Վիքիպեդիա:Ցուցափեղկ/Ընտրյալ հոդվածներ/Կանոնակարգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ընտրյալ ցանկեր և պորտալներ  • Ընտրյալ հոդվածներ  • Լավ հոդվածներ  • Տարվա հոդված  • Գնահատում

Small Skew Star SVG.svg

Կանոնակարգ. այստեղ ներկայացված է այն կանոնակարգը, որով պետք է անցնեն հոդվածները «Ցուցափեղկում» ընդգրկվելու համար։

Փուլերը[խմբագրել կոդը]

1. Հոդվածի ստեղծում. Թեկնածու առաջարկելիս պետք է հաշվի առնել հոդվածի պատմությունը. ցանկալի է, որ հոդվածը տևական ժամանակ խմբագրված լինի մի քանի մասնակիցների կողմից։ Եթե միայն մեկ մասնակից է այն խմբագրել, ապա նրա համար դժվար է նկատել հոդվածի թերությունները։ Հոդվածը խմբագրելիս պետք է հաշվի առնել Վիքիպեդիայի Ոճական ուղեցույցը։

2. Գնահատում. Նախքան հոդվածը թեկնածու առաջարկելը, պարտադիր է այն ներկայացնել գնահատման։ Վիքիպեդիայի մասնակիցները դիտարկում են, որքանո՞վ է հոդվածը համապատասխանում ներկայացված պահանջներին, ինչ թերություններ կան և միասին աշխատում են այն թերությունները շտկելու վրա։ Եթե առաջարկվող հոդվածը որակական բարձր արժեք չի ներկայացվում, ապա խորհուրդ չի տրվում այն թեկնածու ներկայացնել «Ցուցափեղկում»։

Գնահատումը պետք է տևի առնվազն 1 ամիս։ Պարտադիր է, որ առնվազն երկու-երեք մասնակցի կողմից գնահատական տրվի հոդվածին։ Այդ ընթացքում պետք է նաև աշխատանք տարվի հոդվածի վրա։ Միայն դրանից հետո գնահատող մասնակիցները կարող են որոշում կայացնել, որ հոդվածը պատրաստ է թեկնածու առաջադրվելու համար։

3. Քվեարկություն. Թեկնածու առաջադրելուց անմիջապես հետո, հոդվածը դրվում է համընդհանուր քվեարկության։ Քվեարկող բոլոր մասնակիցներից ակնկալվում է, որ նրանք անաչառ ու քննադատական մոտեցում ցուցաբերեն։ Եթե հոդվածը դեռ թերություններ ունի, և եթե մասնակիցները դեմ են քվեարկում, ապա նրանք դրանով բարձր են պահում Վիքիպեդիայի վարկանիշը՝ միաժամանակ հնարավորություն տալով, որ հոդվածն բարելավվի և կրկին քվեարկության ներկայացվի։

Եթե քվեարկության արդյունքում հոդվածը չի ընտրվում, ապա այն տեղադրվում է Վիքիպեդիա:Ցուցափեղկ/Լրամշակման ենթակա հոդվածներ բաժնում 1 ամիս ժամկետով, եթե նշված ժամանակահատվածում հոդվածում առկա բոլոր թերությունները շտկվում են այն կարող է նորից տեղադրվել Քվեարկություն բաժնում, այլապես այն հեռացվում է Վիքիպեդիա:Ցուցափեղկ/Լրամշակման ենթակա հոդվածներ բաժնից և նորից կարող է առաջադրվել 2 ամիս անց։

Քվեարկության կարգը[խմբագրել կոդը]

Ընտրված հոդվածներն ընտրվում են քվեարկությամբ։ Քվեարկությանը կարող են մասնակցել այն գրանցված մասնակիցները, ովքեր քվեարկությունը սկսելու օրվա դրությամբ ունեն.

  • 6 ամիս վիքիստաժ (այսինքն մասնակցային հաշիվը պետք է գրանցված լինի, ոչ ուշ քան քվեարկությունը սկսվելուց 6 ամիս առաջ)։
  • Նվազագույնը 500 գործողություն, որից 250 հոդվածներում։ Մասնակցի կողմից ավտոմատ ծրագրով, այդ թվում ԱՎԲ-ով կատարված խմբագրումները հաշվի չեն առնվում, սովորաբար պարտադիր կերպով ադմինիստրատորները պարտավոր են ստուգել մինչև 1000 խմբագրության դեպքում, մնացած դեպքերում կասկածի պարագայում։
  • Ունենա գործող մեկ հաշիվ, տարբեր հաշիվներից քվեարկելու դեպքում ենթակա է անժամկետ արգելափակման։
  • Վերջին մեկ ամսում 10 գործողություն, դրան նախորդող 3 ամիսներին ամսական 1-ական գործողություն։
  • Երկու փաստարկված «Դեմ» ձայնով հոդվածի քվեարկությունը դադարեցվում է:

Ժամկետը[խմբագրել կոդը]

Քվեարկության փուլը տևում է մեկ ամիս, որը կարող է նվազագույնը երկու մասնակցի խնդրանքով երկարաձգվել ևս մինչև 1 ամսով։ Հոդվածը ներառվում է «Ցուցափեղկում» քվեարկության դրական արդյունքի դեպքում։ Քվեարկության ընթացքում հոդվածում կարող է տեղադրվել {{Ցուցափեղկի թեկնածու}} կաղապարը։

Քվեարկության արդյունքը[խմբագրել կոդը]

Հոդվածն ընտրված է համարվում այն դեպքում, եթե հոդվածը ստացել է առնվազն 6 կողմ քվե և և մասնակիցների կողմից փաստարկված դեմ և կողմ քվեարկողների 75 տոկոս դրական արդյունք կամ երբ ստացել է առնվազն 6 կողմ և շտկվել են դեմ քվեարկած մասնակիցների կողմից ներկայացված բոլոր թերությունները։ Դեմ քվեարկողը պետք հանգամանալիորեն նշի հոդվածի թերությունները, այլապես դեմ քվեն կհամարվի անվավեր։ Ձեռնպահ քվեները չեն մասնակցում քվեարկությանը, բայց հաշվի են առնվում քվեարկողի կողմից բերված դիտողությունները և առաջարկությունները։ Հոդվածը խմբագրող մասնակիցը (մասնակիցները) պետք է ուշադիր հետևեն քվեարկությանը և հնարավորինս շտկեն ներկայացված թերությունները։

Ծանոթություն[խմբագրել կոդը]

Վերաքվեարկություն[խմբագրել կոդը]

Եթե «Ցուցափեղկում» հայտնված հոդվածը (այլևս) չի համապատասխանում անհրաժեշտ պայմաններին, ապա այն քվեարկությամբ կարող է հեռացվել այնտեղից։ Այս դեպքում քվեների նվազագույն սահման չկա, հոդվածը հեռացվում է, եթե քվեարկողների առնվազն կեսը դեմ է քվեարկում նրա ընդգրկմանը «Ցուցափեղկում»։