Վիքիպեդիա:Վիքիկոնֆերանս Երևան 2012/Հայտեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուշադրություն հայտերի ընդունման վերջնաժամկետն է ս.թ. օգոստոսի 20


Անկախ նրանից՝ դուք Վիքիպեդիայի փորձառու խմբագիր եք, թե դեռ չեք գրանցվել այդ նախագծում, Վիքիկոնֆերանսը հնարավորություն է ընձեռում ձեզ՝ կիսելու ազատ հանրագիտարանի և ազատ բովանդակության մասին ձեր գաղափարները և մտահղացումները։ Կոնֆերանսի ժամանակ ոչ միայն ուշադրության են արժանանալու Վիքիմեդիա նախագծերը (Վիքիպեդիա, Վիքիդարան, Վիքիբառարան, Վիքիգրքեր, Վիքիլսարան և այլն), այլև դրանց դերը համացանցում, հասարակության մեջ, կրթության ոլորտում և այլն։

Մենք անհամբեր սպասում ենք Հայերեն Վիքիպեդիայի և քույր նախագծերի զարգացման հեռանկարների մասին նոր տեսակետների և առաջարկների, և եթե դուք արդեն որոշակի փորձ ունեք, ուրախ կլինենք, եթե այն կիսեք մեզ հետ։ Ուշադրության արժանի ոչ մի հայտ (որքան էլ այն կարճ կամ երկար լինի) դուրս չի մնա կոնֆերանսի օրակարգից։

Ելույթների ձևաչափը

Ելույթները կարող են լինել տարբեր ձևաչափերի. պրեզենտացիա, միայն բանավոր ելույթ, վորկշոփ կամ ուսոցողական ներկայացում։ Նյութը կարելի է ներկայացնել մեկ կամ երկու հոգով։ Մեկ ներկայացման տևողությունը 25 կամ 15 րոպե է։ Ելույթները զուգակցվելու են բաց քննարկումներով։

Թեմատիկ ուղղվածություն

Ելույթները կարող են, օրինակ, ուենալ հետևյալ թեմատիկ ուղղությունները.

  • Վիքի նախագծերը և հասարակությունը։ Ինչպես տարածել հասարակության լայն շերտերում
  • Հայերեն Վիքիպեդիայի և քույր նախագծերի զարգացման ռազմավարություն և մարտավարություն
  • Վիքիները և իրավական ոլորտը՝ օրենքները, հեղինակային իրավունք, ազատ օգտագործում
  • Վիքիպեդիա դպրոցներ և համալսարաններ
  • Վիքի-նախագծերը և մշակութային ժառանգություն (պատկերասրահներ, գրադարաններ, թանգարաններ, արխիվներ)։

Ինչպես հայտ ներկայացնել

Ելույթի հայտ կարող եք ներկայացնել անմիջապես՝ լրացնելով այս հարցաթերթիկը։ Հայտերի ընդունման վերջնաժամկետը օգոստոսի 20-ն է։ Կոնֆերանսի օրակարգում ընդգրկված լինելու մասին տեղեկություն դուք կստանաք մինչ սեպտեմբերի 1-ը։




» սեպտեմբերի 8: Նիստ 1, 2, և 3
» սեպտեմբերի 9։ Նիստ 4, Փակում

Գրանցում
Գրանցվիր Վիքիկոնֆերանս Երևան 2012-ին մասնակցելու համար
Գրանցվելը պարտադիր չէ

Օրակարգ
Ծանոթացիր միջոցառման օրակարգին։
Գտի՛ր քեզ հետաքրքրող պրեզենտացիաները

Ավելի տեղեկատվություն
Երևանի, տեսարժան վայրերի, միջոցառումների, հյուրանոցի և հանգստի վայրերի մասին։ այստեղ.

Հարցեր և առաջարկություններ
Միջոցառման հետ կապված այլ հարցեր և առաջարկություններ կարող եք տեղադրել այս քննարկման էջում։