Վլադա Ավրամով
![]() | ||||||||||||||||||||||||||||||
Քաղաքացիությունը |
![]() ![]() | |||||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | ապրիլի 5, 1979[1] (43 տարեկան) | |||||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Նովի Սադ, ՀՍՖՀ | |||||||||||||||||||||||||||||
Հասակ | 188 սանտիմետր | |||||||||||||||||||||||||||||
Քաշ | 85 կիլոգրամ | |||||||||||||||||||||||||||||
Դիրք | դարպասապահ | |||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | ||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Վլադա Ավրամով (սերբ.՝ Влада Аврамов, ապրիլի 5, 1979[1], Նովի Սադ, ՀՍՖՀ), սերբ ֆուտբոլիստ, դարպասապահ, որը երկրի ազգային հավաքականում անցկացրել է երկու խաղ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավրամովն իր կարիերան սկսել է «Վոյվոդինա» (Նովի Սադ) ակումբում, որտեղ նորամուտը նշել է 19 տարեկանում Սերբիայի առաջնությունում 1999 թվականին, անցկացրել է 16 հանդիպում։ 2000 թվականին դարպասում իր խաղով գրավել է եվրոպական շատ ակումբների ուշադրությունը։
2001 թվականի ամռանը նրան գնել է իտալական «Վիչենցան», Սերիա B-ում նրա նորամուտը կայացել է «Կալյարիի» հետ խաղում։ «Վիչենցայում» անցկացրած հինգ տարիների ընթացքում նա մասնակցել է 86 հանդիպման։ 2005/06 մրցաշրջանում նա վարձավճարով խաղացել է «Պեսկարայում»։
2006 թվականի հունիսին տեղափոխվել է «Ֆիորենտինա», որի հետ կնքել է չորս տարվա պայմանագիր[2]։ Բայց ավելի փորձառու դարպասապահներ Սեբաստիան Ֆրեյի և Բոգդան Լոբոնցի կողմից մրցակցության պատճառով վարձավճարով տեղափոխվել է «Տրևիզո», որտեղ դարձել է հիմնական դարպասապահ և անցկացրել 38 հանդիպում։ 2007 թվականի ամռանը վերադառնալով Ֆլորենցիա՝ դարձել է թիմի երկրորդ դարպասապահը, Սերիա A-ում իր նորամուտը նշել է 2008 թվականի փետրվարի 17-ին «Ֆիորենտինա» - «Կատանիա» (2-1) խաղում։
2011 թվականի հուլիսի 19-ին «Կալյարի» ակումբը «Ֆիորենտինայից» գնել է խաղացողի նկատմամբ բոլոր իրավունքները[3]։ Երկու մրցաշրջանի ընթացքում Ավրամովը հիմնական դարպասապահ Միքայել Ագացիի փոխարինողն էր, բայց 2013/2014 մրցաշրջանում նա կանոնավոր կերպով խաղում էր՝ անցկացնելով 23 հանդիպում Սերիա A-ում։
2014 թվականի հուլիսի 19-ին Ավրամովը տեղափոխվել է «Տորինո»[4], սակայն, ոչ մի խաղ չխաղալով թիմի կազմում, նույն տարվա սեպտեմբերի 1-ին մեկ տարով վարձավճարով տրվել է «Ատալանտային»[5]։ «Ատալանտայում» նա փոխարինող դարպասապահ էր և մրցաշրջանի ընթացքում մասնակցել է ընդամենը երեք խաղի։ 2015 թվականի ամռանը Ավրամովը ստացել է ազատ գործակալի կարգավիճակ։
2015 թվականի սեպտեմբերի 2-ին Ավրամովը պայմանագիր է կնքել ճապոնական «Տոկիո» ակումբի հետ[6]։ Թիմում նա անցկացրել է չորս ամիս, որի ընթացքում 8 հանդիպում է անցկացրել Ճապոնիայի առաջնությունում։ 2015 թվականի դեկտեմբերի 27-ին, պայմանագրի ժամկետի ավարտից հետո, հեռացել է Ճապոնիայից[7]։
Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավրամովը Սերբիայի ազգային հավաքական է հրավիրվել 2006 թվականին։ Եվրոպայի 2008 թվականի առաջնության ընտրական մրցաշարի ժամանակ նա թիմի պահեստային դարպասապահն էր։ Նորամուտը հավաքականում տեղի է ունեցել 2007 թվականի նոյեմբերի 21-ին Լեհաստանի ազգային հավաքականի հետ խաղում։ Ավրամովը խաղադաշտում անցկացրել է ամբողջ հանդիպումը, որն ավարտվել է 2-2 հաշվով։ 2007 թվականի նոյեմբերի 24-ին նա ազգային հավաքականում անցկացրել է իր երկրորդ և վերջին հանդիպումը, որում Սերբիայի հավաքականը 1-0 հաշվով հաղթել է Ղազախստանի ազգային թիմին։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ ««Фиорентина» подписала Аврамова»։ Спорт-Экспресс։ 2006-06-07։ Վերցված է 2016-05-27
- ↑ «Ultim’ora: Avramov e Gozzi al Cagliari» (իտալերեն)։ Sito ufficiale del Cagliari Calcio։ 2011-07-19։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-30-ին։ Վերցված է 2011-07-19
- ↑ «Avramov al Toro» (իտալերեն)։ TORINO FC S.p.a.։ 2014-07-19։ Վերցված է 2016-05-27
- ↑ «Avramov all’Atalanta» (իտալերեն)։ TORINO FC S.p.a.։ 2014-09-01։ Վերցված է 2016-05-27
- ↑ «F.C.TOKYO acquire Vlada Avramov» (անգլերեն)։ Tokyo Football Club Co.։ 2015-09-02։ Արխիվացված է օրիգինալից 2016-10-11-ին։ Վերցված է 2016-05-27
- ↑ «Vlada Avramov now out of contract» (անգլերեն)։ Tokyo Football Club Co.։ 2015-12-27։ Արխիվացված է օրիգինալից 2016-10-11-ին։ Վերցված է 2016-05-27
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պրոֆիլը gazzetta.it կայքում(իտալ.)
|
- Ապրիլի 5 ծնունդներ
- 1979 ծնունդներ
- Ապրող անձինք
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Տոկիոյի ֆուտբոլիստներ
- Ատալանտայի ֆուտբոլիստներ
- Կալյարիի ֆուտբոլիստներ
- Տրևիզոյի ֆուտբոլիստներ
- Ֆիորենտինայի ֆուտբոլիստներ
- Պեսկարայի ֆուտբոլիստներ
- Վիչենցայի ֆուտբոլիստներ
- Վոյվոդինայի ֆուտբոլիստներ
- Սերբիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Սերբ ֆուտբոլիստներ
- Տորինոյի ֆուտբոլիստներ
- Ֆուտբոլի դարպասապահներ
- Իտալիայի լեգեոներ ֆուտբոլիստներ