Վիքիպեդիա:Ով է գրում Վիքիպեդիան
Օրը մթնում է ..
Սպասիր քիչ էլ ,
Թող սերենադ նվագողները կատարեն
իրենց օրվա պլանը ,
Աղջիկները պատուհաններից
Ներս գնան,
Շները հոգնեն հաչալուց ,
Կատուները դադարեն կտուրներով վազել ու մլավել,
Թող ժամացույցը քնեցնի քաղաքը ,
Քամին դադարի տերևներ պոկել ծառից,
Ու երբ ծառը դադարի լացել
Ես քեզ կպատմեմ իմ ներկան ,
Որտեղ բառերը քիչ են ,
Սեղանիս դրված թուղթը
քիչ թանաքոտված է ,
Ու վախենում է մնալ սևագիր,
Քանզի վաղուց
գրիչս սովորել է գաղտնիքներ պահել ,
Ամաչում է իր տարիքից,
երևի,
Բարկանում ,
որ ագռավները ամեն օր
նույն երգն են երգում,
Հարևանները նոր բաժակ են առել
որ թաքուն իրեն լսեն պատի միջով ,
Որ տանս դուռը՝
Օրը երկու անգամ է
բացվում ու փակվում,
Որ հյուրեր չեմ ընդունում
էլ առաջվա նման ,
իրեն գինի չեմ տալիս,
որովհետև ինձ էլ չի հերիքում ։
Կարոտում եմ աղմուկը քո
Իմ աշխարհում ։
Մի նեղացիր,
Որ այսքան կարճ է
Պատմությունը իմ
ներկայիս մասին ։
Որովհետև՝
վաղուց սեղանիս դրված թղթերի վրա
թանաքը քիչ է ու միագույն ,
Գրիչս գաղտնապահ է դառել,
Որովհետև՝
հարևաններս ամեն առավոտ
իմ համար
հարսնացու են փնտրում,
կեսօրին ամուսնացնում են ,
Ու երեկոյան բաժանում
երբ մենակ եմ գալիս տուն ,
Ձեռքիս փողկապով իրար կապկպած
երկու շիշ կիսաքաղցր գինի ,
որից դու ես սիրում ։
Քիչ եմ պատմում ,
Որովհետև վաղուց
իմ տան պատերից
քո օծանելիքի
բույրը չի գալիս ,
Ժամացույցս սովորել է
Լռել գիշերները,
Ու օրը երկու անգամ է
իմ տան դուռը բացվում ։
Որովհետեւ հաճախ եմ
քնած մնում,
իսկ վաճառատներում
չեն վաճառում զարթուցիչ
որը համբույրով է արթնացնում ։
Մի նեղացիր
որ այսքան կարճ է
պատմությունը իմ
ներկայիս մասին ։
Որովհետեւ
ես ինքս էլ վաղուց
հոգնել եմ այս պաղ ,
Ու միապաղաղ
Օրերից անգույն ։
Իմ ներկայում ՝
Հիմա միայն
մի քանի բառ է
Որպես հիշեցում,
Ու սեղանիս դրված թուղթը
Սևագիր է դեռ,
ՈՒ գրիչս է լռում։
Այս է իմ ներկան ։
Ու ներիր որ քեզ
Պատմելու համար
ես չունեմ ոչ մի
հորինված վարկած ։
#Ասրյան Անդրանիկ