Վիքիպեդիա:Վիքին սիրում է Երևանը/Եղիշե Չարենցի տուն-թանգարան/Բուդդայի գլուխ
Արտաքին տեսք
Բուդդայի գլուխ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բուդդայի գլուխը Չարենցը գնել է Թիֆլիսից: Քանդակը փայտե պատվանդանի վրա է՝ կիսափակ աչքերով, շուրթերը ժպտուն-հեգնական, ականջները՝ երկար-ակոսավոր բիլթերով, հոնքամիջին խոշոր խալով և գանգուր, գագաթին գմբեթարդ ելուստե սանրվածքով: Այս քանդակը միշտ եղել է Չարենցի աշխատասենյակում, գրասեղանի ետևի պատվանդանի վրա: