Վլադիկ Առստամյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վլադիկ Առստամյան
հունիսի 23, 1957(1957-06-23) - մայիսի 6, 1994(1994-05-06) (36 տարեկանում)
ԾննդավայրԳիշի, Martuni, Ադրբեջան
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ

Վլադիկ Ալբերտի Առստամյան, (հունիսի 23, 1957, Գիշի, Մարտունու շրջան - մայիսի 6, 1994, Միրբաշիր), հայ ազատամարտիկ-հրամանատար, ՊԲ ավագ լեյտենանտ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1975-1977 թվականներին ծառայել է ԽՍՀՄ Զինված ուժերում։ 1977-1988 թվականներին ապրել և աշխատել է Երևանում։

1988-1994 թվականներին կամավորական ջոկատի, Մարտունու ՊՇ ստորաբաժանումների (վաշտի հրամանատար) կազմերում մասնակցել է Մարտունու շրջանի ինքնապաշտպանական և Մարզիլուի, Մինջևանի, Ժդանովի, Հորադիզի, Յուսուֆջանլուի, Ամիրանլարի, Միրբաշիրի ազատագրական մարտերին։

Հետմահու պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով։ Թաղված է Մարտունիում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png