Վիքիպեդիա:Վիքին սիրում է Երևանը/Կարեն Դեմիրճյանի թանգարան/Դվին հյուրանոցային համալիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Դվին հյուրանոցային համալիր

Երևանի կենտրոնում 1978թ. կառուցված «Դվին» հյուրանոցային համալիրի նախագծի հեղինակներն են` ճարտարապետներ Ֆելիքս Հակոբյան, Աշոտ Ալեքսանյան, Էդուարդ Սաֆարյան, քանդակագործ Արամազդ Շիրազ, նկարիչ Վլադիմիր Աթանյան: Ստեղծագործական այս խումբը 1979թ. արժանացավ ՀԽՍՀ Պետական մրցանակի:

Հյուրանոցի կառուցումը կատարվել է Կոնդ թաղամասի իրացման ծրագրի շրջանակներում:

Հյուրանոցը՝ իր ենթակառուցվածքներով, 14 հարկանի մեծ շինություն է՝ ռեստորան, սրճարան, բար, հուշանվերների խանութ, ամառային սրճարան, լողավազան և այլն:

Ճարտարապետական և գեղարվեստական ոճով աչքի ընկնող հյուրանոցի ինտերյերի ձևավորմանը մասնակցել են նկարիչներ, քանդակագործներ և դեկորատիվ կիրառական արվեստի վարպետներ: Նրանք ակնհայտորեն գեղարվեստական նոր լուծումներին հաղորդել են ազգային բնույթ:

«Դվին» հյուրանոցում իջևանել են շատ անվանի մարդիկ: Այստեղ ելույթ էին ունենում հայրենական էստրադայի նշանավոր աստղեր: Հյուրանոցային համալիրի բակում` շատրվանների կողքին, տեղադրված է կոփածո պղնձից պատրաստված «Լեռնային պար» խմբաքանդակը (քանդակագործ՝ Տիգրան Արզումանյան): «Դվինը» համարվում էր երևանցիների ամենասիրելի վայրերից մեկը:

Ծանոթագրություններ[խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել կոդը]

Աշոտ Ալեքսանյանի անձնական արխիվ