Վիքիպեդիա:Վիքին սիրում է Երևանը/Հայաստանի փայտարվեստի թանգարան/Հայաստանի փայտարվեստի թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Հայերեն[խմբագրել կոդը]

Փայտարվեստի թանգարան[խմբագրել կոդը]

Թանգարանը հիմնադրվել է 1977 թ. փայտարդյունաբերության նախարար Ալբերտ Ստեփանյանի նախագծանությամբ, գեղարվեատի ակադեմիայի իսկական անդամ, ԽՍՀՄ ժոդովրդական նկարիչ Գրիգոր Խանջյանի և արվեստի վաստակավոր գործիչ Հովհաննես Շարամբեյանի աջակցությամբ՝ ազգային փայտարվեստի համեմատական ընդհանուր պատկերը ստեղծելու և ունենալու նպատակով:

1980 թվականից փայտարվեստի թանգարանը գործում է որպես ՀՀ մշակույթի նախարարության ենթակայության թանգարան:

Ստեղծագոր ծությունների հավաքագրումից, պահպանումից և ցուցադրելուց բացի թանգարանի առաջնահերթ խնդիրներից է նպաստել ազգային փայտարվեստի ավանդույթների վերականգնմանը և շարունակմանը: Հավաքածուն իր մեջ ներառում է պրոֆեսիոնալ քանդակի, կիրառական արվեստի, ազգային ավանդական կահույքի և փայտե ճարտարապետության հին ու ժամանակակից արժեքավոր նմուշներ, փողային և լարային փայտե երաժշտական գործիքներ, ինչպես նաև հնագիտական և կենցաղի առարկաներ:

Թանգարանն իրականացնում է թեմատիկ, հեղինակային, բացօթյա ցուցահանդեսներ, կրթական ծրագրեր թանգարանում, Հայաստանի հեռավոր մարզերում և Արցախում:

Փայտարվեստի թանգարանն ունի փայտի ժամանակակից քանդակների հետաքրքիր և հարուստ հավաքածու, որն անբաժան մասն է կազմում այս նյութից դարեր ի վեր պատրաստված արվեստի նմուշների և առարկաների մեծ հավաքածուի: Վանիկ Շարամբեյանի նախաձեռնությամբ և փայտարդյունաբերության նախարար Ալբերտ Ստեփանյանի աջակցությամբ 1977 թ. հիմնադրված թանգարանը նույնիսկ մեկ օր չի ընդհատել իր հավաքչական և գիտական գործունեությունը՝ հավաքածուն համալրելով ինչպես պատմական, այնպես էլ ժամանակակից հեդինակների ստեղծագործություններով։

Փայտը կենդանի բնական նյութ է, որն իր մասնակցությունն ունի մարդու կոդմից շրջակա միջավայրի ճանաչման գործընթացին: Այն իր ջերմությամբ, փափկությամբ և օրգանական զգայականությամբ մոտ է մարդկային բնույթին: Մեր «քարերի երկիր» հայրենիքում փայտին ոչ պակաս ուշադրությամբ ու հարգանքով էին վերաբերվում, քան քարին՝ իր հուսալիությամբ ու ամրությամբ հանդերձ: Անհիշելի ժամանակներից մարդը, տիրապետելով փայտին, յուրացնելով և օգտագործելով նրա արժեքավոր հատկանիշները կենցաղում և ճարտարապետության մեջ, անձնատուր եղավ նաև նրա նուրբ, գեղագիտական խաղին, ի հայտ բերելով այս նյութի այնպիսի յուրահատկություններ, ինչպիսիք են թրթռունությունը, զգայունությունը, դյուրամշակելիությունը և գունային նուրբ հագեցվածությունը:

Փայտը քանդակագործի համար բացարձակապես յուրահատուկ նյութ է: Այս կամակոր նյութի հետ աշխատող արվեստագետը պետք է վերին աստիճանի զարգացած զգայական ընկալունակություն և խղճմտանք ունենա, քանի որ նա կենդանի նյութին նոր կյանք է հաղորդում: Հազարամյակներ շարունակ փայտի հետ աշխատելով՝ մարդն ուսումնասիրել է նրա բնույթը՝ տեխնիկական և գեգագիտական հատկանիշներով հանդերձ. ֆակտուրայի նրբություններով և գունային երանգներով, թելիկային կառուցվածքով, կտրվածքի պատկերով, որը դարերի դրոշմն է փայտի վրա: Նյութի պլաստիկ հարստության վերաբերյալ գիտելիքները քանդակագործին օգնում են հաղթահարել գլխավոր մասնագիտական դժվարությունները՝ կարողանալ չխաթարել փայտի կենդանի հոգին, նրա ներսում թաքնված կյանքը:

Թանգարանն այցելուին ծանոթացնում է հենց այնպիսի աշխատանքների հետ, որոնք ցուցանմուշների նկատմամբ պահանջում են լրջամիտ վերաբերմունք, ինչը բացակայում է նրանց մոտ: Մենք այսօր դաստիարակվում ենք ժամանցային, աղմկալի և արագ շոուների ազդեցության ներքո, և այդ է պատճառը, որ հապշտապ անցնում ենք այն ամենի կողքով, ինչը պահանջում է սևեռուն ուշադրություն և շրջահայաց մոտեցում: Միայն նմանատիպ մոտեցման շնորհիվ է բացահայտվում այն, ինչն արժեքավոր և հետաքրքիր է տվյալ ստեղծագործության մեջ:

Պրոֆիլային կողմնորոշում ունեցող ցանկացած թանգարան, իր հավաքածուն համալրելով, արդյունքում իր ոլորտի սահմաններից դուրս է գալիս արվեստի համընդհանուր խնդիրների մակարդակ։ Ահա թե ինչու, ժամանակակից աշխատանքների ընտրությունը հետաքրքիր, բայց և դժվարին խնդիր է դառնում։ Այն պահանջում է խորաթափանց ներըմբռնում, որպեսզի հասկանալով ընտրվեն այն ստեղծագործությունները, որոնցում ամբողջովին կենտրոնացած լինեն բոլոր՝ բազմաբնույթ, ուժեղ պլաստիկական, իմաստային, տեխնիկական գծերը, և որոնցում արհեստագործական մշակույթի հետ մեկտեղ զգացվի խնդրո առարկայի անհատական ըմբռնումը և նյութն իմաստավորվի որպես կերպարի բաղկացուցիչ մաս։ Հատկապես այսպիսի աշխատանքներ են ընդգրկված թանգարանի ցուցադրությունում, որոնց շարքում մեր առաջատար, արհեստավարժ քանդակագործների և ժողովրդական վարպետների ստեղծագործություններն են՝ Լ. Թոքմաջյան, Բ. Պետրոսյան, Գ. Բաղդասարյան, Գ. Ղազարյան, Ե. Գոջաբաշյան, Մ. Հակոբյան, Ռ. Խաչատրյան, Կ. Շատվորյան, Ի. Հովհաննիսյան, Ռ. Խաչատրյան, Ռ. Հարությունով և ուրիշներ։

Եվ պետք է ըստ արժանվույն գնահատել թանգարանի աշխատակիցներին, որոնք կարողացել են ցուցագրության համար ոչ այնքան հարմար տարածության մեջ համապատասխան մթնոլորտ ստեղծել, ուր թագավորում է փայտի՝ կենդանի նյութի արտասովոր բնույթը։ Ահա Լ. Թոքմաջյանի «Մանդուլինահարուհին» աշխատանքը, որտեղ հեղինակի բուն նպատակը՝ թեման ըմբռնելու համար նրան տարել է նյութի ճիշտ ընտրմանը։ Այստեղ փայտն արդեն հում հումք չէ, այլ կարծես կերպարի հոգևորությունը զգուշորեն պահպանում է իր ամբողջ մարմնով, անհարթ մակերեսով և վերծանում է ներսում թաքնված անլսելի մեղեդին։ Դերասան Մ. Մանվելյանի արտահայտիչ դիմագծերով կիսանդրին վկայում է նրա ծանր հոգեվիճակի մասին, որը պարզորոշ կերպով երևում է նրա դեմքի ողբերգական արտահայտությունից։ Փայտի կենդանի ուժը կարծես որպես հոսանք ներթափանցում է մեկ այլ կենդանի երևույթի մեջ՝ առաջացնելով ուժեղ զգայական ներուժ։

Երվանդ Գոջաբաշյանն իր «Լուսին» աշխատանքում ստեղծում է լուսատուի կերպար, որը կարելի է շոշափել։ Այն հանգրվանել է փափուկ, ամպ հիշեցնող ափի մեջ, որը պահպանում է գիշերային նուրբ լուսատուի լույսը։ Այս կերպարը բացառապես պոետիկ է, բայց և միևնույն ժամանակ խորհրդանշական, որը միտված է զգալու վերին ուժերի ներդաշնակությունը՝ դիմելով կենդանի նյութի օգնությանը, որը բարձր ոլորտների մասնակիցն է։ Հեղինակի մյուս աշխատանքները ևս վկայում են նրա խառնվածքի և յուրահատուկ գեղարվեստական մտածողության մասին, երբ քանդակագործը փայտե կաղապարի մեջ «պարփակում է» իր խոր ապրումները՝ նրանց տալով ծանր, սակայն կենդանի, ռիթմիկ ազդակներ։

Ոչ պակաս ուշադրության են արժանի Ռաֆիկ Խաչատրյանի աշխատանքները, մի քանդակագործի, ով տիրապետում է նյութի ընտրության յուրահատուկ ճկունության։ Դիմելով փայտի ընտրությանը՝ նա ծայրաստիճան նրբանկատություն է պահպանում նրա բնույթի նկատմամբ՝ վախենալով խաթարել կապը կենդանի արմատների հետ կամ էլ վնասել նրա կեղևը։ Այսպես է ներկայացնում նա իր «Կոմիտաս»–ը, և մենք ականատես ենք, թե ինչպես են հարթեցվում հանճարի տանջահար դեմքի խորշոմները՝ արարվող երաժշտությունը լսելիս։ Բենիկ Պետրոսյանը, շնորհիվ նյութը և նրա պլաստիկ առանձնահատկությունները զգալու իր յուրահատուկ ձիրքի, չի վախենում մանրատել փայտը, որն իր իսկ կատարմամբ բնական և համոզիչ է հնչում, վայելչագեղ և նրբագեղ, հատկապես, երբ նրանցում կա սյուժետ, շարժառիթ՝ թույլատրելով օգտագործել արտահայտիչ ժեստեր և շարժումներ, փափուկ կամ սուր ուրվագծեր։

Փայտը կարող է լինել և՛ ազնվական, և՛ դեմոկրատիկ նյութ, հատկապես, երբ այն հայտնվում է ժողովրդական ստեղծագործող վարպետների ձեռքում, որոնք ի վիճակի են ցանկացած նյութին շունչ տալ իրենց հումորով և անմիջականությամբ։ Այդպիսիք են Ռ. Հարությունյանի «Եռյակ», Ի. Հովհաննիսյանի «Ո՞վ է մեղավոր» աշխատանքները, որոնցում պարզամիտ կոպտությունը ծիծաղելի է թվում և իսկապես զվարճալի։

Իսկ ահա Կարո Շատվորյանի կատարմամբ, անհաղթահարելի միտում է դրսևորվում դեպի համադրումը, երբ դասականի հիմքը համալրվում է մոդեռնի տարրերով։ Մեր աչքի առաջ մարմնի առարկայական ձևերը իրենց նրբագեղ, սահուն ելևէջներով վեր են ածվում զարդակիրառական հիբրիդների, որոնք իրենց պոետիկ այլաբանությամբ կոչված են հարդարելու ինտերիերը...

Փայտարվեստի թանգարանի հավաքածուն հետագայում ևս կհամալրվի նոր աշխատանքներով, որոնք ակնառու կերպով կներկայացնեն մարդու գեղարվեստական ստեղծագործության ոլորտներից մեկը, որը սերտորեն կապված է բնության ամենակենդանի նյութի՝ փայտի հետ։ Այստեղ ցուցադրված ցանկացած աշխատանք ուշիմ այցելուին կարող է շատ բան պատմել ժամանակի և կյանքի մասին, այն այցելուին, ով կցանկանա ժամանակի և հոգևոր կյանքից մի քանի ակնթարթ տրամադրել կյանքի շունչը, գույնը և բույրը հասկանալու հասար։

Սարինա Ստեփանյան (արվեստաբան) Ռուսերենից թարգմանեց Մ. Ազատյանը

Ծանոթագրություններ[խմբագրել կոդը]

  1. Փայտե քանդակ, ՀՀ Մշակույթի նախարարության փայտարվեստի թանգարան, «Էդիթ պրինտ» տպագրատուն, Երևան, 2013

Ռուսերեն[խմբագրել կոդը]

Музей резьбы по дереву[խմբագրել կոդը]

Музей резьбы по дереву обладает интересной коллекцией современной деревянной скульптуры, которая составляет часть огромного собрания произведений и предметов, изготовленных из этого материала на протяжении тысячелетий. Созданный по инициативе В. Шарамбеяна и при поддержке министра деревообрабатывающей промышленности А. Степаняна в 1977 году музей ни на день не прекращал своей собирательной и научной деятельности, пополняя коллекцию как историческими , так и произведениями современных авторов.

Дерево - живой природный материал, участвующий в процессе освоения человеком окружающего мира. Он близок человеческой природе своим теплом, мягкостью, органичной чувствительностью. В нашей “стране камня” к дереву относились с не меньшим вниманием и уважением, чем к камню с его надежностью и крепостью. Спокон веков человек, осваивая дерево, используя его ценные качества в быту и архитектуре, предавался также и тонкой эстетической игре, выявляя такие особенности этого материала как трепетность, отзывчивость, податливость, цветовое тонкое богатство. Дерево для скульптора - материал совершенно особый: художник, работающий с этим капризным сырьем, должен обладать в сильной мере развитой эмоциональной восприимчивостью и совестливостью: ведь он дает новую жизнь живому материалу. Работая с деревом на протяжении тысячелетий, человек изучил его характер со всеми его техническими и эстетическими качествами - тонкостями фактуры и цветовых оттенков, волокнистой структурой, рисунком среза - этим отпечатком эпох в его глубинах. Знание пластических богатств материала помогает скульптору преодолевать главную профессиональную трудность - умение не нарушать живую душу дерева, его таящуюся внутри жизнь.

Музей знакомит зрителя именно с такими работами, которые требуют вдумчивого отношения к экспонатам, на что у нашего зрителя не хватает «тренировки». Мы сегодня воспитаны на зрелищных, шумных и быстрых шоу и потому второпях пробегаем мимо того, что требует внимательной сосредоточенности. Только при таком подходе приоткрывается то, что ценно и интересно в данном произведении.

Любой музей, имеющий свою профильную ориентацию, комплектуя коллекцию, в итоге выходит за пределы своей сферы на уровень общих проблем искусства. Вот отчего подбор современных работ представляется интересной, но и трудной задачей. Это требует прозорливой интуиции, чтобы прочувствовать и выбрать те произведения, в которых воедино стянуты все многообразные, высокие пластические, смысловые, технические характеристики и в которых помимо ремесленной культуры ощущается индивидуальное понимание задачи, и материал осмысляется как составная часть образа. Именно такие работы включены в экспозицию музея, среди которых мы видим произведения наших ведущих профессиональных скульпторов и народных мастеров - Л. Токмаджяна, Б. Петросяна, Г. Багдасаряна, Г. Казаряна, Е. Годжабашяна, М.Акопян, Р.Хачатряна, К. Шатворяна, И.Оганнесяна, Р.Арутюнова и др.

И надо отдать должное сотрудникам музея, сумевших в этом не слишком приспособленном для экспозиции пространстве создать особую атмосферу , где царит причудливая природа живого материала - дерева. Вот «Мандолинистка» Л. Токмаджяна, где сильная потребность автора понять тему привела его к точному выбору материала. Здесь дерево, уже не сырой материал, словно бережно охраняет одухотворенность образа всей своей плотью, неровной поверхностью и выявляет спрятанную внутри неслышную мелодию. Бюст актера М. Манвеляна с выразительными чертами - свидетельство о глубоких душевных нагрузках, которые, вырываясь наружу, оставляют свои следы на его трагическом лице. Сама живая сила дерева перетекает словно ток в другое живое существо, вызывая сильный эмоциональный разряд.

Ерванд Годжабашян в работе «Луна» создает образ светила, которое можно потрогать, оно застряло в человеческой ладони, мягкой словно облако, которая охраняет свет ночного нежного светила. Это образ на редкость поэтичный, но и символичный одновременно, призывающий почувствовать гармонию высших сил, прибегая к помощи живого материала, причастного к этим высоким сферам. И остальные работы автора говорят о его темпераменте и специфическом художественном мышлении, когда скульптор «запирает» в деревянную форму свои глубокие переживания, придавая им тяжелую, но живую ритмическую пульсацию.

Не меньшего внимания заслушивают работы Рафика Хачатряна, скульптора, обладающего особой чуткостью к выбору материала. Обращаясь к дереву, он сохраняет крайнюю деликатность к его природе, боясь оборвать его связь с живыми корнями или повредить его оболочку. Так он представляет своего «Комитаса», когда мы видим , как разглаживаются складки на измученном лице гения, слушающего музыку, рождающуюся вокруг.

Беник Петросян благодаря своему уникальному чувству материальной массы, ее пластических свойств не боится дробить дерево, что в его исполнении выглядит естественно и убедительно, изящно и грациозно, особенно если в них есть сюжет, мотив, позволяющий использовать выразительные жесты и движения, мягкие или обостренные силуэты.

Дерево способно быть и аристократичным, и демократичным материалом, особенно если оно попадает в руки мастеров народного творчества, способных одушевлять любую материю своим юмором и непосредственностью. Таковы работы Р. Арутюнова («Трио»), И. Оганнисяна («Кто виноват?»), в которых наивная грубоватость выглядит смешной и подлинно веселой.

А вот у Каро Шатворяна дерево обнаруживает неодолимую тенденцию к синтезу, когда на классическую основу накладываются черты модерна. На глазах предметные формы с изящными плавными изгибами плоти превращаются в орнаментально-изобразительные гибриды, способные украсить интерьер своей поэтической метафорой...

Коллекция музея резьбы по дереву должна и в дальнейшем пополняться новыми работами, которые будут наглядно нредставлять одну из ветвей художественного творчества человека, связанную с самым живым материалом природы - с деревом. Любая работа, выставленная здесь, может многое рассказать о времени и о жизни внимательному посетителю, который захочет посвятить известное количество времени и душевного труда для того, чтобы почувствовать дыхание, цвет, запах жизни.

Марина Степанян (искусствовед)

Примечания[խմբագրել կոդը]

  1. Փայտե քանդակ, ՀՀ Մշակույթի նախարարության փայտարվեստի թանգարան, «Էդիթ պրինտ» տպագրատուն, Երևան, 2013