Վիքիպեդիա:Վիքին սիրում է Երևանը/Կարեն Դեմիրճյանի թանգարան/Զվարթնոց օդանավակայան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Զվարթնոց օդանավակայան

Նոր օդանավակայանի շինարարության մասին որոշումն ընդունվել է դեռևս Անտոն Քոչինյանի օրոք: Մրցույթին ներկայացված երեք նախագծերից ոչ մեկը ժյուրիի և ղեկավարության հավանությանը չէր արժանացել: ՀԿԿ ԿԿ-ի առաջին քարտուղար ընտրվելուց հետո Կարեն Դեմիրճյանը, ծանոթանալով նախագծերին, հանձնարարեց երեք նախագծերից ստեղծել մեկը` վերցնելով յուրաքանչյուրի հաջողված մասը:

Իր հարցազրույցներից մեկում Կարեն Դեմիրճյանն ասել է. “Մի նախագծում տեխնոլոգիան էր լավը, մյուսում` ճարտարապետությունը, առաջարկեցի 3 նախագծերից ստեղծել մեկը: Բայց այն, ինչ այժմ կառուցվել է ամբողջական նախագիծը չէ: Այնտեղ պետք է լիներ երկրորդ հերթը՝ «Զվարթնոց» օդանավակայանը երկու այդպիսի ծաղկաթերթ է”:

Օդանավակայանի առաջին հերթը ապահովելու էր ներքին` միութենական չվերթները, իսկ երկրորդը` արտաքին միջազգային չվերթները:

Օդանավակայանը կառուցվեց շատ կարճ ժամկետում և մեծ հանդիսավորությամբ բացվեց 1982 թվականի փետրվարի 10-ին:

«Զվարթնոց» օդանավակայանը նոր մտահղացումների և ձևերի ինքնատիպ զուգորդման փայլուն օրինակ է: Այս առումով ինքնատիպությունը ապահովվում է ազգային ավանդական ճարտարապետական հիմքով` Զվարթնոց տաճարի նմանությամբ և կառուցման նոր տեխնոլոգիաներով:

«Զվարթնոցի» կառուցումով Հայաստանն ունեցավ հանրապետության կապը արտաքին աշխարհի հետ ապահովող հզոր փոխադրամիջոց` միջազգային չափանիշներին համապատասխանող թռիչքուղիներով: Սովետական Միությունում, այդ շրջանում , նման թռիչքուղիներ ունեին միայն Մոսկվա և Կիև քաղաքները:

«Զվարթնոց» օդանավակայանի ստեղծագործական խումբը՝ Արթուր Թարխանյանը, Սպարտակ Խաչիկյանը, Ժորժ Շխիյանը, Լևոն Չերքեզյանը, Մկրտիչ Մազմանյանը, Սերգեյ Բաղդասարյանը, Վլադիմիր Գրիգորյանը, 1985թ. արժանացան ՀԽՍՀ պետական մրցանակի:

Ծանոթագրություններ[խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել կոդը]

Կաթիլներ մեծ ծովից, Երևան, 2007 թ.

Կարեն Բալյան, «Արթուր Թարխանյան, Սպարտակ Խաչիկյան, Հրաչյա Պողոսյան», Tatlin, 2012