Վլադիկ Ոսկանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վլադիկ Հրաչիկի Ոսկանյան
4 օգոստոսի, 1954 - 13 մարտի, 1993
Ծննդավայր Մինգեչաուր
Մահվան վայր ԼՂՀ Մարտակերտի շրջան
Պաշտոն տանկի նշանառու
Մարտեր/պատերազմներ Արցախյան ազատամարտ


Վլադիկ Ոսկանյան (4 օգոստոսի, 1954, Մինգեչաուր - 13 մարտի, 1993, Մարտակերտի շրջան), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վլադիկ Ոսկանյանը ծնվել է 1954 թ. օգոստոսի 4-ին Մինգեչաուր քաղաքում։ Ավարտել է տեղի թիվ 10-րդ դպրոցը։ Այնուհետև ավարտել է Երևանի ավտոճանապարհային տեխնիկումը։ Ղարաբաղյան շարժման սկզբին ընտանիքով տեղափոխվել է Ղուզե Ճարտար։ Մասնակցել է Վերին Վեյսալուի, Վերին Դիվանլարի, Գյուլաբլիի մարտերին։ Տ-73 տանկի նշանառու էր։ Զոհվել է 1993 թ. մարտի 13-ին Մարտակերտի շրջանում։ Ամուսնացած էր, ունի երեք երեխա։ Հանգչում է Ղուզե Ճարտարի գերեզմանատանը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]