Վիքիպեդիա:Վիքին սիրում է Երևանը/Կարեն Դեմիրճյանի թանգարան/Կասկադ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կասկադ

Նախագծելով Կասկադը հեղինակները` ճարտարապետներ Ջիմ Թորոսյանը, Սարգիս Գուրզադյանը և Ասլան Մխիթարյանը, ավարտեցին 1924թ. Ալեքսանդր Թամանյանի կողմից նախագծված Երևանի գլխավոր հատակագծի հորինվածքային առանցքը, այսպես կոչված, «Հյուսիսային ճառագայթը», որը հատում է քաղաքը` հյուսիս-հարավ ուղղությամբ:

Կասկադ համալիրի գլխավոր գաղափարը ազգային վերածնունդը ներկայացնելն էր: Այդ գաղափարը իրականություն դարձնելու համար օգտագործվեցին ճարտարապետական ամենատարբեր ձևեր և գեղարվեստական արտահայտչամիջոցներ:

Կասկադի կառուցման նպատակը ոչ միայն տարածքի բարեկարգումն էր, այլև այնպիսի համալիրի ստեղծումը, որն ունենար բազմաբնույթ կիրառություն: Այն կապելու էր “Հաղթանակ” զբոսայգին և նրա շրջակայքը քաղաքի կենտրոնի հետ: Չորս սրահները և ենթակառուցվածքները օգտագործվելու էին ցուցադրությունների և մշակութային տարբեր միջոցառումների համար:

Կասկադի հիման վրա նախատեսվում էր ստեղծել ազգագրական թանգարան-ինստիտուտ:

Կասկադի նախագծման պատվերն արվել էր 1972թ.: Այն պետական պատվեր էր, որի իրականացման համար միջոցները հատկացվում էին կենտրոնից՝ Մոսկվայից: Շինարարական աշխատանքները սկսվեցին 1976թ.:

Սկզբնական նախագիծը հետագայում ենթարկվեց մի շարք փոփոխությունների, էական փոփոխություններ կատարվեցին հատկապես 1980 թվականին:

Համալիրը կառուցվել է տրավերտին տեսակի սպիտակ քարից, որը ներդաշնակորեն համադրվում է շրջակա միջավայրի հետ:

Խորհրդային տարիներին Կասկադը պաշտոնական բացում չունեցավ, որովհետև սրահների ինտերյերները անավարտ էին:

Ծանոթագրություններ[խմբագրել կոդը]