Վիքիպեդիա:Վիքին սիրում է Երևանը/Կարեն Դեմիրճյանի թանգարան/Կարեն Դեմիրճյանի թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կարեն Դեմիրճյանի թանգարան

Հայ ժողովրդի պատմության նորագույն շրջանի ազգային, պետական և քաղաքական խոշորագույն գործիչ, Ազգային Հերոս Կարեն Սերոբի Դեմիրճյանի թանգարանը հիմնադրվել է Հայաստանի Հանրապետության Կառավարության 2001 թ. հունվարի 9-ի №9 որոշմամբ՝ նրա կյանքն ու գործունեությունը ուսումնասիրելու, լուսաբանելու և հիշատակը հավերժացնելու նպատակով [1]: Թանգարանը կոչված է նաև նպաստելու հանրապետությունում քաղաքական այն մշակույթի զարգացմանը, որին դավանում էր Կարեն Դեմիրճյանը իր ամբողջ կյանքի և գործունեության ընթացքում: Համազգային միասնություն, ազգային և պետականության գաղափարի ձևավորում և արմատավորում, անմնացորդ նվիրվածություն ժողովրդին և հոգատարություն նրա նկատմամբ, փոխադարձ հարգանք և հանդուրժողականություն հանուն ազգային պետական շահերի, ինտերնացիոնալ բարեկամություն բոլոր ժողովուրդների հետ, ահա նրա կյանքի ու գործունեության հիմնական սկզբունքները: Թանգարանի խնդիրն է նաև օժանդակել մատաղ սերնդի հայրենասիրական դաստիարակությանը Կարեն Դեմիրճյանի կյանքի ու գործունեության օրինակով:

Այս խնդիրներն իրականացնելու համար թանգարանի անձնակազմը հարուստ փաստավավերագրական նյութեր է հավաքել. դրանք փաստաթղթեր են, լուսանկարներ, տեսաֆիլմեր, անձնական իրեր, կառավարական պարգևներ, ինչպես նաև տարբեր առիթներով բարեկամներից, գործընկերներից, ժողովրդից ստացած բազմաթիվ նվերներ՝ արվեստի գործեր, գրքեր, օլիմպիական ոսկե մեդալներ և այլն: Դրանց մի մասը ցուցադրված է ժամանակակից ոճով՝ գեղեցիկ ու ճաշակով ձևավորված երկու ցուցասրահներում: Այցելուները թանգարանում կծանոթանան նաև Կարեն Դեմիրճյանի զինակիցների կյանքին ու գործունեությանը, որոնք անձնուրաց աշխատել են նրա հետ կողք-կողքի, նրա ղեկավարությամբ՝ զարգացման բարձր մակարդակի հասցնելով մեր հայրենիքը:

Հուշասրահում ցուցադրված են ՀԿԿ Կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղարների աշխատասենյակի կահույքը և իրեր, որոնք օգտագործել են և Կարեն Դեմիրճյանը և Կենտկոմի նախորդ առաջին քարտուղարները: Ցուցադրվող աշխատասեղանի մոտ Կարեն Դեմիրճյանն աշխատել է նաև այն ժամանակ, երբ Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահ էր ընտրվել:

Թանգարանն ունի քաղաքական գրականության գրադարան, որտեղ այցելուները և ուսանողները կարող են հանգամանալից ծանոթանալ Հայաստանի խորհրդային և հետխորհրդային շրջանի պատմությանը: բացառիկ հետաքրքրություն է ներկայացնում Կարեն Դեմիրճյանի անձնական արխիվը, որը պահվում է թանգարանի ֆոնդերում:

Կարեն Դեմիրճյան բարեգործական հիմնադրամը և թանգարանը համատեղ հրատարակել են Կարեն Դեմիրճյանի կյանքն ու գործունեությունը լուսաբանող գրքեր, բրոշյուրներ, կատալոգներ: Հրատարակության է պատրաստվում Խորհրդային Հայաստանի տարեգրության շարունակությունը, որն ընդգրկում է 1980-1990 թթ: Թանգարանն ունի նիստերի դահլիճ, որտեղ անց են կացվում բազմաբնույթ միջոցառումներ՝ գիտաժողովներ, բանավեճեր, մամուլի կոնֆերանսներ, հանդիպումներ գիտության, մշակույթի, արտադրության ներկայացուցիչների և քաղաքական գործիչների հետ:

Թանգարանի գործունեությանը մշտապես մասնակից է Դեմիրճյանների ընտանիքը, հատկապես թանգարանի խորհրդական, Կարեն Դեմիրճյան բարեգործական հիմնադրամի հիմնադիրների խորհրդի նախագահ Ռիմա Դեմիրճյանը:

Ծանոթագրություններ[խմբագրել կոդը]

Անգլերեն[խմբագրել կոդը]

Karen Demirchyan Museum was founded on 9th January, 2001 pursuant to the resolution N9 of the Government of Republic of Armenia[1]. The mission of the Museum is to commemorate and foster research on Karen Demirchyan's life and activities, as well as facilitate the promotion of his political principles, namely: devotion to national cause, development of national idea, mutual respect and tolerance in the interests of the nation, friendly international relations.

In order to fulfill these tasks the personnel of the museum has gathered a large collection of paper documents, photo and video materials, personal belongings, government awards, as well as gifts presented to Karen Demirchyan by various people: pieces of art, books, Olympic medals etc. A part of this collection is exhibited in two beautifully-designed halls of the museum.

Visitors may get familiar with the materials concerning lives and activities of Karen Demirchyan’s associates, who selflessly worked side by side with him and brought the country to a high level of development under his leadership. In the memory room of the museum one may see pieces of office furniture and items used by the First Secretaries of Central Committee of the Communist Party of Armenia.

The desk exhibited in the room served Demirchyan both when he worked as First Secretary and later when he was elected President of National Assembly.

The Museum has a library of political literature where visitors and researchers may thoroughly study Sovet and post-Soviet periods of Armenian history. Of exceptional interest is Karen Demirchyan's personal archive which is at Museum's disposal.

In association with "Karen Demirchyan Charity Foundation" the museum has published books, brochures and catalogs elucidating Karin Demirchyan' s life and activity. The book on chronicles of l980-1990-s is being prepared for publication.

The museum has a conference room where various discussions, seminars, press-conferences and meeting take place.

The Demirchyan family and especially Rimma Demirchyan, Chairwoman of Demirchyan Foundation and Consultant of the Museum, actively cooperates with the personnel of the museum.

References[խմբագրել կոդը]

  1. RA Government Decision on establishing Karen Demirchyan Museum