Վիքիպեդիա:Վիքին սիրում է Երևանը/Կարեն Դեմիրճյանի թանգարան/Ձորագյուղ ազգագրական թաղամաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ձորագյուղ ազգագրական թաղամաս

Հրազդանի կիրճում, բացի հանգստի և տուրիզﬕ գոտուց, նախկին Ձորագյուղի տարածքում նախատեսվում էր ստեղծել ազգագրական թաղամաս` «Հին Երևան» անվանումով: Այն պետք է ընդգրկեր ոչ միայն վերակառուցված հին տները, այլև ցուցադրեր երևանցիների կենցաղը, ազգային սովորությունները և ավանդական արհեստները: Այստեղ առաջիններից ﬔկը եղավ Սերգեյ Փարաջանովի թանգարանը: Իսկ ընդհանրապես Հրազդանի կիրճի վերաբերյալ պլանները ավելի լայն էին:

«Բնության այդ պարգևը երևանցիների կողմից համարյա չի օգտագործվում: Այստեղ անհրաժեշտ է ստեղծել հանգստի հզոր գոտի` ընդգրկելով Հրազդանի կիրճը, Ծիծեռնակաբերդը, Արարատյան զանգվածի դաշտերը` ելք ունենալով դեպի Երևանյան ծով» (Կարեն Դեﬕրճյանի ելույթից, 1982թ. ապրիլյան պլենումում):

Ծանոթագրություններ[խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել կոդը]

Ռիմա Դեմիրճյան, «Հիշատակ», Երևան, 2012 թ.