Վիքիպեդիա:Նշանակալիություն (մարդիկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նշանակալիություն
Առանձին ուղեցույցների առարկան
↱

Սույն կանոնով սահմանված են անձի համար նշանակալիության պահանջները: Անձինք, որոնց մասին Վիքիպեդիայում ստեղծվում է առանձին հոդված, պետք է լինեն հասարակության մեջ քիչ թե շատ ուշադրության արժանի կամ հայտնի: Սույն կանոնով նաև սահմանված է նշանակալի անձնավորության հետ սերտ կապված մարդկանց նշանակալիության հարցը, այդ թվում ընտանիքի անդամներ, համահեղինակներ և այլն: Սույն կանոնով բացատրվում է ինչպես հասնել համաձայնության, երբ անձանց մասին հոդվածները ներկայացվել են ջնջման, միացման կամ բարելավման:

Հիմնական պահանջ[խմբագրել կոդը]

Անձինք համարվում են նշանակալի, եթե նրանք նշանակալիորեն լուսաբանված են բազմակի անգամ հրատարակված վստահելի երկրորդական աղբյուրներով, որոնք միանգամայն անկախ են միմյանցից[1][2]:

  • Եթե երկրորդական աղբյուրների լուսաբանման խորությունը բավարար չէ նշանակալությունը ցույց տալու համար, կարելի է միավորել բոլոր անկախ աղբյուրների նյութերը նշանակալիությունը հավաստելու համար:
  • Առաջնային աղբյուրները կարող են օգտագործվել հոդվածը լուսաբանելու համար և ոչ անձի նշանակալիությունը ապացուցելու համար:

Անձանց համար, որոնք բավարարում են այս հիմնական չափանիշին կարող են լրացուցիչ չափանիշներին չբավարարել:

Լրացուցիչ պահանջ[խմբագրել կոդը]

Ցանկացած կենսագրություն[խմբագրել կոդը]

↱
  • ՎՓ:ՑԱՆԿԵՆ
  1. Անձ, որը ճանաչված կամ հեղինակավոր կազմակերպության կողմից ստացել է մրցանակ կամ մի քանի անգամ եղել է հավակնորդ:
  2. Անձ, որը պատմության մեջ եղել է ճանաչված իրադարձության մասնակից:

Գիտնականներ[խմբագրել կոդը]

Գիտնականներ, հայտնագործողներ, փիլիսոփաներ և այլ գիտության բնագավառի մարդիկ, որոնց կենսագրությունները լայնորեն լուսաբանված են երկրորդական աղբյուրներում:

Ստեղծագործողներ[խմբագրել կոդը]

Գրողներ, բանաստեղծներ, լրագրողներ, կինոստեղծողներ, լուսանկարիչներ, ճարտարապետներ և այլ ստեղծագործողներ.

  1. Անձը համարվում է շատ կարևոր գործիչ և լայնորեն մեջբերվում է հասակակիցների և սերունդների կողմից:
  2. Անձը հայտնի է նորարարությամբ, նոր տեխնոլոգիայի ներդրմամբ կամ իր ոլորտում նորամուծության հեղինակ է:
  3. Անձը ստեղծել է կամ հիմնական դեր է կատարել ճանաչված աշխատության ստեղծման մեջ:
  4. Անձի աշխատանքը (կամ աշխատանքները) (ա) դարձել է հանրաճանաչ հուշարձան, (բ) ցուցադրվել է հանրահայտ ցուցահանդեսում, (գ) արժանացել է հայտնի քննադատների ուշադրությանը, (դ) ցուցադրված է հանրահայտ թանգարաններում կամ պատկերասրահներում:

Զոհեր և հանցագործներ[խմբագրել կոդը]

Վիքիպեդիայում չի խրախուսվում հոդվածներ գրել այն անձանց մասին, ովքեր հայտնի են միայն հանցագործության հետ կապ ունենալով: Կարելի է տվյալ անձի վերաբերյալ տեղեկատվություն տեղադրել հանցագործության վերաբերյալ ստեղծված էջում:

Եթե չկա համապատասխան հանցագործության վերաբերյալ հոդված, ապա հանցագործի մասին հոդվածը պետք է բավարարի հետևյալ չափանիշներից որևէ մեկին.

Զոհեր և հանցագործության համար սխալ դատապարտվածներ

  1. Զոհը կամ սխալ դատապարտված անձը ունեցել է մեծ դերակատարում պատմական ճանաչված իրադարձության մեջ: Պատմական իրադարձությունը պետք է լուսաբանված լինի վստահելի անկախ երկրորդական աղբյուրներով և ապացուցելի լինի տվյալ անձի նշանակալի դերը տվյալ իրադարձության մեջ:

Հանցագործներ

  1. Հանցագործի զոհը համարվում է ճանաչված միջազգային հեղինակություն, քաղաքական գործիչ կամ նշանակալի անձ:[3]
  2. Հանցագործության մոտիվը կամ հանցագործությունը եղել է ոչ սովորական, եզակի և վառ լուսաբանված է երկրորդական վստահելի անկախ աղբյուրներով:[4]
    • Պետք է ուշադիր լինել ապրող հանցագործության մեջ կասկածվող անձանց մասին հոդվածներ գրելիս, քանի որ կան անմեղության կանխավարկած և պետք չէ հոդվածներում միանշանակ մեղադրել անձանց հանցագործության մեջ:

Շոու բիզնես[խմբագրել կոդը]

Դերասաններ, հնչյունային բեմադրողներ, կատակերգուներ, մոդելներ, հայտնիներ.

  1. Ունեցել են նշանակալի դերակատարում կինոնկարներում, հեռուստաշոուներում, ներկայացումներում և նմանատիպ միջոցառումներում:
  2. Ունի երկրպագուների մեծ բանակ:
  3. Շոու բիզնեսում ունի նշանակալի ներդրում:

Քաղաքական գործիչներ[խմբագրել կոդը]

  1. Քաղաքական գործիչներ և դատավորներ, որոնք զբաղեցնում են կամ զբաղեցրել են բարձր պաշտոններ միջազգային, ազգային, ամենաբարձր մակարդակի վարչատարածքային միավորումների կառավարման համակարգերում: Սա նաև վերաբերվում է այն անձանց, որոնք ընտրվել են կամ նշանակվել են համապատասխան պաշտոնին, սակայն դեռ չեն ստանձնել պարտականությունները: Նշված անձինք նաև պետք է բավարարեն հիմնական պահանջին, այն է՝ լուսաբանված լինեն երկրորդական վստահելի անկախ աղբյուրներով:
  2. Քաղաքական գործիչներ, որոնք լայնորեն լուսաբանվում են մամուլում:

Սպորտի հետ կապված անձինք[խմբագրել կոդը]

Անվավեր չափանիշներ[խմբագրել կոդը]

  • Անձը չի կարող համարվել նշանակալի միայն այն պատճառով, որ ինչ-որ նշանակալի անձի երեխան է կամ ամուսինը, բացառությամբ, եթե այդ ազգակցական կապի շնորհիվ այդ անձը դարձել է հայտնի:
  • Փնտրողական կայքերի վիճակագրական տվյալները չեն դարձնում մարդուն նշանակալի, քանի որ որոնման արդյունքում գտնված կայքերը կարող են չհանդիսանալ անկախ երկրորդային աղբյուրներ:

Ջնջման ներկայացում[խմբագրել կոդը]

Եթե անձի մասին ստեղծված հոդվածը չի բավարարում վերոնշյալ հիմնական չափանիշներին, ապա կարող եք ներկայացնել հոդվածը հետևյալ երեք եղանակներից մեկով.

  1. Արագ ջնջման, եթե ակնառու է, որ անձը չի կարող լինել նշանակալի, այն հոդվածի հեղինակի ինքնակենսագրությունն է, կամ արագ ջնջման կանոնակարգով հոդվածը ենթակա է ջնջման, ապա հոդվածի վերևի մասում տեղադրեք {{արագ|այստեղ գրեք ջնջման ներկայացնելու Ձեր պատճառաբանությունը}} կաղապարը:
  2. Եթե հոդվածում չի բացահայտվում անձի նշանակալիությունը կամ այն չի հաստատվում անկախ երկրորդական աղբյուրների առկայությամբ տեղադրեք {{անաղբյուր էջ|այստեղ գրեք, որ անձի նշանակալիությունը պետք է հաստատվի երկրորդական անկախ վստահելի աղբյուրներով}} կաղապարը, կաղապարը դնելուց հետո, եթե հոդվածը յոթ օրվա ընթացքում չի ներառվում համապատասխան աղբյուրներով, ապա այն ենթակա է ջնջման:
  3. Եթե ունեք կասկածներ անձի նշանակալիությունը հաստատող աղբյուրների անկախության, երկրորդայնության կամ վստահելիության վրա, կարող եք հոդվածը ներկայացնել ջնջման` տեղադրելով {{ջնջել|Ձեր պատճառաբանությունը}} կաղապարը: Բացի այդ Վիքիպեդիա:Ջնջման ենթակա հոդվածներ էջում պետք է բացել քննարկում, որտեղ պետք է մանրամասն նկարագրեք ջնջման ներակայացնելու Ձեր փաստերը:

Հատուկ դեպքեր[խմբագրել կոդը]

Եթե չի բավարարում հիմնական պահանջին, բայց բավարարում է լրացուցիչ պահանջներին[խմբագրել կոդը]

Եթե անձի նշանակալիությունը չի բացահայտվում անկախ երկրորդական աղբյուրներով, սակայն բավարարում է լրացուցիչ պահանջներից որևէ մեկին, ապա.

  • Պետք է ներկայացնել հոդվածը միացման:
  • Տեղադրեք {{միացնել|այստեղ տեղադրեք այն հոդվածի անվանումը որին ցանկանում եք միացնել}} կաղապարը:
  • Եթե այդպիսի հոդված դեռևս չի գրվել, որին կարելի է միացնել, կարող եք այդ հոդվածը գրել ինքնուրույն կամ տեղադրել հոդվածի ստեղծման հրավեր։

Նշումներ[խմբագրել կոդը]

  1. Աղբյուրներ, որոնք կարող են օգտագործվել որպես ծանոթագրություններ և չեն նպաստում անձի նշանակալիության բարձրացմանը:
  2. Ինքնակնեսագրական և ինքնագովազդային նյութեր պարունակող հոդվածները ենթակա է անմիջապես ջնջման: Կարճ, բառարանային, ոչ անկախ աղբյուրներով ուղեկցված կենսագրական էջերը նույնպես ենթակա են ջնջման
  3. Օրինակ` Գավրիլո Պրինցիպ:
  4. :Օրինակ` Անդերս Բրեյվիկ: