Վլադիմիրկայով խորհրդանշել փառավոր նկարչի ողջ ստեղծագործությունը՝ մարդկային հոգու ֆաուստյան բոլոր պոռթկումների անելանելիության նրա հանգիստ ու հաշտվողական ըմբռնումը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Левитан Исаак Ильич — Владимирка». Государственная Третьяковская галерея, www.tretyakovgallery.ru. Արխիվացված է օրիգինալից (HTML) 2012 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 02.07.2012-ին.
  2. «Исаак Ильич Левитан — Лучшие картины, пейзажи — Владимирка, 1892» (HTML). isaak-levitan.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 02.07.2012-ին.
  3. «Балашиха. Владимирка: История современной автомагистрали "Москва — Нижний Новгород"». www.vladimirka.org. 27 декабря 2013. Արխիվացված է օրիգինալից (HTML) 2012 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 06.11.2015-ին.
  4. 4,0 4,1 Д. К. Самин. «100 великих художников — Исаак Левитан» (HTML). bibliotekar.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 02.07.2012-ին.
  5. А.А. Федоров-Давыдов. «Статья о творчестве Исаака Левитана» (HTML). isaak-levitan.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 02.07.2012-ին.
  6. Корней Чуковский. «Воспоминания о выставке Левитана, 1903» (HTML). isaak-levitan.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 02.07.2012-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]