Վիքի կրթություն հիմնադրամ
Վիքի կրթություն հիմնադրամը (երբեմն կոչվում է նաև Վիքի կրթություն կամ Wiki Edu), շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որի կենտրոնակայանը գտնվում է ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Չիքո քաղաքում[1]։ Այն խրախուսում է Ամերիկայի Միացյալ Նահանգների և Կանադայի մանկավարժների կողմից Վիքիպեդիայի ինտեգրումը ուսումնական դասընթացներում[2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2010 թվականին Վիքիմեդիա հիմնադրամի կողմից մեկնարկել է փորձնական ծրագիր, որն այն ժամանակ կոչվում էր «Հանրային քաղաքականության նախաձեռնություն»։ Դրա նպատակն էր ներգրավել աշխարհի տարբեր համալսարանների ուսանողներին և դասախոսական կազմին՝ ակադեմիական հոդվածները բարելավելու գործում[3][4]։ Երեք տարի անց ծրագիրն առանձնացավ և վերածվեց ինքնուրույն շահույթ չհետապնդող կազմակերպության[5]։
2016 թվականին «Վիքի կրթություն» հիմնադրամն ընտրեց տարվա թեմատիկ ուղղություն, որն առնչվում էր գիտական հոդվածների բարելավմանը[6][5][7]։
Տնօրեններ
[խմբագրել | խմբագրել կոդը]2014 թվականին Վիքիմեդիա հիմնադրամի ծրագրերի նախկին ավագ տնօրեն Ֆրենկ Շուլենբուրգը դարձավ կազմակերպության առաջին գործադիր տնօրենը[8][9]։ Դիանա Ստրասմանը 2013 թվականին նշանակվեց տնօրենների խորհրդի նախագահ[9]։ Ռոբերտ Քամինգսը՝ Միսիսիպիի համալսարանի գրավոր խոսքի և հռետորաբանության կենտրոնի տնօրենն ու անգլերենի դոցենտը[10], ինչպես նաև Էդրիան Ուեյդվիցը, խորհրդի կազմում պաշտոնավարել են 2014 թվականի դրությամբ[11][12]։
Նախաձեռնություններ և ազդեցություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիմնադրամը ներգրավում է դասախոսների և նրանց տրամադրում տեխնիկական աջակցություն, որպեսզի վերջիններս ավանդական էսսեներ հանձնարարելու փոխարեն՝ ուսանողներին առաջադրեն ստեղծել կամ բարելավել Վիքիպեդիայի հոդվածները[2][7]։ 2016 թվականի դրությամբ՝ «Վիքի կրթություն» հիմնադրամի հարցումները ցույց են տվել, որ ծրագրին մասնակցած դասախոսների մեծ մասը նկատել է իրենց ուսանողների մեդիագրագիտության մակարդակի բարձրացում[2]։ Պյոտր Կոնիեչնիի 2012 թվականի մետա-վերլուծությունը, որն ամփոփում էր դասարաններում Վիքիպեդիայի ներդրման հնգամյա փորձը, ցույց է տվել, որ այն օգտակար է թե՛ ուսուցիչների, թե՛ ուսանողների և թե՛ լայն հանրության համար։ Նա վկայակոչել է հետազոտություններ, որոնց համաձայն՝ ուսանողների համար մոտիվացնող է եղել այն փաստը, որ իրենց քրտնաջան աշխատանքն օգտագործվում է իրական աշխարհում[13]։ Բացի այդ, նրանք ձեռք են բերել թվային գրագիտության օգտակար հմտություններ, ինչպիսիք են՝ Վիքիպեդիայի նման բաց կոդով նախագծերի գործունեության սկզբունքների ըմբռնումը[13][14]։
2016 թվականից՝ Աշխատանքային անվտանգության և առողջության ազգային ինստիտուտը համագործակցել է «Վիքի կրթություն» հարթակն օգտագործող դասախոսների հետ՝ մինչև 2021 թվականն ընկած ժամանակահատվածում Վիքիպեդիայի խմբագրումը ներառելով 15 դասընթացների մեջ[15]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ivry, Sara (2024 թ․ նոյեմբերի 12). «Look It Up: Humanities Students are Filling Wikipedia's Content Gaps». Mellon Foundation (անգլերեն). Վերցված է 2025-06-19-ին.
- 1 2 3 Kamenetz, Anya (2017-02-22). «What Students Can Learn By Writing For Wikipedia». NPR (անգլերեն). Վերցված է 2025-06-19-ին.
- ↑ Rankin, Kelly (2011 թ․ հոկտեմբերի 26). «Wikipedia goes to university | University of Toronto». www.utoronto.ca (անգլերեն). Վերցված է 2024-07-24-ին.
- ↑ Johnson, Jenna (2011-05-29). «Wikipedia goes to class». The Washington Post (ամերիկյան անգլերեն). ISSN 0190-8286. Վերցված է 2025-06-19-ին.
- 1 2 Dewey, Caitlin (2016-06-20). «The surprising reason some college professors are telling students to use Wikipedia for class». The Washington Post (ամերիկյան անգլերեն). ISSN 0190-8286. Վերցված է 2025-06-19-ին.
- ↑ Timmer, John (2016-01-22). «Wiki Education says 2016 is the Wikipedia Year of Science». Ars Technica (անգլերեն). Վերցված է 2025-06-19-ին.
- 1 2 Xia, Rosanna (2016-09-20). «College students take to Wikipedia to rewrite the wrongs of Internet science». Los Angeles Times (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2025-06-30-ին.
- ↑ «Press releases/Frank Schulenburg named executive director of new WEF». San Francisco, California: Wikimedia Foundation. 2014 թ․ փետրվարի 12. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ փետրվարի 26. Վերցված է 2014 թ․ փետրվարի 19-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ unfit URL (link) - 1 2 «People, papers and presentations». Rice News. Houston, Texas: Rice University. 2013 թ․ նոյեմբերի 8. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 18-ին.
- ↑ «Visiting Research Fellows: Associate Professor Robert Cummings». University of Sydney School of Letters Arts and Media. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 21-ին.
- ↑ Garrison, Lynsea (2014 թ․ ապրիլի 7). «How can Wikipedia woo women editors?». BBC. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 21-ին.
- ↑ Dunican, Rod (2014 թ․ ապրիլի 10). «Remembering Adrianne Wadewitz». Wikimedia Foundation. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 21-ին.
- 1 2 Konieczny, Piotr (2012-08-25). «Wikis and Wikipedia as a teaching tool: Five years later». First Monday (անգլերեն). doi:10.5210/fm.v0i0.3583. ISSN 1396-0466.
- ↑ Gordon, Larry (2014-06-15). «Wikipedia pops up in bibliographies, and even college curricula». Los Angeles Times (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2025-06-19-ին.
- ↑ «Students' Contributions to Wikipedia: Making it easier for everyone to find, understand, and use health information | Blogs | CDC» (ամերիկյան անգլերեն). 2021-11-19. Վերցված է 2025-06-19-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք
- Wiki Education Foundation at Meta-Wiki
- Teach with Wikipedia, Diversifying Economic Quality, American Economic Association