Վիքիպեդիա:Վիքին սիրում է Երևանը/Կարեն Դեմիրճյանի թանգարան/Կոնդի հեռանկարային ծրագիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կոնդի հեռանկարային ծրագիր

Պատմական Կոնդ թաղամասը երկար տարիներ եղել է մոռացության մատնված և հեռու է եղել քաղաքաշինական բարերար միջամտությունից։Երևանի գլխավոր հատակագծերում Կոնդի կառուցապատումը,համակողմանի լուծում չստանալով, դարձել էր քաղաքի խնդրահարույց հանգույցներից մեկը: Կոնդի վերակառուցման վերաբերյալ երկու անգամ մրցույթ է հայտարարվել և միայն երկրորդի դեպքում ընդունվել Արշավիր Աղեկյանի նախագիծը, որը համապատասխանում էր Կարեն Դեմիրճյանի մտապատկերին:Կոնդում ևս նախատեսվում էր հանգստի,տուրիզմի և զվարճանքի օջախ ստեղծել`պահպանելով ազգային կոլորիտը: Ուղղանկյուն այգու պարագծով նախատեսվում էր վերականգնել պահպանված 2-3 հարկանի հին տները և օգտագործել հայկական խոհանոցի ճաշատեսակներով ռեստորանների, սրճարանների, թեյարանների, ատրակցիոնների, խաղերի (այդ թվում նաև ազգային), գեղանկարչական ակումբների և այլնի համար: Զբոսայգում նկարիչները կարող էին նկարել, ցուցադրել իրենց նկարները: Մի խոսքով, ստացվում էր հայկական «Մոնմարտր»: Առաջարկությունը` շուրջը կառուցել նաև բնակելի շենքեր, Կարեն Դեմիրճյանը մերժեց, նկատի ունենալով, որ դա կխախտի ռոմանտիկան և կոլորիտը: Այդ նախագծերի իրականացման հարցում լուրջ բարդություններ չէին սպասվում, թեև Կոնդը գերբնակեցված տարածք էր և առկա էին իրացման դժվարություններ: Սակայն Կոնդի վերակառուցման մի մասն արդեն սկսվել էր 1970-ական թթ. «Դվին» հյուրանոցի շինարարության ժամանակ: Իսկ, Երևանի զարգացման մասին, 1985թ. որոշումը ֆինանսական լայն հնարավորություններ և գործելու ազատություն տվեց:

Ծանոթագրություններ[խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել կոդը]

Արշավիր Աղեկյանի անձնական արխիվ