Վիքիպեդիա:Վիքիկոնֆերանս Երևան 2015/Միջոցառման վայրը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մատենադարանը գտնվում է Մաշտոցի պողոտայի վերջում

Վիքիկոնֆերանս Երևան 2015֊ը տեղի կունենա Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում։ Մատենադարանը հին ձեռագրերի և փաստաթղթերի պահպանման և ուսումնասիրման կենտրոն է։ Գտնվում է Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում։ Ունի ձեռագրերի և միջնադարյան գրքերի աշխարհի ամենախոշոր հավաքածուներից մեկը։

Հայերեն ձեռագիր մատյանների ամենախոշոր պահոցը Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան մատենադարանն է (հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ-թանգարան)։ Այն ստեղծվել է 1921 թ-ին՝ Էջմիածնի մատենադարանի հիմքի վրա, և առաջին գիտահետազոտական հաստատությունն է Հայաստանում։ Նախկինում այն կոչվել է Կուլտուր-պատմական ինստիտուտ։