Վիքիպեդիա:WikiGap արշավ/Համագործակցության մասին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Համագործակցության մասին
մարտի 7, 2020 - մարտի 14, 2020

WikiGap արշավ WikiGap արշավը համագործակցություն է Վիքիմեդիա մասնաճյուղերի և Շվեդիայի արտաքին գործերի նախարարության միջև: Առաջին արշավը տեղի է ունեցել 2018 թվականի մարտի 8-ին, որի ընթացքում Շվեդիայի դեսպանությունները, Վիքիպեդիայի ներկայացուցիչները և բազմաթիվ կամավորներ ավելի քան 40 երկրներից միացել են՝ բարելավելու կանանց տեսանելիությունը համացանցում:

ՎիքիԳեփ հայաստանյան արշավը հնարավոր է դարձել Հայաստանում Շվեդիայի դեսպանության և Վիքիմեդիա Հայաստանի համագործակցության շնորհիվ։ Արշավը լայն և բազմաբնույթ մասնակցության հնարավորություն է ընձեռում ինչպես փորձառու, այնպես էլ սկսնակ վիքիխմբագիրների համար: Արշավի ընթացքում վիքիխմբագիրները մասնակցում են խմբագարաթոնին՝ ստեղծելով կամ խմբագրելով կանանց մասին հոդվածներ։

Ներկայումս Վիքիպեդիայում կենսագրությունների 80 տոկոսը տղամարդկանց մասին է։ Արշավի նպատակն է վիքի տիրույթում լրացնելու կանանց մասին տեղեկատվության բացը:

  1. Արշավը կմեկնարկի 2020 թվականի մարտի 7-ին, Վիքիմեդիա Հայաստանի գրասենյակում կազմակերպված «Կանայք քաղաքականության, գիտության, տեխնոլոգիայի և մշակույթի բնագավառում» խորագրով խմբագրաթոնով, ժամը՝ 11:00-18:00: Մասնակցությունը՝ գրանցումով:
  2. Առցանց խմբագրումները կշարունակվեն մարտի 8-ից մինչև 2020 թվականի մարտի 14-ը:

Խնդրում ենք հետևել նախագծի մի քանի պարզ կանոնների՝

  • Մրցույթի առաջարկվող հոդվածների ցանկը կարող եք տեսնել «Առաջարկվող ցանկ» բաժնում:
  • Մինչ սկսելը խնդրում ենք գրանցվել՝ ստորագրելով «Մասնակիցներ» բաժնում:
  • Հոդվածն ավարտելուց հետո
    • հոդվածի քննարկման էջում տեղադրել նախագծի կաղապարը, որը կարող եք տեսնել «Օժանդակ նյութեր» բաժնում: Այստեղ է ներկայացված նաև մասնակցատուփը, որը ըստ ցանկության կարող եք տեղադրել Ձեր մասնակցային էջում:  Կարևոր է՝ բացի նախագծի կաղապարից, ըստ ՀՎ գործող կանոնակարգի անհրաժեշտ է տեղադրել նաև {{ԹՀ}} կաղապարը՝ նշելով բոլոր այն վիքիները, որոնցից կատարվել է թարգմանությունը:
    • հոդվածի վերնագիրն ավելացնել «Նորաստեղծ հոդվածներ» բաժնում՝ Ձեր մասնակցային անվան տակ:

Շնորհակալություն համագործակցության համար: Մաղթում ենք հաճելի վիքիխմբագրումներ:



Համագործակցության մանրամասներ

WikiGap արշավ Challenge

Առաջարկվող ցանկ

WikiGap արշավ

Մասնակիցներ

WikiGap արշավ

Օժանդակ նյութեր

Interwiki Women

Նորաստեղծ հոդվածներ

Այս բաժինը նախատեսված է նոր հոդվածների համար:

Արդյունքներ

Նախագիծն ամփոփվում է