Jump to content

Վլադա Չիգիրյովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վլադա Չիգիրյովա
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացում՝synchronized swimmer և լողորդ
Երկիր՝ Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ՝դեկտեմբերի 18, 1994(1994-12-18) (29 տարեկան)
Ծննդավայր՝Դոնի Ռոստով, Ռուսաստան
Հասակ՝161 սմ
Քաշ՝46 կգ

Վլադա Ալեքսանդրովնա Չիգիրյովա (ռուս.՝ Влада Александровна Чигирёва, դեկտեմբերի 18, 1994(1994-12-18), Դոնի Ռոստով, Ռուսաստան), ռուս գեղալողորդ։ Օլիմպիական խաղերի չեմպիոն (2016, 2020), աշխարհի 11-ակի և Եվրոպայի քառակի չեմպիոն։ Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ[1]։

2010 թվականի աշխարհի պատանեկան առաջնությունում Վլադա Չիգիրյովան դարձել է աշխարհի եռակի չեմպիոն։

2012 թվականին Վլադա Չիգիրյովան, ելույթ ունենալով աշխարհի պատանեկան առաջնությունում, դարձել է աշխարհի չեմպիոն անհատական ծրագրի «ֆիգուրներ» նոր կատեգորիայում[2][3]։

Բազմիցս ճանաչվել է Եվրոպայի պատանեկան առաջնությունների հաղթող։

2013 թվականին Կազանում անցկացված ամառային Ունիվերսիադայում Վլադա Չիգիրյովան Ռուսաստանի թիմի կազմում դարձել է չեմպիոն խմբային և համակցված ծրագրերում[4]։

2013 թվականին Բարսելոնայում առաջին անգամ մասնակցելով աշխարհի առաջնությանը՝ Վլադա Չիգիրյովան դարձել է աշխարհի չեմպիոն խմբերի ու համակցված մրցություններում[5][6][7]։ 2015 թվականին Կազանում անցկացված հաջորդ աշխարհի առաջնությունում Չիգիրյովան կրկնել է իր հաջողությունը՝ նվաճելով երեք ոսկե մեդալ և այդպիսով դառնալով աշխարհի վեցակի չեմպիոն։

2016 թվականին Ռիո դե Ժանեյրոյում անցկացված Օլիմպիական խաղերում Վլադա Չիգիրյովան Ռուսաստանի թիմի կազմում նվաճել է ոսկե մեդալ։

  • Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ (31 դեկտեմբերի, 2013 թվական)[1]
  • Բարեկամության շքանշան (25 օգոստոսի, 2016 թվական) – 2016 թվականին Ռիո դե Ժանեյրո քաղաքում (Բրազիլիա) 31-րդ Օլիմպիական խաղերում ունեցած մարզական բարձր ձեռքբերումների, հաղթանակի նկատմամբ կամք և նպատակասլացություն ցուցաբերելու համար[8]
  • Ռուսաստանի Դաշնության նախագահի պատվոգիր (19 հուլիսի, 2013 թվական) – 2013 թվականին Կազանում անցկացված XXVII Համաշխարհային ամառային ունիվերսիադայում ցուցաբերած մարզական բարձր ձեռքբերումների համար[9]
  • Պատվո շքանշան (11 օգոստոսի, 2021 թվական) – հայրենական սպորտի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի, սպորտային բարձր նվաճումների, հաղթանակի նկատմամբ կամքի, տոկունության ու նպատակասլացության համար, որ ցուցաբերվել են 2020 թվականի XXXII Օլիմպիական խաղերում Տոկիո քաղաքում (Ճապոնիա)[10]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 «Приказ «О присвоении почетного спортивного звания „Заслуженный мастер спорта России"»» (ռուսերեն). Официальный сайт Министерства спорта Российской Федерации. 2014 թ․ հունվարի 9. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 8-ին.
  2. Чигирева — чемпионка мира среди юниоров по синхронному плаванию
  3. Влада Чигирева — чемпионка мира среди юниоров по синхронному плаванию в новой дисциплине «фигуры»
  4. Лев Дорми (2013 թ․ հուլիսի 9). «Ещё одно золото принесли российских синхронистки на Универсиаде в Казани» (ռուսերեն). Комсомольская правда в Казани. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 8-ին.
  5. Валерия Миронова (2013 թ․ հուլիսի 22). «Ягоды-малинки наши». Спорт (ռուսերեն). Коммерсантъ-Online. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 8-ին.
  6. Анна Козина (2013 թ․ հուլիսի 27). «Российские синхронистки выиграли шестое «золото» чемпионата мира». Спорт (ռուսերեն). Российская газета. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 8-ին.
  7. «Российские синхронистки завоевали седьмое золото ЧМ в Барселоне» (ռուսերեն). Взгляд.ру. 2013 թ․ հուլիսի 27. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 8-ին.
  8. Указ Президента Российской Федерации от 25.08.2016 № 429 «О награждении государственными наградами Российской Федерации»
  9. «Распоряжение Президента Российской Федерации от 19.07.2013 № 277-рп «О поощрении»» (ռուսերեն). Официальный интернет-портал правовой информации. 2013 թ․ հուլիսի 22. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 8-ին.
  10. Указ Президента Российской Федерации от 11 августа 2021 года № 463 «О награждении государственными наградами Российской Федерации»

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վլադա Չիգիրյովա» հոդվածին։