Վիքիպեդիա:Վիքին սիրում է հուշարձաններ 2015

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Wiki Loves Monuments 2015 Armenia

WLM Armenian logo

2013 թվականին Հայաստանն առաջին անգամ մասնակցեց Վիքին սիրում է հուշարձաններ միջազգային լուսանկարչական մրցույթին։ Մրցույթն անց է կացվում ամեն տարի սեպտեմբերին․ մրցույթին մասնակցել ցանկացողները լուսանկարում են պատմամշակութային հուշարձաններ և լուսանկարներն այդ ամսվա ընթացքում բեռնում Վիքիպահեստում։ Մրցույթի ավարտից հետո տեղի է ունենում մրցանակաբաշխություն։

2015 թվականի սեպտեմբերին Վիքիմեդիա Հայաստանը կմիանա «Վիքին սիրում է հուշարձաններ» մրցույթին։ Սեպտեմբեր ամսվա ընթացքում կարող եք բեռնել ՀՀ պետական հուշարձանների ցանկերում եղած ցանկացած հուշարձանի լուսանկար, մասնակցել մրցույթին և հաղթելու դեպքում ակնկալել մրցանակ։ ՀՀ պետական հուշարձանները մոտավորապես 25000 են։ Բեռնվող լուսանկարների քանակը սահմանափակ չէ, մեկ հուշարձանը կարելի է նկարել մի քանի դիրքից։ Լուսանկարները կարող են նախապես նկարված լինել, բայց մրցույթին մասնակցելու են միայն սեպտեմբեր ամսին Վիքիպահեստ բեռնված լուսանկարները։

Տարբեր էջեր[խմբագրել կոդը]

Ինչպե՞ս մասնակցել[խմբագրել կոդը]


Step 1
Գտի՛ր Հայաստանի Հանրապետության կամ Արցախի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկերում այն հուշարձանները որոնք ցանկանում ես լուսանկարել։

Step 2
Լուսանկարի՛ր հուշարձանները։ Կարող ես լուսանկարել շատ հուշարձաններ։ Կարող ես մեկ հուշարձանը լուսանկարել բազմաթիվ անգամ, տարբեր դիրքերից։

Step 3
Դասակարգիր լուսանկարները ըստ համարի; Յուրաքանչյուր լուսնկար ունի իր համարանիշը, որը պետք է մուտքագրել պատկերը բեռնելիս։

Step 4
Գրանցվի՛ր commons.wikimedia.org (Վիքիպահեստ) կայքում և սեպտեմբերի 1-30-ն ընկած ժամանակահատվածում բեռնի՛ր այնտեղ լուսանկարներդ՝ յուրաքանչյուր լուսանկարի դեպքում մուտքագրելով հուշարձանի համարանիշը:

Հուշարձանների ցուցակներ[խմբագրել կոդը]

Հայաստանի Հանրապետություն[խմբագրել կոդը]

Հայաստանի Հանրապետության 23.460 պետական հուշարձանները ընդգրկված են ցուցակներում՝ ըստ բնակավայրերի։ Գտի՛ր քեզ անհրաժեշտ ցուցակը սեղմելով համապատասխան մարզի վրա։

Սեղմիր շրջանի անվան վրա, որ գտնես հուշարձանների ցուցակըՀՀ պետական հուշարձանների ցանկ#Գեղարքունիքի մարզՀՀ պետական հուշարձանների ցանկ#Վայոց Ձորի մարզՀՀ պետական հուշարձանների ցանկ#Տավուշի մարզՀՀ պետական հուշարձանների ցանկ#Շիրակի մարզՀՀ պետական հուշարձանների ցանկ#Լոռու մարզՀՀ պետական հուշարձանների ցանկ#Սյունիքի մարզՀՀ պետական հուշարձանների ցանկ#Կոտայքի մարզՀՀ պետական հուշարձանների ցանկ#ԵրևանՀՀ պետական հուշարձանների ցանկ#ԱրարատՀՀ պետական հուշարձանների ցանկ#Արագածոտնի մարզՀՀ պետական հուշարձանների ցանկ#Արմավիրի մարզ
Սեղմիր շրջանի անվան վրա, որ գտնես հուշարձանների ցուցակը

Արցախի Հանրապետություն[խմբագրել կոդը]

Արցախի շրջաններից միայն Մարտակերտի շրջանի հուշարձաններն են այս պահին Հայերեն Վիքիպեդիայում, մնացածը կտեղադրվեն շուտով։ Սեղմե՜ք քարտեզի վրա, ցանկը բացելու համար։