Վիքիպեդիա:Վիքին սիրում է Երևանը/Կարեն Դեմիրճյանի թանգարան/Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն

Հայաստանի նկարիչների միությունում 1968թ. բացվեց անսովոր մի ցուցահանդես` «Աշխարհը երեխաների աչքերով», որտեղ ներկայացված էին 800-ից ավելի մանկական աշխատանքներ: Ցուցահանդեսը մեծ հետաքրքրություն առաջացրեց հասարակայնության շրջանում: Ցուցահանդեսի նախաձեռնողներն էին արվեստաբան Հենրիկ Իգիթյանը և մանկավարժ Ժաննա Աղամիրյանը:

1970թ. մարտի 13-ին Երևանում, Աբովյան 13 հասցեում բացվեց մանկական պատկերասրահ` առաջինը ոչ միայն Միությունում, այլև` աշխարհում: Նախաձեռնողներն էին, դարձյալ, Հենրիկ Իգիթյանը և Ժաննա Աղամիրյանը: Հետագայում մանկական պատկերասրահը վերածվեց Հայաստանի մանկական ստեղծագործությունների թանգարանի:

ՀԿԿ Կենտկոմի բյուրոն 1977թ. դեկտեմբերի 27-ին որոշում կայացրեց` թանգարանի հիմքի վրա Երևանում երեխաների գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոն հիմնելու մասին: Արվեստի նվիրյալ Հենրիկ Իգիթյանի ջանքերով, Կարեն Դեմիրճյանի բարձր հովանավորությամբ և անմիջական աջակցությամբ 1978թ. ստեղծվեց Երեխաների գեղագիտական դաստիարակության կենտրոնը:

Կարճ ժամանակում Գեղագիտության կենտրոնը միջազգային համբավ ձեռք բերեց:

Մասնաճյուղեր բացվեցին նաև հանրապետության գրեթե բոլոր շրջաններում: Իսկ Կենտրոնի հեռանկարը շատ խոստումնալից էր, հետաքրքիր և ինքնատիպ, սակայն, ցավոք, այն չիրականացավ: (Տես` «Անավարտ ծրագրեր»):

Ծանոթագրություններ[խմբագրել կոդը]