Վիքիպեդիա:Վիքին սիրում է Երկիրը 2025
2014 թվականին Հայաստանն առաջին անգամ մասնակցեց «Վիքին սիրում է Երկիրը» միջազգային լուսանկարչական մրցույթին։ Մրցույթն անցկացվում է ամեն տարի մայիսին կամ հունիսին․ մրցույթին մասնակցել ցանկացողները լուսանկարում են բնության հուշարձաններ, բնապատկերներ, կենդանական աշխարհի ներկայացուցիչների և լուսանկարներն այդ ամսվա ընթացքում բեռնում Վիքիպահեստում։ Մրցույթի ավարտից հետո տեղի է ունենում մրցանակաբաշխություն։
«Վիքիմեդիա Հայաստանը» կրկին միացել է «Վիքին սիրում է Երկիրը» մրցույթին։ Հունիս ամսվա ընթացքում կարող եք վերբեռնել ՀՀ բնության հուշարձանների ցանկերում եղած ցանկացած օբյեկտի լուսանկար, մասնակցել մրցույթին և հաղթելու դեպքում ակնկալել մրցանակ։
ՀՀ բնության հուշարձանները 232-ն են։ Բեռնվող լուսանկարների քանակը սահմանափակ չէ, մեկ օբյեկտը կարելի է նկարել տարբեր դիրքերից։ Լուսանկարները կարող են նախապես նկարված լինել, բայց մրցույթին մասնակցելու են միայն հունիսին Վիքիպահեստ բեռնված լուսանկարները։

Գտի՛ր

Լուսանկարի՛ր

Դասակարգի՛ր

Վերբեռնի՛ր
Կարևոր է
Բոլոր լուսանկարները պետք է լինեն բնօրինակ, և բեռնվեն հեղինակների կողմից:
Բոլոր լուսանկարները պետք է վերբեռնվեն 2025 թվականի հունիսին։
Բոլոր լուսանկարները պետք է լինեն ազատ արտոնագրով (CC BY-SA 4.0)։
Մասնակիցները պետք է ունենան և գրանցվելուց մուտքագրեն գործող էլեկտրոնային փոստի հասցե։
Կարող եք օգտվել ՀՀ բնության հատուկ պահպանվող տարածքների ցուցակներից։ Կենդանական և բուսական աշխարհը պատկերող լուսանկարները նույնպես կմասնակցեն մրցույթին, եթե պատշաճ կերպով վերնագրվեն և նկարագրվեն։
Լուսանկարները պետք է պատշաճ վերնագիր և նկարագրություն ունենան։
Համոզվեք, որ տեսանելի ջրանիշներ չկան։

Օգտակար խորհուրդներ
Լուսանկար կարող եք վերբեռնել, եթե գրանցված եք և մուտք եք գործել Վիքիպահեստ։
Լուսանկարները պարտադիր վերնագրեք հասկանալի կերպով։
Ստորև ներկայացված ՀՀ բնության հատուկ պահպանվող տարածքների ցուցակներից գտեք ձեր լուսանկարած օբյեկտը։
Մի մոռացեք ձեր նկարին ավելացնել կատեգորիաներ։ Դա օգտակար կլինի բոլոր նրանց համար, ովքեր փնտրում են այն:
Կիսվեք ձեր լուսանկարներով սոցիալական մեդիայում մեր հեշթեգների միջոցով` #WLEArmenia #WLE2025
Եվ համբերատար սպասեք արդյունքներին:
Օգտակար հղումներ
- Հայերեն Վիքիպեդիայում՝
- Վիքիպահեստում՝