Վիքիպեդիա:Ֆոտոզբոսանք և վորքշոփ Գյումրիում, սեպտեմբերի 29, 2013
(Վերահղված է Վիքիպեդիա:Ֆոտոզբոսանք և վորքշոփ Գյումրիում, սեպտեմբերի 22, 2013ից)

Վիքին սիրում է հուշարձաններ 2013 մրցույթի շրջանակներում սեպտեմբերի 29-ին (կիրակի) տեղի կունենա ֆոտոզբոսանք և վորքշոփ Գյումրիում։ Ֆոտոզբոսանքի մասնակիցները կշրջեն քաղաքի փողոցներով և կլուսանկարեն Գյումրիի պատմամշակութային հուշարձանները։ Վորքշոփի մասնակիցները իրենց լուսանկարները կբեռնեն Վիքիպահեստ՝ անհրաժեշտության դեպքում ստանալով օգնություն կազմակերպիչներից։
Նպատակը[խմբագրել կոդը]
- Հաճելի ժամանակ անց կացնել, օգնել իրար, սովորեցնել և սովորել
Օրակարգ (ժամեր և վայրեր)[խմբագրել կոդը]
- 09:00 ― մասնակիցները կհավաքվեն Վարդանանց հրապարակում
- 9:00-9:30 ― ֆոտոզբոսանքի նախապատրաստում․ Մասնակիցները կբաժանվեն խմբերի և կորոշեն, թե ով-որտեղ է ցանկանում գնալ։
- 9:30-12:00 ― Խմբերի բաժանված մասնակիցները կշրջեն Գյումրիի տարբեր հատվածներով և կլուսանկարեն հուշարձաններ։
- 14:00-16:00 ― լուսանկարներ բեռնելու վորքշոփ Բարքեմփի ընթացքում (վայրը)։ Այստեղ միջոցառման կազմակերպիչներն անհրաժեշտության դեպքում կօգնեն կամ խորհուրդներ կտան մասնակիցներին։
Ի՞նչ բերել քեզ հետ[խմբագրել կոդը]

- [Անհրաժեշտ] ― ֆոտոխցիկ կամ խցիկով հեռախոս։ Ցանկալի է այնպիսի խցիկ, որով կարելի է որակյալ պատկերներ ստանալ (առնվազն 3 մեգապիքսել)։
- [Ցանկալի] ― Գյումրիի հուշարձանների ցանկը (սմարթֆոնի կամ պլանշետի մեջ, կամ տպված)։
- [Ցանկալի] ― նոթբուք, նեթբուք կամ պլանշետ՝ լուսանկարները բեռնելու համար։
x
Համակարգողներ[խմբագրել կոդը]
- Երևանից՝ Վաչագան (հեռ․ 055 822 445) և Մհեր, (հեռ․ 055 660 199)
- Գյումրիից՝ Կարեն Տերտերյան (հեռ․ 095 132 540)