Վիքիպեդիա:Վիքին սիրում է Երևանը/Կարեն Դեմիրճյանի թանգարան/Ճանապարհ դեպի մարզահամերգային համալիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ճանապարհ դեպի մարզահամերգային համալիր

Հրազդանի կիրճը քաղաքի բնակչության սիրած վայրն է: Դեպի կիրճ տանող ուղիները երեքն են` Կիևյան կամուրջ, Պռոշյան փողոց և Մաշտոցի պողոտայի կենտրոնի մոտ, Կոնդի բլրի տակ կառուցված երկու զուգահեռ թունելներով: 1978 թվականին այդ թունելները վերակառուցվեցին, վերանորոգվեց նաև մանկական երկաթուղին: Թունելները գլխավոր պողոտայի շարունակությունն են և դուրս են գալիս կիրճի ձախ ափը: Հակառակ ափին են գտնվում Ծիծեռնակաբերդի այգին, Եղեռնի հուշարձանը և ՄՀՀ-ն: Այդ այգին ըստ էության կտրված է քաղաքից Հրազդան գետի խոր կիրճով:

Կարեն Դեﬕրճյանը նախատեսել էր զբոսայգին ﬕացնել քաղաքի տարբեր մասերի հետ: Նա առաջարկեց «Հայպետտրանսնախագիծ» ինստիտուտի տնօրեն Դանդուրովին էսկալատորային վերելակի տարբերակով քաղաքի կենտրոնը կապել Ծիծեռնակաբերդի զբոսայգու հետ: Ճարտարապետ Լևոն Տիգրանյանը նախագծեց այդ տարբերակը, ըստ որի նախատեսվում էր գետի աջ ափին տեղադրել վերելակ- հրապարակ: Քաղաքի բնակչությունը ընդաﬔնը տաս րոպեում կարող էր Մաշտոցի պողոտայից հասնել վերին դիտակետ, որտեղից բացվում էր քաղաքի համայնապատկերը: Նախատեսում էր շինարարությունը սկսել 1983թ-ից: Սակայն ԽՍՀՄ К9 պահպանության հատուկ բաժինը արգելեց կառուցել: Ըստ այդ բաժնի վերին դիտահրապարակից կերևար կառավարական ամառանոցը, հնարավոր էր ահաբեկչական գործողություն իրականացնել:

Ծանոթագրություններ[խմբագրել կոդը]