Վիքիպեդիա:Ուսուցողական ձեռնարկներ/ԳԼԱՄ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիան գիտության ծարավ անձանց համար աներևակայելի վայր է, ուր նրանք կարող են միանալ հետազոտողների համայնքին, որը խորապես հոգում է, որ գիտելիքը հասանելի լինի բոլորին։
- Նինա Սիմոն, Սանտա Քրուզի Արվեստի և պատմության թանգարանի գործադիր տնօրեն

Թանգարանները համագործակցում են Վիքիպեդիայի հետ` կիսելով գիտելիքը աշխարհի հետ[խմբագրել կոդը]

ԳԼԱՄ-Վիքի նախաձեռնությունը (անգլերեն՝ GLAM-Wiki, պատկերասրահներ, գրադարաններ, արխիվներ, թանգարաններ և Վիքիպեդիա) օգնում է մշակութային հաստատություններին՝Վիքիպեդիայի փորձառու խմբագիրների օգնությամբ իրենց նյութերը կիսել աշխարհի հետ։ Մեր մշակութային ժառանգության պահապանների համար սա անգնահատելի հնարավորություն է՝ իրենց հավաքածուները նոր լսարանների ներկայացնելու համար։

Բրիտանական թանգարանի հոլանդական և ֆլամանդական փորագրությունների և գծանկարների պահապանի օգնականը վիքիպեդիացիներին ներկայացնում է Դյուրերի վիմագրական թիթեղը։

Վիքիպեդիան ամեն օր ունենում է միլիոնավոր էջադիտումներ, այն գրված է ավելի քան 250 լեզվով, և ներառում է ավելի քան 20 մլն հոդված։ Նրա բովանդակությունը ամբողջ աշխարհում ստեղծում և խմբագրում են հազարավոր նվիրյալ կամավոր վիքիպեդիացիներ։ Յուրաքանչյուր ոք, սկսած ակադեմիական հետազոտողներից մինչև սիրողական մակարդակի ուսումնասիրողներ և երիտասարդ ուսանողներ, օգտագործում են Վիքիպեդիան։ Ըստ կանխատեսումների, 2015 թվականին Վիքիպեդիան կունենա ավելի քան 50 մլն հոդված և 1 մլրդ խմբագրող։

Վիքիպեդիայի համայնքը ցանկանում է օգնել հաստատություններին բարելավել իրենց հավաքածուներին վերաբերող առցանց հոդվածները։ Համագործակցող վիքիպեդիացին կարող է կցվել հատուկ մշակութային հաստատության, որպեսզի պլանավորի և համակարգի այն միջոցները, որոնցով նրանք կարող են ընդլայնել իրենց ներկայությունը Վիքիպեդիայում։

Համագործակցող վիքիպեդիացու կազմակերպած միջոցառումները լայն ու բազմակողմանի են, և կարող է ներառել անմիջականորեն համադրողների հետ միասին հոդվածի բովանդակության բարելավում, պատկերի համաձայնեցում և մուլտիմեդիա նվիրատվություններ։ Կարող են կազմակերպվել այցեր/միջոցառումներ (օրինակ՝ միջկուլիսային շրջագայություններ վիքիպեդիացիների համար) նաև՝ մրցույթներ, որոնք կնպաստեն հոդվածի բարելավմանը։

ԳԼԱՄ–ի և Վիքիպեդիայի միջև նյութերի փոխանակումը փոխշահավետ հարաբերությունների և երկարաժամկետ շարունակական համագործակցության մի մասն են։ Վիքիպեդիան մի հարթակ է, որը հնարավորություն է տալիս թանգարանային գիտելիքներին գնալ այնտեղ, որտեղ մարդիկ են։

Թանգարանները ունեն գիտելիք և փաստաթղթեր, իսկ Վիքիպեդիան համընդանուր հասանելիություն և շրջանառություն, որոնց ինքնուրույն չի հասնի և ոչ մի թանգարան։
- Ժոզեֆ Սեռա, Պիկասոյի բրիտանական թանգարանի տնօրեն

Լուսաբանումը մամուլում[խմբագրել կոդը]

  • How Wikipedians-in-Residence Are Opening Up Cultural Institutions, The Atlantic (June 16, 2011)
  • Venerable British Museum Enlists in the Wikipedia Revolution, The New York Times (June 4, 2010)
  • Smithsonian and Wikipedians Team up for Edit-a-thon, The Chronicle of Philanthropy (August 11, 2011)


[Մեր համագործակցող վիքիպեդիացին] արել է անհավանական ներքին աշխատանք`կրթելով բոլորիս ներուժի մասին, նաև ցույց է տվել Վիքիպեդիայի ուժը։
- Դեվիդ Ֆերիերո, ԱՄՆ Ազգային արխիվի և գրանցումների վարչության արխիվարիուս

Հաջողության պատմություններ[խմբագրել կոդը]

Բրիտանական թանգարան, Լոնդոն[խմբագրել կոդը]

2010 թվականին Լիամ Վիաթը Բրիտանական թանգարանի առաջին վիքիպեդիացին էր։ Նրա մեկամսյա համագործակցությունը հիմք դրեց միջազգային Գլամ Վիքի նախաձեռնությանը։ Սրդյունքում, համադրողներն ու տեղական վիքիպեդիացիները միահամուռ նյութեր ավելացրին և խմբագրեցին Բրևիտանական թանգարանի սիմվոլիկ նմուշների մասին, ինչպիսիք են Ռոզեթյան քարը և Հոքսնի գանձը։

Ամերիկյան արվեստի Սմիթսոնյան արխիվներ[խմբագրել կոդը]

Սառա Սթիրչը, թանգարանային գործի մագիստրանտ է և վիքիպեդիացի,ով Ամերիկյան արվեստի Սմիթսոնյան արխիվներում գտնվելու ժամանակ արխիվացման գործընթացի և հետազոտական նյութերի մասին է սովորեցրել տեղում և առցանց։ Նա մշակել է էլեկտրոնային կամավորական ծրագիր Վիքիպեդիայոի հետ՝ ներգրավելով 39 մասնակիցների ամբողջ աշխարհից։ Թանգարան այցի ժամանակ աշխատակիցներից տեղեկանալով արխիվացման գործընթացի մասին տարածաշրջանային վիքիպեդիացիները մասնակցեցին «խմբագրական մարաթոնին» և օգտագործելով Սմիթսոնյան նյութերը՝ ստեղծեցին նոր հոդվածներ։

Ինդիանապոլիսի մանկական թանգարան[խմբագրել կոդը]

Աշխարհի խոշորագույն մանկական թանգարանը ունի ամենաերկարակյաց վիքպեդիացի համագործակիցը՝ Լորի Ֆիլիպսը, որի հետ համագործակցությունը սկսվել է 2010 թվականից։ Նրա նորարարական խաչաձև սերնդային Վիքիպեդիայի ծրագրերը հիմնված են լավագույն փորձի և փորձնական ծրագրերի (pilot project) վրա։ Նա իրականացրել է QR կոդը ծրագիր, որը ներկայացնում է թանգարանի ակնառու ցուցանմուշները, ինչպիսիք են Բրոադ Ռիփլ այգու կարուսելը և Բաքի տիրանոզավրը։ Այցելուն հելախոսի միջոցով QR կոդը տեսածրելով կարող է կարդալ օբյեկտի մասին Վիքիպեդիայի էջում՝ ընտրելով բազմաթիվ լեզուներից մեկը։

Ազգային արխիվ և գրանցումների վարչություն[խմբագրել կոդը]

NARA–ն Դոմինիկ Մաքդեվիթ–Փարքի համագործակցող վիքիպեդիացին էր։ Նա նպաստել է ԱՄՆ կառավարության մեծաքանակ նյութերը ավելի մատչելի դարձնելուն։ Նա համակարգել է ավելի քան 13423 պատկերների բեռնումը, այդ թվում Անսել Ադամսի աշխատանքները։ Այդ պատկերները օգտագործվել են հարյուրավոր լեզուներով Վիքիմեդիա տարբեր ծրագրերում։ NARA–ն անց է կացրել նաև մի շարք «տեսածրման հաքաթոն» (scan-a-thon) միջոցառումներ, որտեղ Կոլումբիայի դաշնային շրջանի վիքիպեդիացիները թվայնացրել են արխիվացված հավաքածուները։

Պիկասոյի թանգարան, Բարսելոնա[խմբագրել կոդը]

Ալեքս Ինոխոն Պիկասոյի թանգարանում 2011 թվականին վիքիպեդիացի համագործակցող է եղել։ Ի թիվս այլ՝ անձնակազմի և կամավորների համար քարոզչական ծրագրերի, նա մեկ ամիս համագործակցել է թանգարանի գրադարանավարի և համադրողների հետ՝ բարելավելու համար Վիքիպեդիայում Պաբլո Պիկասոյի «Մենիններ» 58 նկարներից բաղկացած շարքի մասին կատալոներեն հոդվածը։ Վիքիպեդիայի այս ընտրյալ հոդվածը բարձր է գնահատվում որպես ստեղծագործության մասին առցանց աղբյուր։

ԳԼԱՄ վիճակագրություն (2010–2011)[խմբագրել կոդը]

  • Բեռնված պատկերներ – ավելի քան 194000
  • Միջոցառումները աշխարհում – 76
  • Հոդվածներ բարելավում – Ավելի քան 2000, ավելի քան 50 լեզուներով

Բնօրինակ տեքստ[խմբագրել կոդը]